2019 թվականի կարմրուկի բռնկումը Տոնգայում, սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին` Նոր Զելանդիայից Տոնգայի ռեգբի խաղացողների թիմի վերադառնալուց հետո[1]։ Դեկտեմբերի 8-ի դրությամբ համաճարակը շարունակվում էր։ Հունվարի 5-ի դրությամբ կարմրուկի 612 դեպք է գրանցվել։
Կարմրուկը տարածվում է Խաղաղ օվկիանոսյան շրջանի ողջ տարածքում բռնկումներ առաջ բերելով Տոնգայում, Ֆիջիում, Ֆիլիպիններում և Նոր Զելանդիայում[2]։
2019 թվականի կարմրուկի բռնկումների դեմ պայքարելու համար Սամոան, Տոնգան և Ֆիջին հայտարարել են արտակարգ դրություն։ Պատվաստումների բարձր ցուցանիշների արդյունքում Տոնգայում և Ֆիջիում կարմրուկի պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել ի տարբերություն Սամոայի, որտեղ պատվաստումների ցուցանիշը 31% է, որի պատճառով երկրում մահվան դեպքեր են գրանցվել[3]։
Առաջին դեպքերը գրանցվել են Տոնգատապու կղզում, որտեղ էլ տեղի են ունեցել դեպքերի մեծամասնությունը[4]։
Բռնկումները վերագրվում են Սամոայում նախորդ տարվանից սկսած կարմրուկի պատվաստումների ցուցանիշի կտրուկ նվազմանը, որին հետևլէ 2018 թվականի դեպքը, երբ Սամոայում կարմրուկի պատվաստումից կարճ ժամանակ անց մահացան երկու կրծքահասակ երեխա, որից հետո երկրում կասեցվեց կարմրուկի պատվաստման ծրագիրը[5]։ Երկու կրծքահասակ երեղաների մահվան պատճառը երկու բուժքույրերի կողմից պատվաստանյութի սխալ պատրաստումն էր, ովքեր խառնել են պատվաստանյութի փոշին պահպանման ժամկետն անցած անզգայացնողի հետ[6]։
Սիալ Ակայոլան առողջապահության նախարարության գլխավոր գործադիրն ասաց, որ 1200 մարդու վերապատվաստել են։ Տոնգայում պատվաստումների ցուցանիշը 90% էր, որը Սամոայում և Նոր Զելանդիայում հնարավոր է նվազեցնի վարակման ցուցանիշները[7]։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սամոա է ուղարկել 110,500 պատվաստանյութ։ Տոնգան և Ֆիջին նույնպես արտակարգ դրություն են հայտարարել[8]։ Տոնգայում մի քանի օրով փակվեցին դպրոցները, մինչդեռ Ամերիկյան Սամոայում Տոնգայից և Սամոայից եկած բոլոր ուղեվորներից պահանջում էին պատվաստման ապացույց[9]։
Հոկտեմբերի մեկից սկսած ՅՈՒՆԻՍԵՖ-ը Տոնգա է ուղարկել կարմրուկի 12,000 պատվաստանյութ[10]։
Դեկտեմբերի 10-ին Ամերիկյան Սամոայում հայտարարվեց արտակարգ դրություն՝ փակվեցին պետական դպրոցները, դադարեցվեցին բակային միջոցառումները[11] և կասեցրին Սամոայից և Տոնգայից Ամերիկյան Սամոա եկողների մուտքի թույլտվությունը[12]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)