2312 անգլ.՝ 2312, ֆր.՝ 2312, գերմ.՝ 2312, իսպ.՝ 2312, ճապ.՝ 2312 太陽系動乱 և չինարեն՝ 2312 | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտաֆանտաստիկ վեպ, ինտերսեքս արձակ, կոշտ գիտական ֆանտաստիկա և գիտական ֆանտաստիկա |
Ձև | վեպ |
Հեղինակ | Քիմ Ստենլի Ռոբինսոն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Տեսարան | Մերկուրի |
Հրատարակվել է | մայիսի 22, 2012 |
2312 (վեպ), ամերիկացի գրող Քիմ Ռոբինսոնի գիտաֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 2012 թվականին, անգլերենով[1], իսկ 2015 թվականին հրատարակվել է ռուսերենով։ «Նեբյուլա» մրցանակի դափնեկիր է (2013 թվական)` լավագույն վեպ անվանակարգում։
Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 2312 թվականին, երբ մարդկային ցեղը արդեն բնակեցրել էր ամբողջ արեգակնային համակարգը։ Սվան Էր Հոնգը (Swan Er Hong) նկարիչ է և աստերոիդների տեռարիումի նախկին դիզայները Մերկուրիի Տերմինատոր քաղաքից։ Նա իմանում է իր տատիկի` Ալեքսի հանկարծամահ լինելու մասին. վերջինս շատ մեծ ազդեցություն ուներ Տերմինատորի բնակիչների շրջանում։ Սվանն որոշում է իմանալ ավելին Ալեքսի կյանքի մասին և ուղևորվում է Իո, Յուպիտերի արբանյակ, որպեսզի հանդիպի Վանգի հետ, որը քվանտային համակարգչի մասնագետ էր։ Այդ ժամանակ Տերմինատոր քաղաքն ավերվել է արհեստական ծագման աստերոիդի գրոհումից։ Արեգակնային համակարգով իր ճանապարհորդության ընթացքում Սվանն ավելին է իմանում Ալեքսի մահվանը վերաբերող հանելուկի դավադրությունների և նրա հարազատ քաղաքի ավերման շարքի մասին[2][3]։
Վեպում մարդկանց մեծամասնությունը համարվում է ինտերսեքս կամ «հերմաֆրոդիտ» (կրում են երկու սեռերի բնութագրիչներ)։
Գենդերը և սեռականությունը այս աշխարհում ներկայացնում են բազմազանության լայն վարիացիաներ. ներառյալ կին, տղամարդ, անդրոգին, բիգենդեր, երկսեռականություն, ներքինի, աքսեսուալ, չկողմնորոշվածներ, համասեռականներ, լեսբուհիներ, քվիր, բազմասիրերեր և այլն։
Վեպը ստացել է բավականին դրական քննադատություն[4][5]։ Բացի շահած Նեբյուլա մրցանակից, 2012 թվականին վեպը նաև եղել է BSFA մրցանակի հավակնորդների թվում և հիշատակվել է Ջեյմս Տիպտրի կրտսեր մրցանակի պատվավոր ցանկում[6][7]։ 2013 թվականին այն արժանացել է Հյուգո մրցանակի` լավագույն վեպ անվանակարգում[8], և եղել է Արթուր Կլարկի մրցանակի հավակնորդը[9]։