25 Miles to Kissimmee |
---|
|
Fool's Garden-ի |
---|
Թողարկված | 2003 |
---|
Ժանր | փոփ, փոփ-ռոք, սոֆթ-ռոք[1] |
---|
Լեյբլ | Polydor |
---|
Մասնագիտական ակնարկ |
---|
|
Fool's Garden-ի ալբոմների ժամանակագրություն |
---|
|
25 Miles to Kissimmee, գերմանական Fool's Garden փոփ-ռոք խմբի հինգերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2003 թվականին Polydor Records լեյբլով։ Վերնագրային երգը մի աղջկա մասին է, որը փորձում է գայթակղել իր ամուսնացած ուղևորին։ Առանց պատճառի աղջիկը նրան տանում է քաղաքից քսանհինգ մղոն հեռու (40կմ)։
Քննադատները բացասական գնահատական են տալիս ալբոմին այն պատճառով, որ 25 Miles to Kissimmee-ի երաժշտությունները տխուր են։ Ինչպես նաև նշում են, որ ալբոմը չունի որևէ գաղափար։ Սակայն, գերմանական laut.de պորտալի կարծիքով, ալբոմում, այնուամենայնիվ, կան լավ երգեր։ «Glory» և «Reason» բալլադները բնութագրվում են որպես «գեղեցիկ», «զգայուն» և «անկեղծ»։ Սրանք լսողի համար բացահայտում են նոր մի աշխարհ։ «Closer» և «Silence» երգերը արտահայտում են բաժանումի դժվարությունը, սերը դեպի հարազատները։ Իսկ «I Won't Kill Myself» երգը կոչ է անում մարդկանց սիրել կյանքը, երբեք այն վտանգի տակ չդնել, ինքնասպանություն չգործել[3].
Առևտրային տեսակետից ալբոմը հաջողություններ չունեցավ, ինչը և հանդիսացավ խմբի ստեղծագործական ճգնաժամի պատճառ։ Արդյունքում խումբը լքում են Թոմաս Մանգոլդը, Ռոլանդ Ռյոլը և Ռալֆ Վոխելեն։ Բայց այդ նույն տարին խմբին միանում են Գաբրիել Հոլցը, Դիրկ Բլյումլեյնը և Կլաուս Մյուլերը[4]։
- «Closer» - 3։34
- «Tears Run Dry» - 5։37
- «Dreaming» (բնօրինակ տարբերակը) - 3։51
- «Bighouse Pyromaniac» - 3։21
- «Bighouse» (reprise) - 1։12
- «Material World» - 4։37
- «Reason» - 4։32
- «Glory» - 4։41
- «25 Miles to Kissimmee» - 3։35
- «Silence» - 3։59
- «I Won't Kill Myself» - 3։23
- «Ismael» - 3։42
- «Rolling Home» - 2։45
- «Closer» (2001 թվականի տարբերակով) - 4։35
- Պյոտր Ֆրոնդենտալեր - վոկալ
- Ֆոլկեր Խինկել - կիթառ, բեք-վոկալ
- Ռալֆ Վոխելե - հարվածային
- Ռոլանդ Ռյոլ - ստեղնաշարային
- Թոմաս Մագոլդ - բաս-կիթառ
- Գելմուտ Գատլեր - բաս-կիթառ «Tears Run Dry», «Material World» և «I Won't Kill Myself» երգերում
- Յոհեն Շմեյլբախ - հարվածայիններ «Tears Run Dry», «Material World» և «25 Miles to Kissimmee» երգերում