2K Czech | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող, ձեռնարկություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1997 |
Հիմնադիր | Յան Կուդերա և Պետր Վոխոզկա |
Վայր | Բռնո[1] |
Երկիր | Չեխիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Ընդհանուր ակտիվներ | ▲232 մլն Kč (մարտի 31, 2019)[2] |
Հասույթ | ▲178 մլն Kč (2019)[2] |
Աշխատողների թիվ | ▲110 մարդ (մարտի 31, 2019)[2] |
Մայր ընկերություն | 2K Games[2] |
Սեփականատեր | Kush Games[2] |
2K Czech, 2K Games-ի դուստր ընկերություն, ավելի վաղ շրջանում հայտնի էր որպես՝ Illusion Softworks ինքնուրույն ստուդիա։ Մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Գրասենյակները տեղակայված են եղել Բրնոյում և Պրահայում։ 2017 թվականին 2K Czech-ը միացվեց Hangar 13-ին։
Ընկերությունը հիմնադրվել է որպես՝ Illusion Softworks։ Հիմնադրվել է 1997 թվականին, Պյոտր Վոխոզկաի կողմից։ Illusion Softworks-ը զբաղվում է հիմնականում համակարգչային խաղերի մշակմամբ, նախատեսված անհատական համակարգիչների և խաղային համակարգերի համար։
2002 թվականին ընկերությունը թողարկեց Mafia: The City of Lost Heaven խաղը, որը ընկերության մեծ հաջողություններ բերեց, և արժանացավ մի շարք մրցանակաների տարբեր ԶԼՄ-ների կողմից։
Ընկերության հիմնական խաղերից են համարվում նաև՝ Vietcong և Hidden & Dangerous խաղերը։ Վերջին խաղը թողարկվեց մեկ այլ չեխիական ընկերության՝ Pterodon-ի հետ համագործակցության արդյունքում։ 2003 թվականի նոյեմբերին ընկերության աշխատակիցների թիվը հասավ 170-ի։
2008 թվականի հունվարին Illusion Softworks ընկերությունը գնվեց Take-Two Interactive ընկերության կողմից, դառնալով 2K Czech։
2010 թվականին թողարկվեց Mafia II խաղը, որը ընդհանուր առմամբ արժանացավ բարձ և դրական գնահատականների։ 2011 թվականին ընկերությունը թողարկեց Top Spin 4 խաղը։ Նույն տարում հայտնի դարձավ, որ Բրոնում գտնվող գրասենյակից 40 աշխատակից և Պրահայի գրասենյակից 10 աշխատակից հեռացվեցին աշխատանքից։
2014 թվականին Պրահայի գրասենյակը փակվեց, մնաց միայն Բրնոյում տեղակայված։ Փակված ընկերության աշխատակիցների մի մասը տեղափոխվեց Նովատո քաղաքում տեղակայված գրասենյակ։ Սա պատճառ հանդիսացավ, որ Mafia շարքի նոր խաղի մշակումը տեղափոխվեց ԱՄՆ[3]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2K Czech ընկերությունը կունենա Mafia III խաղի մշակմանը, սակայն խաղի հիմնական մշակումը իրականացնում էր Hangar 13-ին, որը նույնպես համարվում 2K ընկերության դուստր ընկերություն[4]։
2017 թվականի հուլիսին 2K Czech ընկերությունը միավորվեց Hangar 13 ընկերության հետ[5][6][7]։
Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|
1997 | Lurid Land | MS-DOS | Abadion Arts |
1998 | Léto s Oskarem | MS-DOS | Vochozka Trading |
1999 | Hidden & Dangerous | Windows | TalonSoft |
2000 | Flying Heroes | Windows | Take-Two Interactive |
Hidden & Dangerous | Dreamcast | TalonSoft | |
Hidden & Dangerous: Devil's Bridge | Windows | ||
2002 | Mafia: The City of Lost Heaven | Windows | Gathering of Developers |
2003 | Hidden & Dangerous 2 | ||
Vietcong | Windows | ||
2004 | Hidden & Dangerous 2: Sabre Squadron | Windows | Global Star Software |
Mafia: The City of Lost Heaven | PlayStation 2 | Gathering of Developers | |
Xbox | |||
Vietcong: Fist Alpha | Windows | ||
2005 | Vietcong 2 | Windows | 2K |
Vietcong: Red Dawn |
Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|
2010 | Mafia II | Windows | 2K |
PlayStation 3 | |||
Xbox 360 | |||
2016 | Mafia III | Windows | |
PlayStation 4 | |||
Xbox One |