2К8 Ֆալանգա | |
---|---|
Տեսակ | հրթիռների ընտանիք |
Ենթատեսակ | լարային ուղղորդված հակատանկային հրթիռ |
Երկիր | ![]() |
«Ֆալանգա» (ԳՀՎ ինդեքս — 2К8 (համալիր), 3М11 (հրթիռ), ՆԱՏՕ-ի դասակարգում՝ AT-2 Swatter, ռուս.՝ мухобойка), խորհրդային հակատանկային հրթիռային կոմպլեքս։
Առաջին ցամաքային տարբերակը մշակվել է Մուդելմանի գլխավորությամբ ՓԿԲ-16 -ում НИТИ(Б) հետ համատեղ։ 1960 թվականի օգոստոսից ընդունվել է ՍՍՀՄ սպառազինության մեջ։ 2К8 «Ֆալանգան» տեղադրված էր մարտական հետախուզապարեկային БРДМ-1 (ГАЗ-40П)-ի վրա։ Այդպիսի մեքենան ուներ 2П32 ինդեքսը։
Հիմք է հանդիսացել հետագա մշակումների համար։ Մասնավորապես «Ֆալանգա-М» կոմպլեքսի 9М17М հրթիռի համար, որը սպառազինության մեջ է մտել 1967 թվականին՝ ուղղաթիռների վրա տեղադրելու համար։