30 վայրկյան Տոկիոյի վրա անգլ.՝ Thirty Seconds Over Tokyo | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ[1] և դրամա |
Թեմա | օդագնացություն և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1944 և նոյեմբերի 15, 1944[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մերվին Լերոյ[1][3] |
Պրոդյուսեր | Սեմ Զիմբալիստ |
Սցենարի հեղինակ | Դալթոն Թրամբո |
Դերակատարներ | Վան Ջոնսոն[3], Ռոբերտ Ուոքեր[3], Սփենսեր Թրեյսի[3], Դոն ԴեՖոր, Ֆիլիս Թաքսթեր[3], Stephen McNally?[3], Ռոբերտ Միտչեմ[3], Լեոն Էյմս, Բենսոն Ֆոնգ, Ալան Նափիե, Հեյզել Բրուքս, Դորոթի Մորիս[3], Փոլ Լենգթոն[3], Ռոբերտ Բայս, Էնն Շումեյքեր[3], Բիլ Ուիլյամս, Դոնալդ Կուրտիս, Ժակլին Ուայթ, Լուիս Ժան Հեյդտ[3], Սքոթ ՄակՔեյ[3], Սելենա Ռոյլ և Մորիս Անքրում |
Օպերատոր | Ռոբերտ Սյորթիս և Հարոլդ Ռոսսոն |
Երաժշտություն | Հերբերտ Սթոթհարթ |
Մոնտաժ | Ֆրենկ Սալիվան |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 138 րոպե |
Բյուջե | 2 900 000 $ |
Շահույթ | 6 247 000 $ և 4 297 000 $ |
Thirty Seconds Over Tokyo Վիքիպահեստում |
«30 վայրկյան Տոկիոյի վրա»՝ 1944 թվականի «Մետրո-Գոլդուին-Մայեր»-ի արտադրության ռազմական ֆիլմ։
Ֆիլմը հիմնված է 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի դեմ Ամերիկայի առաջին պատասխան ավիահարվածի իրական իրադարձությունների հիման վրա, որը տեղի է ունեցել Ճապոնական Փերլ Հարբոր նավահանգստի վրա հարձակումից չորս ամիս անց։ Սցենարը հիմնվել է 1943 թվականին գրված կապիտան Տեդա Լոուսոնի նույնանուն գրքի վրա, նա ևս մասնակցել էր այդ հարձակմանը։ Գրքում, ինչպես նաև ֆիլմում, Լոուսոնը պատմում է ուսուցման ընթացքի, առաջադրանքի կատարման ընթացքի և դրա հետևանքների մասին, որոնք վերապրել են իր անձնակազմն ու 1942 թվականի ապրիլի 18-ի Դուլիթլի հարձակման մյուս մասնակիցները։
Նյու Յորք Թայմս-ի քննադատ Բոսլի Քրոութերը ֆիլմի թողարկումից անմիջապես հետո տվեց գրախոսական, որը դարձավ համընդհանուր կարծիք․ «1942 թվականի ապրիլին մեր առաջին արշավանքը Ճապոնիայի վրա այստեղ ներկայացված է հոյակապ ազնվությամբ և դրամատիկ պերճախոսությամբ»[4]։ Այժմ այն համարվում է ավիացիոն և ռազմական դասական ֆիլմ[5]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «30 վայրկյան Տոկիոյի վրա» հոդվածին։ |
|