Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
365 օր։ Այս օրը լեհ.՝ 365 dni: Ten dzień | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | էրոտիկ ֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թվական | 2022 |
Լեզու | լեհերեն, անգլերեն և իտալերեն |
Ռեժիսոր | Բարբարա Բյալովաս և Տոմաս Մանդես |
Պրոդյուսեր | Տոմաս Մանդես |
Դերակատարներ | Աննա Մարիա Սիքլյուկա, Մագդալենա Լամպարսկայա, Միքել Մորոնե, Օթար Սարալիձե և Simone Susinna? |
Երաժշտություն | Marissa? |
Նկարահանման վայր | Իտալիա և Լեհաստան |
Տևողություն | 106 րոպե |
Նախորդ | 365 օր (ֆիլմ) |
Հաջորդ | Հաջորդ 365 օրը |
365 օր։ Այս օրը (լեհ.՝ 365 Dni: Ten Dzień), սպասվող ամերիկալեհական էրոտիկ ժանրի ռոմանտիկ դրամա, որի ռեժիսորներն են Բարբարա Բիալովասը և Թոմաս Մանդեսը։ Հանդիսանում է «365 օր» ֆիլմի սիքվելը, ստեղծվել է տրիլոգիայի երկրորդ նովելի՝ «Այս օրը» վեպի հիման վրա, որի հեղինակը Բլանկա Լիպինսկան է, իսկ դերասանական կազմում են Աննա Մարիա Սիքլյուկան, Մագդալենա Լամպարսկան և Միքել Մորոնեն։ Ֆիլմը թողարկվելու է Նեթֆլիքս հարթակով 2022 թվականի ապրիլի 27-ին Լեհաստանում և ԱՄՆ-ում[1]։
Նկարահանումները սկսվել են 2021 թվականի մայիսին, անցկացվել են Իտալիայում և Լեհաստանում, Աննա Մարիա Սիքլյուկան և Մագդալենա Լամպարսկան կրկնել են առաջին ֆիլմի իրենց դերերը[2][3][4][5]։ Արտադրությունը պաշտոնապես նախատեսված է եղել սկսել 2020 թվականին Սիցիլիայում և Լեհաստանում, բայց այն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով[6][7]։ 2021 թվականի փետրվարին Միշել Մորոնեն նույնպես հաստատվել է իր դերակատարման համար[8]։
«365 օր։ Այս օրը» Լեհաստանում և ԱՄՆ-ում թողարկվելու է 2022 թվականի ապրիլի 27-ին՝ Նեթֆլիքս հարթակով[1]։
Սիքվելի համար նախատեսված են ծրագրեր, վերնագրված է այն որպես «Հաջորդ 265 օր», որը նույնպես հետաձգվել է համավարակի պատճառով[2]։ 2021 թվականի մայիսին հայտարարվել է, որ 2022 թվականին Նեթֆլիքսը թողարկելու է «Այս օրը» վերնագրով ֆիլմը[4]։ Մորոնեի, Սիքլյուկայի և Լամպարսկայի վերադարձը նույնպես հաստատվել է[4]։
|