3DM | |
---|---|
3dmgame.com | |
Տեսակ | Վեբ-ֆորում և Պորտալ |
Երկիր | ![]() |
Շտաբ կայան | Minhang District, Շանհայ, Չինաստան |
Բացված | 2001 |
3DM, չինական վարեզ խումբ, մի խումբ անհատներ, ովքեր մասնագիտացված են թվային իրավունքների կառավարումը ջարդելու մեջ (DRM), որոնք օգտագործվում են համակարգչային կոմերցիոն տեսախաղերի համար։ Ըստ Kotaku-ի տվյալների՝ այն «ամենամեծ» նման խմբերից մեկն էր 2016 թվականին և դրանից հետո[1]։
Հաղորդվում է, որ նրանց հիմնադիրն ու ղեկավարը «不死∠» (պինին՝ bù sǐ niǎo, բառացի՝ «փյունիկ») կեղծանունով կինն է։ Պիրատական խմբերից 3DM -ը տարբերվում է նրանով, որ խմբի անդամները ունեն Sina Weibo սոցիալական հարթակում հրապարակային պրոֆիլներ և օգտագործում են բլոգը՝ հանրությանը իրենց գործունեությունը ներկայացնելու համար[2]։
2016 թվականի հունվարին 3DM-ը հայտնվել է խաղային ԶԼՄ-ում, երբ 不死∠-ը (Փյունիկ) գրել է, որ ակնկալում էր, որ երկու տարվա ընթացքում այլևս կոտրված խաղեր չեն լինի՝ վերագրելով այս փոփոխությունը Denuvo-ի նոր DRM տեխնոլոգիային, որն այնուհետև ընդունվեց խաղերի շատ հրատարակիչների կողմից[3]։ Խումբը նաև հայտարարել է, որ կդադարի հաքերային հարձակումները մեկ տարով[1], հետո հայտարարեց, որ հաղթահարել է Denuvo տոխնոլոգիան[4]։
2017 թվականին ճապոնական Koei Tecmo խաղերի մշակողը չինական դատարանում 3DM-ի դեմ դատը շահել է։ 3DM-ը դատապարտվել է 245,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցման և դադարեցրելլ Koei Tecmo խաղերի պիրատական տարբերակների տարածումը[5][6]։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)