4.3.2.1. անգլ.՝ 4.3.2.1 | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին և դրամա |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նոել Քլարք |
Սցենարի հեղինակ | Նոել Քլարք |
Դերակատարներ | Օֆելյա Լովիբոնդ[1], Էմմա Ռոբերթս[1], Թեմսին Էգերթոն[1], Ադամ Դիկոն, Բեշի, Նոել Քլարք[1], Շոն Փերթվի[1], Քեյթ Մագոուեն[1], Լինզի Քոքեր[1], Միշել Ռայան[1], Քևին Պատրիկ Սմիթ[1], Մենդի Պատինկին[1], Ալեքսանդր Սիդիգ[1], Հելեն ՄակՔրորի[1], Ջեյկոբ Անդերսոն[1], Plan B?[1], Ֆրեդի Սթրոմա[1], Կամիլլա Կոդուրի[1], Սյուզաննա Ֆիլդինգ[1], Գրեգ Չիլին[1] և Ֆեմի Օյենիրան[1] |
Երաժշտություն | Ադամ Լյուիս |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 117 րոպե |
«4.3.2.1.», ռեժիսոր Նոել Կլարկի քրեական թրիլերը։ Չորս ընկերուհիներ հետաքրքրված էին գողացված ադամանդի հետաքննությամբ։ Ֆիլմը նման է այդ չորս աղջիկների օրագրին. տարբեր մասերում աղջիկները ինչ-որ պատմություններ են պատմում։ Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք փորձում են գտնել ադամանդ գողացողին։ Թանկարժեք քարն անընդհատ փոխանցվում է մեկից մյուսին։ Ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 2-ին, իսկ Ռուսաստանում՝ փետրվարի 10-ին։
Չորս ընկերուհիները՝ Շենոնը, Քերիսը, Ջոանան և Կասսանդրան հանդիպում են Լոնդոնի սրճարաններից մեկում, որպեսզի Կասսանդրային ճանապարհեն Նյու Յորք, որտեղ նա պլանավորել էլ հանդիպել իր ընկերոջը, ում հետ նա ծանոթացել է համացանցով, բացի այդ նա ցանկանում էր այնտեղ անցնել երաժշտական քոլեջի լսումները։ Բաժանվելով իրարից նրանք ընկնում են խճճված պատմությունների մեջ։
Շենոնը իմանում է, որ նրա մայրը լքել է ընտանիքը։ Այդ ցավալի լուրը սկսելով նա կիսվում է իր ընկերուհիների հետ, բայց նրանք աղջկան արհամարհում են։ Սթրեսային իրավիճակի մեջ հայտնվելով, նա որոշեց ինքնասպանություն գործել, բայց նա չգիտեր ինչ անել այն ադամանդների հետ, որոնք հայտնվել էին նրա մոտ։
Կասսանդրան ուղևորվում է Նյու Յորք։ Նա հանդիպում է այն ընկերոջ հետ, ում հետ ծանոթացել էր համացանցով և նրա հետ գիշեր է անցկացնում։ Մեկ ուրիշ մարդ նրա հետ պայմանագիր է կնքում և թալանում աղջկան։ Այդ ամեն հավելյալ նա բաց է թողնում լսումները։ Սակայն նա չի հանձնվում և ուղևորվում է գողին փնտրելու։
Քերիսը հանիդպում է իր ընկերոջը։ Կասսանդրան իր բնակարանը հանձում է աղջկան, որպեսզի հետևի դրան մինչև իր վերադարձը։ Նրանք պլանավորել էին այդ տանը լավ հանգստանալ։ Բայց խառնվում է Քերիսի խորթ եղբայրը։ Բացի նրանից, որ Քերիսի եղբայրը նրան արգելում է գնալ վախի սենյակ, նա նաև երեկույթ է կազմակերպում Կասսանդրայի տանը։ Նրա խորթ եղբայրը կապված էր ադամանդները գողանալու հետ, ինչի մասին խոսում էին ամեն լրատվական ծրագրերում։
Ջոանան ստիպված էր խանութում աշխատել՝ գիշերային հերթափոխով։ Այնտեղ նա հանդիպում է խանութի մենեջեր Տիի հետ, ով ինչ որ պլան էր մտածել խանութի չհրկիզվող պահարանի հետ կապված։ Պարզվում է, որ Տին հանցագործների խմբի անդամներից է։ Նրա ընկերները հարձակվում են խանութի վրա և Տին այդ խառնաշփոթի մեջ կորցնում է ադամանդների կեսը։ Սկսած նրա ծնողներից, վերջացրած մենեջեր Տիով բոլորը ասում էին, որ ադամնդները գողացել է Ջոանան և աղջիկը որոշում է իրավիճակը վերցնել իր ձեռքերում։
Երբ Կասսանդրան վերադառնում է Նյու Յորքից, ընկերուհիներից իմանում է որ Շենոնը կորել է։ Նրանք սկսում են փնտրել աղջկան և հազիվ փրկում են նրան ինքնասպանությունից։ Նրանց մոտ հայտնվում է ադամանդները և առիթը բաց չթողնելով նրանք մեկնում են հանգստանալու։
4.3.2.1. | |
---|---|
Թողարկված | Մայիսի 28, 2010 |
Ժանր | էլեկտրո հաուս, սոուլ, ռիթմ ընդ բլյուզ, հիփ հոփ, գրայմ |
Տևողություն | 117 րոպե |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Սաունդթրեքը թողարկվել է 2010 թվականի մայիսի 28-ին։
|