41-րդ հյուսիսային զուգահեռականը այն կետերից կազմված շրջանագիծն է, որոնք որպես գագաթ հանդիսացող Երկրի կենտրոնով և հասարակածի վրայի համապատասխան կետերի հետ կազմում են 41°-ի անկյուն։
Անցնում է Եվրոպայով, Միջերկրական ծովով, Ասիայով, Խաղաղ օվկիանոսով, Հյուսիսային Ամերիկայով և Ատլանտյան օվկիանոսով։
Երկրի վրա գտնվող այս լայնության կետերից նայելիս արևը հորիզոնից վերև է գտնվում՝
41-րդ հյուսիսային զուգահեռականը Հայաստանի տարածքով անցնող երեք զուգահեռականներից ամենահյուսիսայինն է։ Հատում է Լոռու և Շիրակի մարզերը։
Միացյալ Նահանգներում համապատասխանում է հյուսիսից՝ Վայոմինգ և Նեբրասկա և հարավից՝ Յութա և Քոլորադո նահանգների միջև գտնվող սահմանին։ |