9 to 5 (երգ, Դոլլի Փարթոն)

«9 to 5»
Դոլլի Փարթոնի սինգլը
«9 to 5 and Odd Jobs» ալբոմից
Թողարկված10 նոյեմբերի 1980
Ժանրքանթրի
ԵրգահանԴոլլի Փարթոն
Տևողություն2:43
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերGregg Perry
Դոլլի Փարթոնի սինգլների ժամանակագրություն
«Old Flames Can’t Hold a Candle to You»
(1980)
«9 to 5»
(1980)
«But You Know I Love You»
(1981)
 «9 to 5»

«9 to 5», երգ, որը ձայնագրել է ամերիկացի երգչուհի Դոլլի Փարթոնը։ Այն սկզբում հնչել է «Իննից մինչև հինգը» ֆիլմում և դրա սաունդթրեքում, իսկ որպես սինգլ թողարկվել է 1980 թվականի նոյեմբերի 10-ին։ Ավելի ուշ երգը ներառվել է երգչուհու «9 to 5 and Odd Jobs» քսաներեքերորդ ստուդիական ալբոմում, որի թողարկումը տեղի է ունեցել 1980 թվականի դեկտեմբերին։ Երգի հեղինակը Պարթոնն է, պրոդյուսերը՝ Գրեգ Փերին։ Կոմպոզիցիան ստացել է դրական արձագանքներ և դարձել է ոչ պաշտոնական օրհներգ ԱՄՆ-ում գրասենյակային աշխատողների համար (անվանումը նշանակում է աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը իննից մինչև երեկոյան ժամը հինգը)։

Երգը ներկայացվել է «Օսկարի» «Լավագույն օրիգինալ երգ ֆիլմում» (1981 թվական) և «Ոսկե գլոբուսի» «Լավագույն երգ» անվանակարգերում, իսկ ինքը՝ երգչուհին նաև «Լավագույն կատակերգական դերասանուհի» և «Լավագույն դեբյուտ» անվանակարգերում։ 1981 թվականին ստացել Է People's Choice Award մրցանակ «Favorite Song from a Motion Picture» անվանակարգում, իսկ 1982 թվականին՝ երկու «Գրեմմի» մրցանակ (չորս անվանակարգերից) «Լավագույն քանթրի երգ» և «Լավագույն կանացի վոկալ քանթրի կատարում» անվանակարգերում։ Դա Դոլիի առաջին երգն էր, որը հայտնվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում։ Նա նաև 13-րդ անգամ գլխավորել է Hot Country Singles քանթրի հիթ-շքերթը։

Կոմերցիոն հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում «9 to 5» երգը 1981 թվականի հունվարին գլխավորել Է Billboard ամսագրի Hot Country Singles քանթրի-հիթ-շքերթը[1]։ 1981 թվականի փետրվարին այն հասել է ամերիկյան Billboard Hot 100 սինգլային հիթ-շքերթի առաջին հորիղոնականին, ինչպես նաև ընդգրկվել է Adult Contemporary հիթ-շքերթում։ Սինգլը դարձել է նրա առաջին չարթփոփերը Hot 100-ում (երկրորդը եղել է «Islands in the Stream»)[2]։ 1981 թվականի փետրվարի 19-ին սինգլը հավաստագրվել է ոսկե կարգավիճակով՝ 500,000 ֆիզիկական օրինակ տպաքանակի համար։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ստացել է պլատինե հավաստագիր[3]։ 2019 թվականի փետրվարին ԱՄՆ-ում կատարվել է 500,000 թվային ներբեռնում, այսինքն՝ երգը շարունակել է է հայտնի մնալ նաև 21-րդ դարի թվային դարաշրջանում[4]։

Մեծ Բրիտանիայում երգը հասել է 47-րդ հորիզոնականին 1981 թվականին։ 2014 թվականի հուլիսին նրա տպաքանակը կազմել է 303,511 թվային օրինակ[5]։ 2017 թվականին եղել է 340,800 թվային ներբեռնում և 8,46 սթրիմինգ[6]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Ներկայացված Կատեգորիա Արդյունք Հղում
1981 Nashville Songwriters
Association International Awards
«9 to 5» Songwriter Achievement Award Հաղթանակ
1982 Գրեմմի «9 to 5» Լավագույն կանացի վոկալ քանթրի կատարում Հաղթանակ [7][8]
Լավագույն քանթրի երգ Հաղթանակ
Տարվա լավագույն երգ Առաջադրված
1981 People's Choice Award «9 to 5» Favorite Song from a Motion Picture Հաղթանակ
1981 Ոսկե գլոբուս «9 to 5» Լավագույն երգ Առաջադրված
1981 Օսկար «9 to 5» Ֆիլմի լավագույն երգ Առաջադրված
1981 BMI Awards «9 to 5» Country Song of the Year Հաղթանակ
Pop Song of the Year Հաղթանակ
Country Award Հաղթանակ

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Illegal chart entered Canadatopsingles|1 Illegal chart entered West Germany|46
Հիթ-շքերթ (1980–1981) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[9] 9
Ավստրիա Ö3 Austria Top 75[10] 5
Բելգիա Ultratop Flanders[11] 5
Կանադա (CBC)[12] 2
Նիդերլանդներ Dutch Top 40[13] 10
Նիդերլանդներ Mega Single Top 100[14] 15
Նոր Զելանդիա RIANZ[15] 9
ՀԱՀ (Springbok Radio)[16] 9
Շվեդիա Sverigetopplistan[17] 6
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[18] 47
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[19] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[20] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[21] 1

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1981) Հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[22] 56
Բելգիա (Ultratop Flanders)[23] 45
Canada Top Singles (RPM)[24] 6
Նիդերլանդներ (Dutch Top 40)[25] 84
Նիդերլանդներ (Single Top 100)[26] 76
US Billboard Hot 100[27] 9
US Adult Contemporary (Billboard)[28] 9

Բլոոր ժամանակների հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1958–2018) Հորիզոնական
US Billboard Hot 100[29] 468

Կաղապար:Certification Table Separator
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[30] 3× Platinum 210 000^
Կանադա (Music Canada)[31] 3× Platinum 240 000^
Դանիա (IFPI Denmark)[32] Platinum 90 000^
Նորվեգիա (IFPI Norway)[33] Platinum 60 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[34] 2× Platinum 1 200 000^
ԱՄՆ (RIAA)[3] 3× Platinum 3 000 000^
Շվեդիա (GLF)[35] 3× Platinum 24 000 000x

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Whitburn, Joel The Billboard Book Of Top 40 Country Hits: 1944-2006, Second edition. — Record Research, 2004. — С. 262.
  2. Whitburn, Joel[en] Top Adult Contemporary: 1961-2001. — Record Research, 2002. — С. 190.
  3. 3,0 3,1 «American single certifications – Dolly Parton – 9 to 5». Recording Industry Association of America. Վերցված է May 24, 2023-ին.
  4. Bjorke, Matt (2019 թ․ փետրվարի 20). «Top 30 Digital Country Singles Sales Chart: February 20, 2019». RoughStock. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  5. «Country Bites News snippets June 30 - July 6, 2014». Country Routes News. 2014 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  6. «Happy Birthday Dolly Parton! Her most downloaded songs in the UK revealed». officialcharts.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  7. 24th Grammy Awards Արխիվացված 2020-11-24 Wayback Machine at the Internet Movie Database(անգլ.)
  8. «24th Grammy Awards — 1982» (անգլերեն). Rockonthenet.com. 1982-02. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Australian Chart Book». Austchartbook.com.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. Dolly Parton — 9 To 5 Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  11. Ultratop.be — Dolly Parton — 9 To 5 (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  12. Lwin, Nanda (2000). Top 40 hits: The Essential Chart Guide. Mississauga, Ont.: Music Data Canada. ISBN 1-896594-13-1.
  13. Nederlandse Top 40 - week 18, 1981 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  14. Dutchcharts.nl — Dolly Parton — 9 To 5 (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  15. Charts.org.nz — Dolly Parton — 9 To 5. Top 40 Singles. Hung Medien.
  16. «SA Charts 1965 – March 1989». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. Swedishcharts.com — Dolly Parton — 9 To 5. Singles Top 60. Hung Medien.
  18. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  19. Dolly Parton Album & Song Chart History Billboard Hot 100 for Dolly Parton.
  20. Dolly Parton Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Dolly Parton.
  21. Dolly Parton Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Dolly Parton.
  22. «National Top 100 Singles for 1981». Kent Music Report. 1982 թ․ հունվարի 4. էջ 7. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին – via Imgur.
  23. «Jaaroverzichten 1981». Ultratop. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  24. «Top 100 Singles of 1981». RPM. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին – via Library and Archives Canada.
  25. «Top 100-Jaaroverzicht van 1981». Dutch Top 40. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Jaaroverzichten – Single 1981». dutchcharts.nl. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «Top 100 Hits of 1981/Top 100 Songs of 1981». Musicoutfitters.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  28. «Adult Contemporary Songs – Year-End 1981». Billboard. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  29. «Billboard Hot 100 60th Anniversary Interactive Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  30. «ARIA Charts – Accreditations – 2021 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  31. «Canadian single certifications – Dolly Parton – 9 to 5». Music Canada.
  32. «Danish single certifications – Dolly Parton – 9 to 5». IFPI Danmark.
  33. «Norwegian single certifications – Dolly Parton» (Norwegian). IFPI Norway.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «British single certifications – Dolly Parton – 9 to 5». British Phonographic Industry.
  35. certweek IS REQUIRED FOR SWEDISH CERTIFICATIONS.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]