ASOS | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Ընկերության տեսակ | հանրային |
Հիմնադրված է | 2000թ հունիսի 3 |
Հիմնադիր | Նիք Ռոբերտսոն Էնդրյու Ռեյգան Քուենթին Գրիֆիթս Դեբորա Թորփ |
Վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | հագուստի արտադրություն օնլայն գնումներ |
Արտադրանք | հագուստ
կոշիկ աքսեսուարներ |
Զուտ շահույթ | £25 միլիոն (2019) |
Աշխատողների թիվ | 4,000+ (2019) |
Դուստր ընկերություններ | Topshop Topman Miss Selfridge |
Կայք | asos.com asosplc.com marketplace.asos.com ] |
Բորսա | LSE: ASC |
![]() |
ASOS (արտասանվում է՝ /ˈeɪsɒs/ )[1], բրիտանական հագուստի և կոսմետիկայի օնլայն խանութ։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Լոնդոնում, որի նպատակն էր իր գործունեությունը ծավալել երիտասարդների շրջանում[2]։ Վեբ կայքը վաճառում է ավելի քան 850 ապրանքանիշ, ինչպես նաև սեփական հագուստնի և աքսեսուսարների տեսականի և Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Եվրոպայից առաքման ծառայություններ է մատուցում դեպի 196 երկիր[2]։
ASOS անվանումը եկել է «AsSeenOnScreen»[3] արտահայտությունից, ինչը նշանակում է․ «գնիր այն, ինչ տեսնում ես ֆիլմում կամ հեռուստատեսությամբ»[4], քանի որ խանութը զբաղվում էր հայտնի մարդկանց հագուստի վաճառքով (օրինակ՝ վաճառել է Բրեդ Փիթի Մարտական ակումբ ֆիլմի կարմիր կաշվե բաճկոնը)։ Ներկայումս խանութը կենտրոնացած է նորաձև իրերի և հագուստի վաճառքով։
ASOS-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Քամդեն Թաունում, ունի մասնաճյուղեր Բեռլինում և Բիրմինգհեմում։ 2013 թվականի տվյալներով նրանց գլխավոր մասնաճյուղը գտնվում է Հարավային Յորքշիրում՝ Բարնսլիում, որտեղ նրանք ունեն 3500 աշխատակից[5]։ Հաճախորդների սպասարկման մասնաճյուղը գտնվում է Լիվեսդենում՝ Ուորդֆորդից ոչ հեռու, Հարթֆորդշիրի հարավ-արևմուտքում[6]։
Դանիական Bestseller A/S ընկերությունը, որը պատկանում է գործարար Անդերս Հոլչ Պավլսենին, հանդիսանում է ASOS-ի ամենախոշոր բաժնետերը՝ 26% բաժնեմասով։
ASOS-ը հիմնադրվել է 2000 թվականի հունիսի 3-ին Նիք Ռոբերտսոնի[5], Էնդրյու Ռեյգանի[7], Քուենթին Գրիֆիթսի և Դեբորա Թորփի կողմից։ 2001 թվականին ընկերությանը թույլատրվել է Լոնդոնի ֆոնդային բորսայում այլընտրանքային ներդրումային շուկա մուտք գործել[8]։ 2003 թվականին ASOS-ի բաժնետերերը որոշեցին փոխել «AsSeenOnScreen» անվանումը և ընկերությունն անվանեցին ASOS։ 2004 թվականին ընկերությունը ներկայացրել է իր շահույթի մասին առաջին հաշվետվությունը, որը գրեթե կրկնապատկվել է առաջին կիսամյակում[9]։ 2004 թվականին ASOS-ը ներկայացրել կանացի հագուստի իր սեփական ապրանքանիշը[9]։
2005 թվականին Բանսֆիլդի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ընկերությունը փակվել է 6 շաբաթով և հանգեցրել կորստի՝ 5 միլիոն Ֆունտ ստերլինգի չափով[10]։ 2008 թվականին ASOS-ը իր կայքում ներկայացրել է մանկական հագուստ, սակայն հետագայում շուկան անկում ապրեց, մանկական հագուստի արագ աճող պահանջարկի պատճառով։ 2010 թվականին ASOS-ը հայտարարեց, որ այլևս չի զբաղվի մանկական հագուստի վաճառքով, որպեսզի կենտրոնանա իր հիմնական շուկայի՝ երիտասարդների համար հագուստի արտադրության վրա[11]։
2010 թվականի վերջին քառորդում ASOS-ը ստեղծեց երեք միջազգային օնլայն խանութներ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։ 2010 թվականի նոյեմբերին ASOS-ը ստեղծեց իր շուկայական հարթակը բուտիկների, վինտաժ իրերի կոլեկցիոներների, անհատների և դիզայներների համար, որպիսի գլոբալ եղանակով վաճառի վիրտուալ շուկայի վաճառողներից գնորդներին[12]։
2011 թվականի սեպտեմբերին ASOS-ը ստեղծեց ևս երեք օնլայն խանութ Ավստրալիայում, Իտալիայում և Իսպանիայում[13]։ 2012 թվականին ASOS-ը բացեց իր առաջին միջազգային գրասենյակը Սիդնեյում, Ավստրալիայում, որին էլ հետևեց Նյու Յորքյան գրասենյակը[14]։
2013 թվականին ASOS-ը բացեց հարավ-արևելքից դուրս իր առաջին գրասենյակը Բիրմինգհեմում[15]։ Ռուսաստանի և Չինաստանի ASOS օնլայն խանութները ստեղծվեցին միևնույն թվականին[5]։ 2014 թվականին տեղի է ունեցել հրդեհ իրենց պահեստներից մեկում՝ Բարնսլիում , որի պատճառով պատվերների ընդունումը կասեցվել է մոտ երեք օրով[16][17]։ 2014 թվականին տեղի ունեցած Ֆորմուլա 1-ի ընթացքում ASOS-ը հանդիսացավ Մաքլարեն թիմի հովանավորը[18][19]։ 2015 թվականին ASOS-ն ուներ շուրջ 4 հազար աշխատակից և համարվում էր Միացյալ Թագավորության հագուստի և աքսեսուարների խոշորագույն անկախ օնլայն ապրանքանիշը[20]։
2020 թվականի ապրիլին, COVID-19 համաճարակի ընթացքում, ASOS-ը մեղադրվեց որոշ աշխատակազմի անդամների և աշխատակիցների կողմից նրանում, որ «ռուսական ռուլետկա է խաղում մարդկանց կյանքերի հետ» և համատասխան կանխարգելիչ միջոցառումներ չի իրականցնում իր գլխավոր ֆիլիալում՝ Գրիմետորպում, Բարնսլիի շրջանում[21][22][23]։ Հաստատվել է, որ պահեստի աշխատակազմը չէր կարող անվտանգ աշխատել՝ պահպանելով սոցիալական հեռավորություն, աշխատակիցները չէին կարող ապահով զգալ իրենց, և որ ASOS-ի արտադրանքը իրականում էական չէր, հետևաբար այն չէր համապատասխանում Միացյալ Թագավորության կառավարության առաջարկությանը, որ միայն կարևոր աշխատատեղերը պետք է բաց մնան[24]։ Ընկերությունը հերքեց այս պնդումները, պնդելով, որ նրանք փոխել են իրենց գործելաոճը՝ պահանջներին համապատասխանելու համար, Բարնսլեյի խորհուրդը նաև ստուգել է կայքը և գտել, որ ընկերությունը բավարարում է պահանջներին[25]։
2020 թվականի հոկտեմբերին ASOS-ը հայտարարեց, որ միջնորդավճար չի գանձի փոքր բիզնեսով զբաղվողներից, որպիսի աջակցություն ցուցաբերի վաճառողներին՝ COVID-19 համաճարակի շրջանում[26]։
2021 թվականի փետրվարին հայտարարվեց, որ ASOS-ը փլուզված Philip Green-ի Arcadia Group-ից պետք է ձեռք բերի Topshop, Topman, Miss Selfridge և HIIT ապրանքանիշները։Փետրվարի 4-ին Arcadia Group-ի երեք նախկին ապրանքանիշներ ամբողջությամբ դարձան ASOS-ի դուստր ընկերությունները Arcadia-ի և Topshop/Topman-ի գլխավոր գրասենյակի 300 աշխատակիցների հետ միասին։ ASOS-ը նշել է, որ նրանք դեմ չեն խորհրդանշական Օքսֆորդ փողոցի 214-րդ հասցեում գտնվող Topshop/Topman խանութը պահպանելուն։ Այնուամենայնիվ, գլխավոր գործադիր տնօրեն Նիք Բեյթոնը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ASOS-ը միայն բիզնես նպատակներ հետապնդող խանութ չէ և ներկա ժամանակշրջանում ASOS-ի կողմից առաջնահերթություն չի տրվում դրան։
2009 թվականի նոյեմբերին ASOS-ը նշում է թվիթթերի մեկ հետևորդի հարաբերությունը ֆեյսբուքյան 8 երկրպագուների և էլեկտրոնային փոստի 100 ակտիվ բաժանորդների նկատմամբ։ Նրանց 2008 թվականի զեկույցում նշվել է, որ վաճառքի մոտ 10%-ը կարող է ուղղակիորեն կապված լինել էլեկտրոնային փոստի մարքեթինգի հետ[27]։
2017 թվականին ASOS-ը սկսեց արշավ, որի նպատակն էր ամբողջությամբ գործածել 'Instagram Stories' գործառույթը՝ խրախուսելով օգտատերերին ներբեռնել ASOS-ից գնված ապրանքի տեսանյութը։ Մեծ Բրիտանիայում 3 միլիոն մարդ միացավ այդ արշավին[28][29]։ ASOS-ն օգտագործում է #AsSeenOnMe հեշթեգը և ցանկացած լուսանկար, որտեղ օգտագործվել է հեշթեգը, ավելացվում է ASOS-ի առցանց տվյալների բազա[30]։
Յութուբյան իր ալիքում ASOS-ը ցուցադրում է այնպիսի սերիաներ, ինչպիսիք են «ինչպես ոճավորել» և «սպորտային կոշիկներ 60 վայրկյանում», որոնք տեղադրվում են ազդեցիկ մոդելավորողների կողմից՝ ոգեշնչելու օգտվողներին նորաձևության ընտրության համար։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)