«A Bar Song (Tipsy)», ամերիկացի քանթրի երգիչ Shaboozey-ի երգը, որը թողարկվել է 2024 թվականի ապրիլի 12-ին Republic Records լեյբլում որպես «Where I’ve Been, Isn’t Where I’m Going» ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Այն գրվել է Shaboozey-ի, Nevin-ի, Shawn kod-ի, Mark Williams-ի կողմից, իսկ պրոդյուսերը եղել են Nevin-ը և Shawn Cook-ը:
Երգը հայտնի է դարձել աշխարհում, ընդգրկվել է բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում՝ հասնելով առաջին հորիզոնական Ավստրալիայում, Իռլանդիայում, Կանադայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում և Շվեդիայում, ընդգրկվել է լավագույն տասնյակում Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում։ «A Bar Song (Tipsy)» երգը Billboard Hot Country Songs քանթրի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում փոխարինել է երգչուհի Բիյոնսեի«Texas Hold 'Em» սինգլին, ինչը դարձել է պատմության մեջ առաջին դեպքը, երբ սևամորթ արտիստը ԱՄՆ-ի քանթրի հիթ-շքերթում փոխարինել է մեկ ուրիշին։
Shaboozey-ն, որի իսկական անունն է Collins Obinna Chibueze է, թողարկել է «A Bar Song (Tipsy)» երգը 2024 թվականի ապրիլին։ Երգը ներկայացնում է ամերիկացի ռեփեր J-Kwon-ի 2004 թվականի «Tipsy» սինգլի երաժշտությունը[1]։ Ավելի վաղ Shaboozey-ն դարձել էր Բիյոնսեի «Cowboy Carter» ալբոմի երկու երգերի («Spaghettii» (Լինդա Մարտելի հետ) և «Sweet * Honey * Buckiin'») հյուրը, որը չորս շաբաթ գլխավորել է քանթրի ալբոմների հիթ-շքերթը: Ավելի վաղ նա Billboard-ին ասել էր, թե «այնքան երջանիկ է, որ նման հզոր արտիստն ընտրել է դեպի քանթրի ճանապարհը, այնպես որ հիանալի է դրա մի մասը լինելը»[2]։ Բայց նրա կարիերան սկսվել է դեռևս 2017 թվականին, երբ նա պայմանագիր է կնքել Republic Records-ի հետ և թողարկել «Jeff Gordon» երգը[3]։ «A Bar Song (Tipsy)» երգի տեքստը ներկայացնում է պատմողի մասին, որը վրդովված է իր աշխատավայրում քրտնաջան աշխատանքից և պատմում է իր հիասթափության մասին բարում ալկոհոլ խմելով[4]։ Նա նաև անհանգստանում է ապրանքների և բենզինի պատճառով, մինչդեռ իր սիրեցյալը գնում է թանկարժեք Birkin պայուսակ[3]։ Shaboozey-ի երաժշտության մեջ քանթրի ալիքները ավելի շատ կիսաձայն են, ոչ թե հստակ կապ ունեն ժանրի հետ: Shaboozey-ն արժանին է մատուցում J-Kwon-ին «Tipsy» օրիգինալ երգի և իր երգի հաջողության մեջ ունեցած դերի համար և իր հեղինակներին ներառել է իր երգի համահեղինակների ցանկում[5]։
2024 թվականի մայիսի 4-ին սինգլը բարձրացել է Billboard Hot Country Songs ամերիկյան քանթրի հիթ-շքերթի առաջին հորիզոնական[6]։ Առաջին հորիզոնականում փոխարինելով Բիյոնսեի «Texas Hold 'Em» երգին (որը 10 շաբաթ զբաղեցրել էր առաջին հորիզոնականը)՝ երգը պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել երկու սևամորթ կատարողների անընդմեջ զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Մեկ շաբաթ առաջ Շաբուզին Emerging Artists հիթ-շքերթի 34-րդ հորիզոնականից բարձրացել էր 1-ին հորիզոնական, իսկ «A Bar Song (Tipsy)» երգը գլխավորել է Digital Song Sales և Country Digital Song Sales հիթ-շքերթները՝ նշելով իր առաջին հաջողությունները Billboard հիթ-շքերթներում։ Մայիսի 4-ին նա երկրորդ շաբաթն է գլխավորել Emerging Artists հիթ-շքերթը, իսկ թրեքը երկրորդ անգամ գլխավորել է Country Digital Song Sales հիթ-շքերթը[2][7]։ Սինգլը նաև գլխավորել Է Digital Song Sales-ը ամենամեծ թվով շաբաթներ (7 շաբաթ 2024 թվականի հուլիսի 6-ի դրությամբ) մենակատարների համար 2020-ական թվականներին և գրավել երկրորդ տեղը բոլոր կատարողների շրջանում[8]։ Հուլիսի 13-ին սինգլը գլխավորել Է Billboard Hot 100-ը[9]։