A Natural Disaster | ||||
---|---|---|---|---|
Anathema-ի studia | ||||
Թողարկված | 2003 թվական, նոյեմբերի 3՝ Մեծ Բրիտանիա 2004 թվական, փետրվարի 24 | |||
Ձայնագրված | հուլիս-օգոստոս, 2003 թվական Parkgate Studios | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք պրոգրեսիվ ռոք | |||
Տևողություն | 55:23 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Music for Nations | |||
Պրոդյուսեր | Anathema | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
Anathema-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
A Natural Disaster (հայերեն՝ Տարերային աղետ), բրիտանական Anathema խմբի յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2003 թվականին՝ Music for Nations լեյբլում։
Ալբոմի նյութի հիմնական մասը Դենիել Քավանան գրել էր մոտավորապես երկու տարի առաջ։ Մնացած մասը գրվել է ստուդիական ալբոմի թողարկման գործընթացի ընթացքում։ Այդ պատճառով ալբոմի կոմպոզիցիաների կեսը գրվել է ստեղնաշարային գործիքներով, իսկ մյուս կեսը՝ ակուստիկ կիթառով[1]։
Դենի Քավանայի խոսքերով այս ալբոմը շատ հասարակ է եղել և որոշ աստիճանով նույնիսկ մռայլ[1]։ Միևնույն ժամանակ այսպիսի ալբոմ նախկինում խումբը չէր ունեցել։
Ալբոմում կարելի է լսել կանացի վոկալ, որը կատարում է Լի Դուգլասը (խմբի մի քանի ալբոմներում նույնպես երգել է նա)։ Ինչպես նաև երկու երգերում՝ Are You There? և Electricity, երգում է Դենիել Քավանան։
Շապիկի ձևավորումով ու դրա բուկլետով զբաղվել է Թրեվիս Սմիթը։ Բուկլետի վրա կարելի է տեսնել կոմպոզիցիայի չկրկնօրինակված լիրիկան։ Բառերի տեղաբաշխման այդ մեթոդն առաջարկել է Վինսենթ Քավանան[1]։
|