«Addicted to You» | ||||
---|---|---|---|---|
Շակիրայի սինգլը | ||||
«Sale el Sol» ալբոմից | ||||
Թողարկված | 13 մարտի, 2012 | |||
Ժանր | Փոփ, Էլեկտրոնային երաժշտություն | |||
Տևողություն | 2:35 | |||
Լեյբլ | Epic և Sony Music Latin | |||
Պրոդյուսեր | Շակիրա | |||
Շակիրայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Addicted to You (Քեզանից կախվածության մեջ), կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգը, որը ձայնագրվել է երգչուհու «Sale el Sol» (2010) իններորդ ստուդիական ալբոմի համար։ «Epic Records»-ը թողարկել է երգը որպես 2012 թվականի մարտի 13-ի ալբոմի վերջին (հինգերորդ) երգ։ «Addicted to You» երգը գրված է մերենգե ոճով․ հեղինակներն են Շակիրան, Էլ Կատան, Ջոն Հիլը և Լուիս Ֆերնանդո Օչոան։ Նկատելի է նաև ռեգեթոն ոճի ազդեցությունը։ Երգի բառերը նվիրված են Շակիրայի և նրա սիրեցյալի սիրահարվածության նկարագրությանը։ Չնայած երգի անգլերեն անվանմանը, խոսքերի մեծ մասը կատարվում է իսպաներենով։
Սինգլի թողարկումից հետո քննադատները ընդհանուր առմամբ դրականորեն են արձագանքել և գովաբանել են երգի արագ ռիթմը։ «Addicted to You» երգը Մեքսիկայի Monitor Latino հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին տեղը, որտեղ ավելի ուշ «AMPROFON»-ի կողմից սերտիֆիկացվել է որպես պլատինե։ Երգը հաջողություն է ունեցել նաև Լեհաստանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հիթ-շքերթներում։ ԱՄՆ-ում սինգլը լավ արդյունք է գրանցել լատինոամերիկյան հիթ-շքերթներում։ Billboard Hot Latin Songs-ում զբաղեցրել է իններորդ, իսկ Latin Pop Airplay և Latin Tropical Airplay հիթ-շքերթներում՝ երրորդ հորիզոնականը։
«Addicted to You» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էնթոնի Մանդլերը։ Տեսահոլովակում Շակիրան երգը կատարում է տարբեր տեղերում և տարբեր հագուստներով։ Շատ քննադատներ բարձր են գնահատել տեսանյութի ընդհանուր գրավչությունն ու Շակիրայի արտաքին տեսքը։ Տեսահոլովակը YouTube-ում ունեցել է 100 միլիոն դիտում և այս ձեռքբերման համար Vevo երաժշտական տեսակայքի կողմից արժանացել «Vevo Certified» մրցանակի։
«Addicted to You» երգը գրել են դոմինիկացի ռեփեր և պրոդյուսեր Էլա Կատոյը, ամերիկացի պրոդյուսերներ Ջոն Հիլը, Լուիս Ֆերնանդո Օչոան և Շակիրան՝ վերջինիս «Sale el Sol» 9-րդ ստուդիական ալբոմի համար[1]։ Առաջին անգամ ալբոմը նշանավորվել է, երբ Շակիրան աշխատել է Էլ Կատոյի հետ, և նրանց համագործակցությունը սկսվել է այն բանից հետո, երբ Շակիրան ցանկություն է հայտնել փորձարկել մերենգե երաժշտությունը, ասելով. «Ես մեծացել եմ մերենգե լսելով, դա իմ կյանքի մեծ մասն է, և ես կարոտում եմ այն»[2]։ Մերենգեն Դոմինիկյան Հանրապետությունից ծագող երաժշտության և պարի ոճ է, և այն բանից հետ, երբ ամերիկացի ռեփեր Pitbull-ը խորհուրդ է տվել այն երգչուհի Էլ Կատոյին, Շակիրան մեկնել է վերջինիս երկիր և նրա հետ սկսել ձայնագրություններ անել Սանտո Դոմինգոյի «փոքրիկ» ստուդիայում[3]։ Էլ Կատան Շակիրայի հետ իր համագործակցության մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ այս փոքրիկ ստուդիան այս պահին կլիներ ամբողջ աշխարհի տեսադաշտում, ես չէի հավատա դրան»[3]։ 2012 թվականի մարտի 14-ին Շակիրայի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ «Addicted to You» երգը դառնալու է հինգերորդ և վերջին սինգլը, որը կթողարկվի «Sale el Sol» ալբոմով[4]։ Այն մեկ օր շուտ հասանելի է դարձել «Amazon»-ում և «ITunes»-ում երաժշտության ներբեռնման համար[5][6]։
Ըստ Շակիրայի՝ «Sale el Sol» ալբոմն ունի երեք «ուղղություն», որոնցից մեկն ալբոմի «լատինաամերիկյան, արևադարձային ուղղությունն է»[2]։ «Addicted to You» երգը ալբոմի մյուս երգերի հետ միասին երաժշտական այս ուղղության հիմնական օրինակն է[7]։ Մենգենեից բացի, «Addicted to You»-ը պարունակում է ռեգեթոն ոճի տարրեր և ունի «1970-ական թվականների ուժեղ կրկներգ և Կոպակաբանայի հնչյուններ»[7][8]։ Չնայած անգլերեն վերնագրին, «Addicted to You» երգի բառերը անգլերեն են երգվում միայն կրկներգում, իսկ երգի մնացած մասը երգվում է բացառապես իսպաներենով[9]։ Բառերը մանրամասն նկարագրում են Շակիրայի՝ իր սիրեցյալի նկատմամբ սիրահարվածությունը[10]։
Երաժշտական քննադատները հիմնականում դրական գնահատականներ են տվել «Addicted to You» սինգլին։ «The Stanford Daily» թերթի խմբագիր Ջենիֆեր Շաֆերը նշել է, որ երգը խանգարում է ունկնդրին «հանգստանալ» և «շտապեցնում է միանալ պարային ռիթմին»[11]։ «The Boston Globe» խմբագիր Միշել Մորգանտն այս երգը ընտրել է որպես «մերենգեի և ռոքի նոր հիբրիդի օրինակ, որում պարզ ռիֆերը վերածվում են ձայնասկավառակի շարժիչ ռիթմի, ինչն անկրկնելի է»[12]։ «Terra USA»-ի աշխատակից Կառլոս Մասիասը, սակայն, «Addicted to You»-ին բացասական գնահատական է տվել և քննադատել է «էժանագին ստեղնաշարային գործիքի օգտագործումը, որը ստեղծում է հարսանիքների երաժշտություն հիշեցնող մեղեդի»[8]։ 2013 թվականին «Latina» ամսագիրը «Addicted to You» երգն ընդգրկել է «13 լավագույն espanglish երգեր» ցանկում[13]։ 2013 թվականին կայացած 28-րդ պարային երաժշտության միջազգային մրցանակաբաշխության ժամանակ «Addicted to You»-ն առաջադրվել է «Լավագույն լատինաամերիկյան պարային երգ» մրցանակին[14]։ 2013 թվականին սինգլը նաև առաջադրվել է «Billboard Latin Music Awards» մրցանակի «Լատինաամերիկյան տարվա փոփ երգ» անվանակարգին[15]։ Էլ Կատան նվաճել է ASCAP լատինական մրցանակը փոփ կատեգորիայում՝ որպես «Addicted to You» երգի հեղինակ[16]։
Առևտրային տեսանկյունից «Addicted to You» հատուկ հաջողություն է ունեցել Մեքսիկայում։ Սինգլը հասել է ամենաբարձր դիրքերին մեքսիկական Monitor Latino չարտում[17] և հետագայում հավաստագրվել է որպես պլատինե Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից՝ վաճառվելով 60 000 օրինակով[18]։ Երգը նաև նվաճել է լեհական Airplay չարտի առաջին հորիզոնականը[19]։ Ֆրանսիայում և Իսպանիայում սինգլը զբաղեցրել է համապատասխանաբար 15-րդ[20] և 14-րդ[1] հորիզոնականները։ «Addicted to You» երգը հաջողություն է ունեցել նաև լատինականամերիկյան չարտերում՝ ընդհանուր առմամբ 20 շաբաթ զբաղեցնելով ԱՄՆ-ի Billboard Hot Latin Songs-ի 9-րդ հորիզոնականը[21]։ Latin Pop Airplay և Latin Tropical Airplay չարտերում «Addicted to You» երգը գրավել է 3-րդ հորիզոնականը՝ համապատասխանաբար զբաղեցնելով այն 26 և 13 շաբաթ[22][23]։ Երգը նաև արժանացել է BMI-ի Latin Awards 2011 մրցանակին[24]։
«Addicted to You» երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսորը Էնթոնի Մանդլերն է՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա շրջանի Վալենսիա քաղաքից[9][25]։ Տեսահոլովակի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի մայիսի 2-ին և դարձել «թրենդային թեմա» Թվիթթերում[10]։ Շակիրայի անսյուժե երաժշտական տեսահոլովակում երգը կատարվում է տարբեր վայրերում. «գալարվում է» մոմերով լուսավորված սենյակում մահճակալի վրա, պարում է «քաղաքի հին իսպանական ոճով» փողոցներում «որոշակի բուսականության» ֆոնի վրա, ինչպես նաև «լողանում է լոգարանում»[9][10]։ Տեսանյութի ամբողջ ընթացքում Շակիրան ներկայանում է բարձր նորաձևության տարբեր հագուստներով՝ պուտիկավոր, հաստ կաշվե գոտիով և բարձր սև ներքնազգեստով, կտրված լողազգեստով և երկար գծավոր մաքսի կիսաշրջազգեստով, ինչպես նաև սպիտակ մինի վերնաշապիկով[25]։ Այս տեսահոլովակում Շակիրան նաև աչքի է ընկնում իր «գզգզված» շեկ մազերով[25]։
Տեսանյութն ընդհանուր առմամբ լավ է ընդունվել քննադատների կողմից։ «Daily Mail» թերթի խմբագիր Անդրեա Մագրատը Շակիրայի արտաքին տեսքը բնութագրել է որպես «ավելի սեքսուալ, քան երբևէ»[25]։ MTV հեռուստաալիքի աշխատակից Ջենա Հալի Ռուբենշտեյնը բարձր է գնահատել Շակիրայի տեսքը տեսահոլովակում, ասելով, որ նա «խելագարվելու աստիճան „en pointe“ է» այն ժամանակ, երբ «անում է ազդրի այդ տարօրինակ շարժումը, որը ոչ ոք չի կարող կրկնօրինակել»[9]։ Idolator կայքի աշխատակից Բեքի Բեյնը հայտարարել է, որ տեսանյութը կարելի է անվանել «լիակատար հաջողված» այն դեպքում, եթե «Շակիրայի տեսանյութը դիտելու հիմնական նպատակը կայանա նրանում, որ հետևես, թե ինչպես է կոլումբիացի երգչուհին իր ազդրը պտտեցնում գեղեցիկ ֆոներին՝ բաց հագուստ հագած»[26]։ Տեսանյութը հայտնի է դարձել YouTube տեսակայքում և արժանացել VEVO երաժշտական տեսակայքի «Vevo Certified» մրցանակին՝ որպես ավելի քան 100 միլիոն դիտում ունեցող տեսահոլովակ[27]։
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|