Ենթակատեգորիա | Ֆուտբոլի գնդակ ![]() | |
---|---|---|
Կիրառությունը | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 ![]() | |
Մարզաձև | ֆուտբոլ ![]() | |
Արտադրող | Ադիդաս ![]() |
Europass, ֆուտբոլի գնդակի մոդել։ Այն 2008 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար համարվում է պաշտոնական․ մշակվել է Ադիդասի ընկերության կողմից:Այս գնդակի տարբեր փոփոխությունները պաշտոնական են եղել նաև բարձր մակարդակի այլ հանդիպումների համար (ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2008 և այլն)։
Գնդակի դիզայնը խորհրդանշում է այս առաջնությունը հյուրընկալող երկրները՝ Ավստրիան և Շվեյցարիան։ Այս երկու երկրների ազգային դրոշները ներառված են Europass-ի դիզայնի մեջ՝ ներկայացված ութ արծաթե օղակներով, որոնք ձևավորվել են Ավստրիայի և Շվեյցարիայի դրոշներով։ Ըստ Ադիդասի ընկերության, սև և սպիտակ գույնը ցույց է տալիս անցյալի ստանդարտ ֆուտբոլային գույները, մինչդեռ նուրբ գծերը ընդգծում են դրա ժամանակակից բովանդակությունը[1]։ Տասներկու սև կետերը պարունակում են գրաֆիկական տարրեր, որոնք մշակվել են ՈւԵՖԱ-ի կողմից՝ լրացնելու ԵՎՐՈ 2008-ի տարբերանշանը[2]։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Անգլիայի Լաֆբորո համալսարանի և Գերմանիայի Շեյնֆելդ քաղաքում գտնվող Ադիդաս ֆուտբոլային լաբորատորիայի կողմից գնդակի տեխնոլոգիական և ֆունկցիոնալ բնութագրերի փորձարկման համակցված արդյունքները հաստատել են Europass գնդակի որակը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան[2]։
Նախորդող՝ Adidas Roteiro |
Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն պաշտոնական գնդակը 2008 |
Հաջորդող՝ Adidas Tango 12 |