Adidas Telstar, 1974 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ Մեքսիկայում, 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խաղային գնդակը։
Մշակվել է Ադիդաս ընկերության կողմից 1968 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար, օգտագործվել է նաև 1972 և 1976 թվականների Եվրոպայի առաջնություններում։ 1974 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում Telstar Durlast մոդիֆիկացիան երկու պաշտոնական գնդակներից մեկն էր Chile Durlast գնդակի հետ միասին, որը Telstar Durlast-ից տարբերվում էր միայն գույնով․ այն ամբողջովին սպիտակ էր[1][2].
Adidas Telstar գնդակը՝ նախագծված 1968 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության համար, անվանվել է առաջին մասնավոր արբանյակի՝ Telstar-ի պատվին։ 20 սպիտակ վեցանկյունների և 12 սև հնգանկյունների դիզայնը ստեղծվել է նաև արբանյակի արտաքին տեսքի հիման վրա[3]։ Միևնույն ժամանակ գնդակի ձևավորումն ու կտրվածքն այնքան հաջող ստացվեց, որ Telstar-ը դարձավ իր ժամանակի ամենակլոր գնդակը[4]։.
1970 թվականին Մեքսիկայում Telstar-ը դարձավ Adidas-ի մշակած առաջին գնդակը, որը դարձավ աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ Առաջնության համար առաջարկվել է 20 կաշվե գնդակ, իսկ հետո վաճառվել է 600 հազար օրինակ։ 1970 թվականի Աշխարհի գավաթը առաջինն էր, որը ուղիղ հեռարձակվեց հեռուստատեսությամբ, և գնդակի սև և սպիտակ տարրերի համադրությունը հաջողությամբ ցուցադրվեց սև և սպիտակ հեռուստացույցներով, ինչի համար Telstar-ն անվանվեց «Հեռուստատեսության աստղ»[1][5][6]։
Ռուսաստանում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության Telstar 18 պաշտոնական գնդակը ստացել է լեգենդար Telstar գնդակի անունը։