«After All» | ||||
---|---|---|---|---|
Շերի սինգլը | ||||
Թողարկված | 1989 թվական, փետրվարի 21 | |||
Ֆորմատ | 7" սինգլ | |||
Ձայնագրված | 1988 | |||
Ժանր | Փոփ | |||
Տևողություն | 4:03 | |||
Լեյբլ | Geffen Records | |||
Պրոդյուսեր | Փեթեր Աշեր | |||
Շերի սինգլների ժամանակագրություն | ||||
|
After All (հայերեն՝ Ամեն ինչից հետո), ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերի և Chicago խմբի նախկին վոկալիստ բասկիթառահար Փիթերա Սեթերի դուետը, որը թողարկվել է 1989 թվականի փետրվարի 21֊ին՝ Geffen Records լեյբլի վրա։ Երգը օգտագործվել է «Շանսեր կան» ֆիլմում, և առաջադրվել է որպես «Լավագույն երգ» Օսկարի թեկնածուի համար։ Երգը դարձավ առաջին հարավամերիկյան սինգլը, որը թողարկվել է Շերի 20-րդ ալբոմում (ալբոմի անունը՝ Heart of Stone)։ Երգը նաև ընդգրկվել է Սեթերի «You're the Inspiration: A Collection» ալբոմում։
Երգը բարձրացել է 5-րդ և 6-րդ հորիզոնականեր, համապատասխանաբար ԱՄՆ֊ի և Կանադայի չարթերում, այն եզակի երկրներում, որտեղ այն պաշտոնապես թողարկվել է։ Սակայն, բարձր ռադիո֊փոխհաղորդման պատճառով երգը կարողացավ հասնել նույնիսկ եվրոպական չարթերին, ինչպիսիք են իռլանդական (#24) և Մեծ Բրիտանական (#84) չարթերը։
«After All» երգը դարձել է ամերիկյան Hot Adult Contemporary Tracks չարթի առաջին հիթը։ 1989֊ական թվականին երգը Billboard Hot 100 հանրագումարային չարթում գրավել է 79-րդ հորիզոնականը։ Չնայած ԱՄՆ֊ում երգի մեծ հաջողություններին, երգի համար այդպես էլ տեսահոլովակ չի նկարահանվել։
Շերը և Փիթերա Սեթերը այս երգը ձայնագրել է միմյանցից առանձին։ Նրանք ոչ մի անգամ չեն կատարել այս երգը միասին։ Եվ, չնայած այն հանգամանքին, որ երգը 1990֊ական թվականներին առաջադրվել է Օսկարի, այդ տարին միակն էր, երբ ֆիլմի համար լավագույն առաջադրած երգը առաջադրողները մրցանակաբաշխության ընթացքում ելույթ չեն ունեցել։
Շերը կատարել է երգի սոլո տարբերակը Heart of Stone Tour և Love Hurts Tour շրջագայության ժամանակ։ Ավելի ուշ, «Do You Believe? Tour» և «Living Proof: The Farewell Tour»֊ի շրջագայության ժամանակ նա կատարել է երգը իր ստեղնաշարային երաժիշտ Փոլ Բիրկովիչի հետ համատեղ։ Երկուսով նրանք նաև կատարել են այս երգը իրենց վերջին՝ «Cher at the Colosseum» շրջագայության ժամանակ։
Ըստ գերմանական մամուլի[1], Շերը կրկին դուետ ձայնագրել է Թոմաս Անդերսի հետ իր «Different» ալբոմի համար։
Մարտին Նևրանը և Վինա Մորելասը ֆիլիպինյան «A Beautiful Affair» սերիալի համար ձայնագրել են «After All» երգի քավեր տարբերակը։
Չարթ (1987/1988) | Հորիզոնական |
---|---|
U.S. Billboard Hot 100 | 6 |
U.S. Billboard Hot 100 Singles Sales | 4 |
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks | 1 |
Australian Singles Chart[3] | 50 |
Canadian Singles Chart | 5 |
Irish Singles Chart | 24 |
UK Singles Chart[4] | 84 |