Aibo | |
---|---|
Միջերեսի լեզու | ճապոներեն |
Aibo Վիքիպահեստում |
Aibo(ճապ.՝ 愛慕 այբո, որը թարգմանաբար նշականում է «սեր» կամ «ընկեր», անգլ.՝ Artificial Intelligence RoBOt[1]), ռոբոտ-շների շարք, մշակված Sony ընկերության կողմից։
Aibo կարողանում է քայլել, «տեսնել» շրջակա միջավայրը շնորհիվ տեսախցիկների և ուլտրակարմիր ցուցիչների շնորհիվ չափել տարածությունը, հասկանալ հրամաններ և դեմքեր։ Ռոբոտը ամբողջությամբ ինքնավար է, այն կարող է զարգանել և հարմարվել տիրոջը։ Չնայած այն բանի, որ նրան կարելի է կարգավորել շնորհիվ հատուկ ծրագրի։ Գոյություն ունի ծրագարյին ապահովում, որի միջոցով շունը ձեռք է բերում «մեծ շան» ունակություն, որի շնորհիվ ռոբոտը սկսում է օգտագործել իր ողջ ունակություը, իսկ «ձագը» սկսում է դրանք բացահայտել աստիճանաբար։
Aibo-ի տրամադրությունը կարող է փոխվել կախված շրջակա միջավայրից, որն էլ ազդում է նրա պահվացքի վրա։ Կարգավորումները թույլ են տալիս Aibo-ին շարժվել, խաղալ իր խաղալիքներով, ցուցաբերել հետաքրքրություն, խաղալ և շփվել տիրոջ հետ, ինքնուրույն լիցքավորվել և արթնանալ քնից հետո։ Aibo-ի մշակողները հավաստիացնում են, որ նա ունի ցուցիչներ, որոնք պատասխանատու են 6 էմոցիաների համար՝ երջանկություն, տխրություն, վախ, հակակրանք, զարմանք և զայրույթ։
Aibo-ի դիզայները, ճապոնացի Հաձիմէ Սորայաման է, ով ստացել է բազմաթիվ մրացանակներ։
Ռոբոտը ունի ազատության 20 աստիճաններ։ Ինչպես նաև այն օժտված է բազմաթիվ ցուցիչներով (ջերմաստիճանի, հեռավորության, արագության, սենսորային ցուցիչով և այլն), տեսախցիկով, խասափողով և ձայնարկիչնորով։ Aibo-ն պատրաստված է OPEN-R միջերեսով[2], նրա մեջ տեղադրված է 64 բիթային RISC մշակիչ, որպես օգնող սարք նրանում տեղադրված է Memory Stick։
Ներկա պահին AIBO-ի մշակումը և արտադրությունը կասեցված է[3]։
ՌոբոՔափ առաջնության ժամանակ անց է կացվել ֆուտբոլային խաղ AIBO ռոբոտների միջև[4]։ Ինչպես նաև անց է կացվել փորձեր, որոնց արդյունքում գրվել է «Իրական շների հանդիպումը AIBO-ի հետ չեզոք ժամանակ» աշխատությունը[5]։
Aibo-ի մշակումը սկսել է 1993 թվականին, սակայն այն կրում էր փորձնական բնույթ և նախատեսված չէր վաճառքի համար։ Այսպիսով Aibo-ի առաջին մոդելը թողարկվեց 1999 թվականին[6]։
2006 թվականի հունվարի 26-ին Sony-ին հայտրարեց, որ դադարեցնում է Aibo-ի և որոշ այլ ապրանքատեսակների արտադրությունը։ Ինչպես նաև ըկներությունը դադարեցրեց QRIO ռոբոտի արտադրությունը[7]։ Երաշխիքային ապահովումը, որոնք ստացել էին գնորդները գնալով հանվեց, վերջին ERS-7M3 մոդելի ռոբոտը վաճառքից հանվեց 2013 թվականի մարտին[8]։
2014 թվականի հուլիսից Sony դադարեց թողարկել պահեստային մասեր ռոբոտի համար և սկսեց չներկայացնել ապահովում Aibo-ի վերանորոգման համար[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Aibo» հոդվածին։ |
|