Aina Mun Pitää | |
---|---|
Եվրատեսիլ 2015-ի երգ | |
Երկիր | Ֆինլանդիա |
Երգիչ(ներ) | Pertti Kurikan Nimipäivät |
Լեզու | անգլերեն |
Երգահան(ներ) | Pertti Kurikan Nimipäivät |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 16-րդ |
Կիսաեզրափակչի միավորներ | 13 |
Aina Mun Pitää, ֆիննական երգ, որը ներկայացվել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Երգը կատարում են «Pertti Kurikan Nimipäivät» խումբը, որը կազմված է չորս անդամից։
«Aina Mun Pitää» երգի տևողությունը 85 վայրկյան է, որը հայերեն կոչվում է «Ես միշտ ստիպված եմ լինում»[1]։
Խմբի կազմում մտավոր խնդիրներ ունեցող չորս տղամարդ են։ Իրենց իսկ ստեղծագործությունները կատարելով՝ նրանք կարճ ժամանակում մեծ հեղինակություն վաստակեցին։ Խումբը համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու էլի շատ երկրներում։ Նրանց մասին պատմող վավերագրական ֆիլմն էլ բազմաթիվ փառատոների է մասնակցել ու արժանացել գլխավոր մրցանակների։
PKN անվանումով քառյակը Եվրատեսիլին մասնակցելու համար ընտրվել է ֆիննական հեռուստադիտողների քվեարկությամբ[2]։
Խումբը առաջին փանք-համույթն է, որը ելույթ է ունենալու Եվրատեսիլի բեմում։
Մենք չենք ցանկանում, որ մարդիկ քվեարկեն մեր օգտին, որովհետեւ մեզ խղճում են։ Մենք այնքան էլ չենք տարբերվում մյուս բոլորից. նորմալ տղաներ ենք՝ մտավոր հետամնացությամբ[3]։ - Սամի Հելլեն (Խմբի բասիստ)
|
Սահմանափակ հնավորություններով ցանկացած մարդ պետք է փորձի ավելի խիզախ լինել։ - Կարի Աալտոն (խմբի մենակատար)
|
Նա կամ նրանք պետք է համարձակորեն հայտարարեն այն, ինչ ցանկանում են։ - Աալտոն
|