«Ain’t No Mountain High Enough» | ||||
---|---|---|---|---|
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլը | ||||
«United» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Give a Little Love» | |||
Թողարկված | 1967 թվականի ապրիլի 20 | |||
Ձայնագրված | 1966 թվականի դեկտեմբեր - 1967 փետրվար | |||
Ժանր | Սոուլ, Ռիթմ ընդ բլյուզ, Փոփ | |||
Երգահան | Nickolas Ashford?[1] և Valerie Simpson?[1] | |||
Տևողություն | 2։28 | |||
Լեյբլ | Tamla | |||
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Ain’t No Mountain High Enough» (անգլ. թարգմանաբար՝ «Չկան այդքան բարձր սարեր»), երգը գրել են ամերիկացի հեղինակներ՝ Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը՝ 1966 թվականին Tamla Records լեյբլի համար։
Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը երգը գրել են 1966 թվականին, նախքան Motown Records-ի հետ պայմանագիր ստորագրելը։ Սկզբնապես ցանկանում էր ձայնագրվել բրիտանացի երգչուհի Դասթի Սփրինգֆիլդը, սակայն հեղինակները երկար չէին համարձակվում երգը փոխանցել նրան և վերջում հրաժարվեցին, քանի որ գիտեին, որ երգը կարող էր դառնալ իրենց մուտքը Motown Records լեյբլ։ Ավելի ուշ Նիքը երգը անվանել է «Ոսկե ձու»[2]։ Իսկ Սփրինգֆիլդը ավելացրել է «I’m Gonna Leave You» երգը իր երկրորդ ստուդիական «Dusty» ալբոմի մեջ, որի մեղեդին շատ նման էր «Ain’t No Mountain High Enough»-ին։
Շուտով երգը գտավ իր կատարողներին՝ Մարվին Գեյը և Թամի Թերելը։ Հենց այս երգով էլ սկսվեց նրանց դուետի ուղին։ Ըստ պրոդյուսերների, ձայնագրության ժամանակ Թերելը մի փոքր նյարդայնացած էր և ամաչկոտ, քանի որ դեռ փորձեր չէր կատարել։ Թերելն իր վոկալը գաղտնի ձայնագրեց պրոդյուսերներ Հարվի Ֆուկուայի և Ջոննի Բրիստոլի հետ, որոնք հետագայում ավելացրին Գեյի վոկալները[3]։ Երգի օրիգինալ տարբերակը՝ «Ain’t No Mountain» թեթև, պարող և ռոմանտիկ սիրային երգ էր։
1999 թվականի երգի Մարվին Գեյի և Թամի Թերելի կատարած տարբերակը մտավ Գրեմմի փառքի սրահ և համարվում է Motown Records-ի պատմության ամենանշանակալից ձայնագրություններից մեկը։
Չարթ (1967)[4] | Ամենաբարձր դիրք |
---|---|
Կանադա (RPM 25 R&B List)[5] | 5 |
ԱՄՆ (Billboard Hot 100) | 19 |
ԱՄՆ (Billboard R&B) | 3 |
1968 թվականին հատուկ Diana Ross & the Supremes Join The Temptations ալբոմի համար, The Supremes-ը և The Temptations-ը ձայնագրեցին երգի իրենց տարբերակը, որը բնօրինակին ավելի մոտ էր։
1970-ի գարնանը՝ «Reach Out and Touch (Somebody's Hand») դեբյուտային սինգլի հաջողությունից հետո, Էշֆորդն ու Սիմփսոնը առաջարկեցին վերագրանցել «Ain't No Mountain Enough High» երգը և թողարկել այն որպես սինգլ։ Սկզբում երգչուհուն այդ գաղափարը շատ դուր չէր գալիս, բայց հեղինակներին հաջողվեց համոզել նրան։ Երգի նոր տարբերակն ավելի շատ հնչում է գոսպելի նման։ Դիանան արտասանում է երգի բառերը, ասես մի հատված կարդա Ավետարանից, նրան ուղեկցվում է Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, որպես երգչախմբային կատարողներ հանդես եկան հեղինակները, ինչպես նաև The Andantes խումբը, Ջիմի Բիվերսը, Ջո Արմսթեդը, Բրենդա Էվանսը և Բիլլի Կելվինը։
Motown Records լեյբլի սեփականատեր Բերի Գորդիին դուր չէր գալիս այն փաստը, որ երգը սկսվում է ասմունքով, ուստի հատկապես ռադիոկայանների համար երգը կտրվում էր և սկսվում երգչախմբի մուտքի պահից, միայն դրանից հետո Էշֆորդն ու Սիմփսոնը համոզեցին նրան թողարկել երգը որպես սինգլ։ Երգը հիթ դարձավ՝ հասնելով Billboard Hot 100 և R&B Songs չարթերի առաջին հորիզոնականներին։ Այս երգի կատարման համար Դիանա Ռոսը Գրեմմիի անվանակարգում է ստացել՝ «Լավագույն կին փոփ վոկալ կատարում» անվանակարգում։
Չարթ (1970) | Ամենաբարձր դիրք |
---|---|
Ավստրալիա (Kent Music Report)[6] | 25 |
Կանադա (RPM) | 7 |
IRMA[7] | |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)[8] | 6 |
ԱՄՆ (Billboard Hot 100)[9] | 1 |
ԱՄՆ (Billboard Adult Contemporary) | 6 |
ԱՄՆ (Billboard R&B)[10] | 1 |
ԱՄՆ (Cash Box Top 100)[11] | 1 |
Չարթ (2018) | Ամենաբարձր դիրք |
Ֆրանսիա (IFOP)[12] | 66 |
ԱՄՆ (Billboard Dance Club Songs) | 1 |
Չարթ (1970) | Դիրք |
---|---|
Կանադա (RPM)[13] | 97 |
ԱՄՆ (Billboard Hot 100)[14] | 6 |
ԱՄՆ (Billboard R&B)[10] | 16 |