«Alone» | |
---|---|
Հոլզիի, Big Sean-ի և Ստեֆլոն Դոնի երգը «Hopeless Fountain Kingdom» ալբոմից | |
Թողարկված | 2018 թվականի ապրիլի 15 |
Ֆորմատ | թվային ներբեռնում |
Ձայնագրված | 2016 թվականի օգոստոս - 2017 թվականի հունվար |
Ժանր | հիփ հոփ, փոփ և դենսհոլլ |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 3:27 |
Լեյբլ | Astralwerks |
Հեղինակ | Հոլզի, Էրիկ Ֆրեդերիք, Դեն Ուիլսոն, Ջոշ Քարթեր, Էնթոնի Հեսթեր, Big Sean, Սթեֆանի Ալլեն |
Կոմպոզիտոր | Ռիքի Ռիդ, Ջոշ Քարթեր, Հոլզի, Թոնի Հեսթեր և Դեն Ուիլսոն |
Պրոդյուսեր | Ռիքքի Ռիդ, Ջոշ Քարթեր, Լուի Բելլ |
«Alone», ամերիկացի երգչուհի և երգահան Հոլզիի երգ։ Երգը թողարկվել է 2018 թվականի մարտի 15-ին ամերիկացի ռեփեր Big Sean-ի և բրիտանացի ռեփեր Ստեֆլոն Դոնի հետ։ Այն Հոլզիի երկրորդ ստուդիական ալբոմի՝ Hopeless Fountain Kingdom-ի, երրորդ և վերջին երգն է[1]։ «Alone»-ը Միացյալ Նահանգներում զբաղեցրեց 90-րդ հորիզոնակաը, այնուհետև 66-րդ հորիզոնականը՝ դառնալով US Billboard Hot 100-ում Դոնի առաջին երգը։
«Alone»-ը պարունակում է «Nothing Can Stop Me» երգից որոշ մասեր, որը գրվել է Թոնի Հեսթերի կողմից, ձայնագրվել՝ Մարիլին Մաքքուի և Բիլլի Դևիս Կրտսերի կողմից[2]։ Երգը տնային երեկույթում սոցիալական թիթեռնիկի մասին է (որը Ռոմեո և Ջուլիետի դիմակահանդեսային երեկույթի զուգահեռականն է), որ մեջբերվել է «Heaven In Hiding» և «Strangers» երգերում[3]։ Երեկույթը երկրորդ կերպարի հեռանկարն է, բայց «Heaven In Hiding»-ում առաջին կերպարի հեռանկար է հանդիսանում[4]։
Տեսահոլովակի ռեժիսորը Հոլզին էր՝ Հաննա Լյուքս Դևիսի հետ։ Այն թողարկվել է 2018 թվականի ապրիլի 6-ին։ Տեսահոլովակի սկզբում Հոլզին քայլում է փողոցով դեպի դիմակահանդեսային երեկույթ։ Նա սկսում է պարել՝ իր նախկին սիրեկանին պատշգամբին մեկ այլ կնոջ հետ նկատելուց առաջ, իսկ այդ ընթացքում ցուցադրվում են կադրեր «Now or Never» երգի տեսահոլովակից։ Նա շփոթվում է և վազում շատրվանի մոտ՝ փսխելու համար, իսկ Big Sean-ի կերպարը այնտեղ էր՝ նրան սփոփելու նպատակով։ Ստեֆլոն Դոնը, կարմիր շրջազգեստ հագած, ցուցադրվում է իր ռեփ հատվածի ժամանակ։ Տեսահոլովակի վերջում՝ կոնֆետիներ ընկնելու պահին Հոլզին տոնում է իր երջանկությունը, իսկ նախկին սիրեցյալը շփոթված նայում է նրան։ Նրա ձեռքին Հոլզիի թողած գրությունն է լինում[5]։
Հոլզին ելույթ է ունեցել 2018 թվականի ապրիլի 6-ին «Alone» երգով «Sounds Like Friday Night» հեռուստաշոուում[6]։ Դա նրա առաջին ելույթն էր բրիտանական հեռուստատեսությունում։ Մայիսում նա ելույթ է ունեցԱՎ «The Voice»-ում[7]։
Հիթ-շքերթ (2018) | Զբաղեցրած դիրք |
---|---|
IFPI[10] | 34 |
New Zealand Heatseekers (RMNZ)[11] | 8 |
Billboard Hot 100[12] | 66 |
Adult Pop Songs (Billboard)[13] | 16 |
Hot Dance Club Songs (Billboard)[14] | 1 |
Dance/Mix Show Airplay (Billboard)[15] | 15 |
Pop Songs (Billboard)[16] | 17 |
Քելվին Հարրիսի ռեմիքս
Հիթ-շքերթ (2018) | Զբաղեցրած դիրք |
---|---|
Ukraine Airplay (Tophit)[17] | 25 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Կանադա (Music Canada)[18] | Platinum | 0^ |
ԱՄՆ (RIAA)[19] | Platinum | 1 000 000^ |
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Տարածք | Ամսաթիվ | Ֆորմատ | Տարբերակ | Լեյբլ | Ref. |
---|---|---|---|---|---|
Տարբեր | 2017 թվականի մարտի 15 | Թվային ներբեռնում | Օրիգինալ | [8] | |
2017 թվականի ապրիլի 20 | Քելվին Հարրիսի ռեմիքս | [9] | |||
Իտալիա | 2018 թվականի մայիս 4 | Ժամանակակից հիթ ռադիո | Օրիգինալ | Universal | [20] |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|