Տեսակ | cloud gaming service?, վիդեոսթրիմինգի ծառայություն, Բաժանորդագրություն և video game distribution platform? |
---|---|
Նախագծումը՝ | Ամազոն |
Լույս տեսավ՝ | հոկտեմբերի 20, 2020[1] |
Պլատֆորմ | Fire OS?, iPadOS, iOS, մաքՕՍ և Windows |
Կայք | amazon.com/luna(անգլ.) |
Amazon Luna Վիքիպահեստում |
Amazon Luna, ամպային խաղային պլատֆորմը, որը մշակել և ղեկավարում է Amazon ընկերությունը[2][3][4]։ Luna-ն ցուցադրվեց 2020 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ առաջին բաժանորդագրությամբ հասանելիությունը մեկնարկեց 2020 թվականի հոկտեմբերի 20-ից[5]։ Ծառայության ամսավճարը կազմում է 5,99 դոլար և աշխատում է AWS-ի հիման վրա[6]։
Ծառայությունը հասանելի է Windows, Mac, Amazon Fire TV, iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Luna-ն թույլ է տալիս օգտատերերին խաղալ խաղեր 1080p 60fps կետայությամբ։
Ծառայության մեջ ներառված է Twitch-ը, ինչը թույլ է տալիս հեռարձակել խաղերը ուղիղ եթերով։
Amazon-ը կնքել է պայմանագիր Ubisoft ընկերության հետ՝ խաղային ալիք ստեղծելու համար[7]։ Ալիքը ունի բաժանորդագրության վճարը, որը կազմում է 17,99 դոլար։
Գոյություն ունի նաև հավելյալ խաղերը փաթեթները ընտանիքների համար՝ 3 դոլար ամսավճարով, որը պարունակում է խաղեր E վարկանիշով։
Օգտատերը հնարավրություն ունի անհատապես բաժանորդագրվել այն փաթեթներին, որոնք անհրաժեշտ են իրեն։
Luna-ն ներկա պահին հասանելի է միայն ԱՄՆ-ի բաժանորդների համար, իսկ միջազգային տարբերակաի թողարկման մասին չի ասվում ոչինչ։
Amazon-ը թողարկել է Lunan, որպեսզի մրցակցի այլ ամպային խաղային համակարգերի հետ, ինչպիսիք են՝ Stadia, Xbox Cloud Gaming, PlayStation Now և GeForce Now։
Luna խաղային վահանակը առանձին աքսեսսուր է, որի արժեքը կազմում է՝ 49,99 դոլար։ Ներառված բարձրախոսը աջակցվում է Amazon Alexa-ի կողմից։ Վահանակը կարելի է միացնել Wi-Fi, Bluetooth կամ USB-C լարի միջոցով[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Amazon Luna» հոդվածին։ |
|