Amorpha juglandis | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Amorpha juglandis (J. E. Smith, 1797) | ||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
| ||||||||||||||||
|
Amorpha juglandis (Լատիներեն), Sphingidae ընտանիքին պատկանող թիթեռների տեսակ[1]։
Դիմացի թևի երկարությունը 23-41[2], իսկ թևերի բացվածքը՝ 45-75 միլիմետր է[3]։ Գունավորումը մեծապես տարբերվում է. կան թևերի գորշ, դեղնավուն և բաց շագանակագույն գունավորում ունեցող առանձնյակներ։ Մարմինը մեծ է, վերջին հատվածում նեղացող։ Բեղիկները երկար են, առէջանման։ Աչքերը մեծ են, ոչնչով պատված չեն։ Շուրթերի շոշափուկները լավ զարգացած են, թեքված են դեպի վեր, դրսի հատվածից խիտ ծածկված են թեփուկներով, իսկ ներսի հատվածում թոփուկները բացակայում են[4]։
Թիթեռնիկները ակտիվ են մթության մեջ։ Արեալի հյուսիսում մեկ տարվա ընթացքում զարգանում է մեկ սերունդ, որի թիթեռները թռչում են մայիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Արեալի հարավում զարգանում է երկու սերունդ, թիթեռները հանդիպում են մարտից մինչև հոկտեմբեր ամիսներին[2]։
Թրթուրները սնվում են ընկույզով (Juglans), լաստենու (Alnus), կարիայի (Carya), տիզենու (Corylus) և հաճարենու (Fagus) պտուղներով[2][3][5]։
Այս տեսակը լայնորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածում՝ Ֆլորիդայից մինչև Կանադայի հարավ։ Արևմուտքում արեալը ընդգրկում է Մեծ Հարթավայրերը, որտեղ տեսակը հայտնաբերվել է Նեբրասկա նահանգի արևմտյան մասում, Օկլահոմայում և Տեխասում (Բիգ-Բենդ)։ Տեսակի արեալը ներառում է նաև Կանադայի հարավը (Նոր Շոտլանդիա, Նյու Բրանսուիկ, Քվեբեկ, Օնտարիո և Մանիտոբա)[2]։
Գիշատիչների հարձակման դեպքում այս տեսակի թրթուրները, վախեցնելու համար, օդը որովայնի շնչափողերով արտաշնչելու միջոցով սուլոցներ են արձակում։ Այս ազդանշանները ամեն անգամ կարող են տարբերվել, սկսած այն ձայներից, որոնք ընկալվում են մարդկանց կողմից, ընդհուպ մինչև ուլտրաձայնային և կարող են բաղկացած լինել 1-8 հնչյուններից, որոնք տարբերվում են իրենց սպեկտրով՝ պարզ և միապաղաղ ազդանշանից մինչև բարդ ձայնային կոմպոզիցիաներ՝ 9, 15 և 22 կՀերց հաճախականությամբ[6][7][8]։
Արագաչափ խցիկի օգնությամբ նկարահանումը, որը զուգորդվում է թրթուրի շուրջ օդի հոսքի չափման և դրա շնչուղիների ընտրանքային արգելափակման հետ, թույլ է տվել պարզել, որ սպառնալիքի դեպքում թրթուրը կտրուկ կրճատում է իր մարմնի դիմացի հատվածը՝ օդն արտաշնչելով որովայնի ութերորդ հատվածի մի քանի մեծացված շնչուղիների միջոցով։ Բնության մեջ դիտարկումները ցույց են տվել, որ այդ հնչյուններն իսկապես վախեցնում են Dendroica petechia տեսակի թռչուններին, որոնց հետ փորձարկումներ են կատարել հետազոտողները[9]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Amorpha juglandis» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Amorpha juglandis» հոդվածին։ |
|