Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
An Me Thimasai | |
---|---|
Եվրատեսիլ 2013-ի երգ | |
Երկիր | Կիպրոս |
Երգիչ(ներ) | Դեսպինա Օլիմպիու |
Լեզու | Հունարեն |
Երգահան(ներ) | Անդրեաս Գիորգալիս |
Բառերի հեղինակ(ներ) | Զենոն Զինդիլիս |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 15 |
Կիսաեզրափակչի միավորներ | 11 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ La La Love (2012) |
An Me Thimasai, (հունարեն՝ Αν Με Θυμάσαι, «Եթե դու հիշում ես ինձ»), Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Կիպրոսը ներկայացրած կիպրացի երգչուհի Դեսպինա Օլիմպիուի երգը[1], որի խոսքերի հեղինակը Զենոն Զինդիլիսն է, իսկ երաժշտության հեղինակը Անդրեաս Գիորգալիսը։
Դեսպինան երգի տեսահոլովակը սկսել է նկարահանել 2013 թվականի մարտի սկզբներին. Vodafone-ը նկարահանումների պահերը պատկերող մի քանի լուսանկար է տարածել Facebook-ում[2]։ Մարտի 12-ին պատրաստի տեսահոլովակը տարածել է cytamobile-ը, դրանից երեք օր անց՝ eurovision-ը[3][4]։ Երգը մրցույթի կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը 11 միավորով։