Angry Birds Star Wars 2 | |
---|---|
Մշակող | Rovio Entertainment |
Հրատարակիչ | Lucasfilm Games? |
Դիստրիբյուտոր | Google Play և App Store |
Սերիայի մաս | Angry Birds |
Նախորդ | Angry Birds Star Wars? |
Թողարկման թվական | սեպտեմբերի 18, 2013 |
Պլատֆորմներ | Windows Phone, Անդրոիդ, Windows և iOS |
Շարժիչ | Box2D? |
Ժանր | գլուխկոտրուկ և քրոսովեր |
ESRB | բոլորի համար[1] |
Կրիչ | թվային ներբեռնում |
Կառավարում | թաչսքրին |
🌐 | rovio.com/en/our-work/games/view/62/angry-birds-star-wars-ii(անգլ.) |
Angry Birds Star Wars 2, համակարգչային խաղ սենսորային սարքավորումների համար ֆիննական Rovio մշակողից, «Angry Birds» խաղերի շարքի մաս։ Խաղը նվիրված և ստեղծված է «Աստղային պատերազմներ» ֆիլմի մոտիվներով, համարվում է մեկ տարի առաջ թողարկված «Angry Birds Star Wars»-ի շարունակությունը[2]։
«Angry Birds Star Wars II»-ն ունի 8 էպիզոդ․ «Ներխուժում Նաբու» (Նաբու մոլորակը թռչունների կողմի համար,Դաշնություն նավը՝ խոզերի համար), «Փախուստ Տատուն» (երկու կողմերի համար էլ մոլորակը Տատուն է, բայց տարբեր տեղանքներում), «Պայքար Նաբուի համար» (երկու կողմերի համար էլ մոլորակը Նաբուն է, բայց տարբեր տեղանքներում), «Կլոնների ապստամբություն» (Կորուսանտ մոլորակը թռչունների կողմի համար, Կամինո մոլորակը խոզերի կողմի համար), «Խոզապուխտի վրեժը» (Ջեոնոզիս մոլորակը թռչունների կողմի համար, Մուստաֆար մոլորակը խոզերի կողմի համար), «Պարգևների գլուխ», որի գործողությունները տեղի են ունենում Նաբուում գտնվող գունգանների ստորջրյա քաղաքի մոտ, «Ղեկավարիր քո ճակատագիրը և ապստամբները» (երկու կողմերի համար էլ մոլորակը Լոտալն է, բայց տարբեր տեղանքներում)։
Այս խաղում թռչուններն ու խոզերը խաղում են «Աստղային պատերազմներ» եռերգության հերոսների դերերը։ Բնօրինակ եռերգության և «Star Wars Rebels» հեռուստաշոուի կերպարները նույնպես հայտնվում են թռչունների/խոզերի տեսքով։ Կերպարների անունները ևս փոփոխվում են թռչունների և խոզերի պատկերմանը համապատասխան (օրինակ, Բոբա Ֆեթը դառնում է Բոբա Ֆաթ)։
Գնահատականներ | |
---|---|
Այլալեզու հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
TouchArcade | [3] |
Игры@Mail.Ru | 7/10[4] |
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ | |
Ագրեգատոր | Վարկանիշ |
Metacritic | 77/100 |
Metacritic-ով խաղը 24 արձագանքի հիման վրա ստացել է 100-ից 77 բալ[5]։ StopGame կայքը խաղը գնահատել է 10 բալից 7,6[6]։
|