«Anytime You Need» (անգլերենից թարգմանած՝ նշանակում է Ցանկացած պահի, երբ կարիքն զգաս), Հայաստանը ներկայացրած Հայկոյի երկլեզվյան՝ անգլերեն և հայերեն, երգը Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ Երգի հեղինակներն են Հայկոն և Կարեն Կավալերյանը[1]։
2007 թվականի փետրվար ամսին Հայկոն այդ երգի կատարմամբ հաղթել է Եվրատեսիլի հայաստանյան ընտրական փուլում[2]։ Այդ տարվա մայիսի 12-ին կայացած եվրատեսիլյան եզրափակիչում նա հանդես է եկել նախավերջին՝ 23-րդ համարի տակ և ընդհանուր առմամբ վաստակել 138 միավոր ու վերջնական հաշվարկով գրավել ութերորդ տեղը[3]։ Կրկներգը կատարելիս նրան ընկերակցել են երգիչներ Տիգրան Պետրոսյանը, Արա Թորոսյանը և Գոգան[4]։ Այս երգի կատարման ժամանակ եվրատեսիլյան միջազգային մրցույթում առաջին անգամ հնչել է հայերեն երգատեքստ։
|
---|
| | | Արտիստներ |
---|
| 2000-ականներ | |
---|
| 2010-ականներ | |
---|
| 2020-ականներ | |
---|
|
| | Երգեր |
---|
| 2000-ականներ | |
---|
| 2010-ականներ | |
---|
| 2020-ականներ | |
---|
|
|
|