«Apeshit» (Apes**t), երգ, որ ձայնագրվել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի ու նրա ամուսնու՝ Jay-Z-ի կողմից և թողարկվել The Carters խմբի անվան ներքո որպես նրանց Everything Is Love ալբոմի սինգլ։ Տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում՝ Լուվրում։ Երգը թողարկվել է 2018 թվականի հունիսի 16-ին` Parkwood և Roc Nation լեյբլներում։
Երգը 2018 թվականի հունիսի 30-ին զբաղեցրել է № 13 հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով նոր ալբոմի առաջին սինգլը, որն ընդգրկվել է Billboard 200 ալբոմային հիթ-շքերթում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը[2]։ «Apeshit» տերմինի ծագման ու պատմության վերաբերյալ ծավալուն անդրադարձ է կատարել ամերիկյան Slate ինտերնետային հրատարակությունը[3]։
Apeshit երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների ու առցանց հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ NPR[4], Rolling Stone[5], Pitchfork[6]։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2018 թվականի մայիսին Լուվրում (Փարիզ)։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Ricky Saiz-ը։ Պրեմիերան կայացել է լոնդոնյան շոուի երկրորդ գիշերը՝ նրանց On the Run II Tour համերգային շրջագայության ժամանակ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում (London Stadium)։ Տեսահոլովակի տևողությունը վեց րոպե է։ Սկզբում Բեյոնսեն ու Ջեյ-Զին հայտնվում են Լեոնարդո դա Վինչիի«Մոնա Լիզա» (Ջոկոնդա)[7] նկարի առաջ։ Սևամորթ ամուսիններն ունեն «անխռով» տեսք և հիշեցնում են «արվեստի ստեղծագործությունները»[5]։ Մամուլում քննարկվել է տեսահոլովակի թաքնված իմաստը, որում երաժիշտները համաշխարհային արվեստի գլուխգործոցների ֆոնին ցուցադրում է իր արվետը։ Ջոկոնդայից բացի տեսահոլովակում ցուցադրվում են Միլոսյան Վեներան, Սամոթրակյան Նիկեն և ֆրանսիացի նկարչուհի Մարի Բենուայի «Սևամորթ կնոջ դիմանկարը» (Portrait d'une négresse)[8]։ Քննադատները նշել են նաև երկու կատարողների գենդերային նոր հայացքը սեռերի հարաբերության վերաբերյալ, առնականության ու կանացիության վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացումների վերաբերյալ նոր հետաքրքրությունը։ Տղամարդիկ տեսահոլովակում ցուցադրված են որպես վվայելչակազմ ու քաջակորով, կանայք՝ պատկառելի ու եռանդուն[9]։ Տեսահոլովակի կերպարների, արտահայտած մտքերի ու ակնարկների ավելի մանրամասն քննություն են կատարել Time[10], Elle[11] և Esquire ամսագրերը, որոնք դրան տվել են «Ֆեմինիստական ռեփ էքսկուրս արվեստի պատմության բնագավառում» խորագիրը[12]։
↑«Greece Digital Songs». Billboard. Prometheus Global Media. 2018 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.