Argo | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Europond |
Երկիր | Հունաստան |
Ժանրեր | Հիպ-Հոպ, ազգային պոնտական երաժշտություն |
Գործունեություն | 2005 |
Անդամներ | |
Կրիստինա Լականա Մարիա Վենետիկիդու Վլադիմիրուս Սոֆիանիդիս Կոստաս Տապուզիս Իլիաս Կեսիդիս Ալեկոս Պապադոպուլոս | |
Նախկին անդամներ | |
Թոդորոս Գրամադոպոլուս Յորգաս Տոպկարաս Յորգաս Ֆունտուկիդիս Արմեն Նազարյան | |
Argo (Greek band) Վիքիպահեստում |
«Argo» (նախկինում հայտնի է եղել, որպես Europond), հունական երաժշտական խումբ։ Խմբի անդամները կարողանում են համատեղել իրենց աշխատանքը Հիփ-հոփ և ավանդական Պոնտոսի երաժշտության ժանրերում։
2016 թվականին խումբը ներկայացրել է Հունաստանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցող Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում[1][2][3]։
Երգի անվանումն էր «Ուտոպիստական երկիր» (անգլ.՝ Utopian Land), որը հնչեցվում էր անգլերեն և հունարեն լեզուներով և նույնիսկ արտասանվում էին որոշակի բառեր պոնտական հունարենով[4]։ Երգը նվիրված էր Հունաստան ներթափանցած փախստականներին, սակայն այսուհանդերձ Հունաստանը չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ[5]։
«Europond» երաժշտական խումբը հիմնադրվել է 2005 թվականին Վլադիմիր Սոֆիանիդիսի կողմից։ Այն բանից հետո, երբ 2016 թվականին Մարիա Էլբրուսը անդամակցում է խմբին, այն վերանվանվում է «Արգո»։
Խմբի չորս անդամները եղել են փախստականներ նախկին Խորհրդային Միությունից, այդ թվում երաժիշտներ Վլադիմիրուս Սոֆիանիդիսը, Քրիստինա Լահանան և Իլիաս Կեսիդիսը Վրաստանից, Մարիա Վենետիկիդուն, Կոստաս Տապուզիս և բաս կիթառահար Ալեքսանդրոս Պապանդոպուլոսը Ռուսաստանից։
Երաժշտական խմբի անդամ է նաև հայտնի հունահայ երգիչ Արմեն Նազարյանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Argo» հոդվածին։ |
|
|