AsnetAM | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ASNET-AM |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց (AsnetAM), Հայաստանի ազգային հետազոտական և կրթական ցանց (NREN), որը միավորում է գիտական, հետազոտական, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ: Ստեղծվել է 1994 թվականին: ASNET-AM գործունեության կառուցվածքն ու քաղաքականությունը մշակվել և իրականացվել է Հայաստանի ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի կողմից[1][2]։ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ 1998 թվականին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը հաստատվել է որպես ASNET-AM ցանցի զարգացման և մշակման պատասխանատու կազմակերպություն:
ASNET-AM գործունեության հիմնական միտումները ներառում են.
1997 թվականից սկսած ASNET-AM-ի աջակցությամբ կազմակերպվում է Համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային երկամյա համաժողովը («CSIT»):
ASNET-AM ծառայությունները ներառում են.
ASNET-AM-ը զարգացնում և տրամադրում է առաջադեմ ցանցային ծառայություններ Հայաստանի ակադեմիական, հետազոտական և կրթական համայնքներին: Ցանցը փոխկապակցում է շուրջ 60 գիտական, հետազոտական, կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների Հայաստանի 5 քաղաքներում, ինչպիսիք են Երևանը, Աշտարակը, Բյուրականը, Աբովյանը և Գյումրին՝ ինտեգրելով դրանք Համաեվրոպական հետազոտական և կրթական ցանցին՝ GEANT-ին: Երևանի ASNET-AM ցանցը բաղկացած է մուգ օպտիկամանրաթելային ենթակառուցվածքից՝ ընթացիկ կապի թողունակությամբ 100 Մբիտ/վրկ-ից մինչև 10 Գբիթ/վրկ:
ASNET-AM ցանցի հիմնական հանգույցներն են՝
ASNET-AM ցանցի ընթացիկ արտաքին կապերը և փոխկապակցումները հետևյալն են․
Ցանցի ծառայություններից օգտվում են 65 անդամ-կազմակերպությունների գիտնականներ, գիտական և տեխնիկական աշխատողներ, ասպիրանտներ, ուսանողներ և այլ մասնագետներ։
ASNET-AM-ն աջակցել է Հայաստանում գիտության և կրթության ոլորտում առաջին և ամենահզոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը` ArmCluster-ին, որը հիմնադրվել է 2004 թվականին: Ներկայումս ASNET-AM-ը ծառայում է որպես Հայաստանում առաջադեմ համակարգչային հավելվածների հիմք և ապահովում է իր ենթակառուցվածքը ArmGrid[3] մայրուղային ցանցին։
ASNET-AM-ը ակտիվորեն մասնակցում է միջազգային նախագծերին:
ASNET-AM-ը մասնակցում է Terena Compendium-ին[4]: