Atlas Copco | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1873 |
Վայր | Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Տնօրեն | Mats Rahmström?[1], Ronnie Leten?, Gunnar Brock?, Giulio Mazzalupi?, Kayla Jean Johnson?, Tom Wachtmeister?, Erik Johnsson?, Kurt-Allan Belfrage?, Walter Wehtje?, Gunnar Jacobsson?, Oscar Lamm?, Edvard Fränckel? և Vagner Rego?[2] |
Արդյունաբերություն | արդյունաբերական արտադրություն |
Աշխատողների թիվ | 45 781 մարդ (2022)[3] |
Դուստր ընկերություններ | Atlas Copco (United States)?, Atlas Copco (Austria)?, Atlas Copco (Germany)?, Atlas Copco (Belgium)? և Edwards?[4] |
Կայք | atlascopco.com |
Բորսա | ATCO |
Atlas Copco Վիքիպահեստում |
Atlas Copco (Copco` Compagnie Pneumatique Commerciale), շվեդական արդյունաբերական ընկերություն։ Հիմնադրվել է 1873 թվականին[5]։ Զբաղվում է արդյունաբերական գործիքների և սարքավորումների արտադրությամբ։ Կոմպրեսորների, վակուումային գործիքների, գեներատորների, պոմպերի, էլեկտրական գործիքների և հավաքման համակարգերի առաջատար մատակարարներից մեկն է ամբողջ աշխարհում։ Առաջարկում է արտադրողականությանը, էներգաարդյունավետությանը, անվտանգությանը և էրգոնոմիկային ուղղված ապրանքներ և ծառայություններ[6]։
Ընկերության շտապ-բնակարանը գտնվում է Նակկա մունիցիպալիտետում։ Ընկերությունն ունի մեծ ընդգրկում․ ներառում է ավելի քան 180 երկիր։ 2017 թվականին Atlas Copco-ն եկամուտներ է ստացել BSEK 86-ից (BEUR 9)։ Ունի շուրջ 34 000 գործընկեր[7]։
Ընկերությունը հիմնադրվել է 1873 թվականին՝ որպես երկաթուղու համար վագոնների և դետալների արտադրության գործարան։ 1913 թվականին Atlas Copco ընկերության գրասենյակը բացվեց Մոսկվայում[8]։
2018 թվականին լեռնահանքային սարքավորումներ արտադրող Epiroc ընկերությունն առանձնացավ Atlas Copco-ից։
Ընկերությունն արտադրում է դիզելային և էլեկտրական կոմպրեսորներ, այդ թվում՝ բարձր ճնշման կոմպրեսորներ (բուստերներ), դիզելային գեներատորներ, բեռնման-փոխադրման սարքավորումներ, գեոտեխնիկական և հանքախուզական սարքավորումներ, արդյունաբերական գործիքներ, ճանապարհաշինարարական տեխնիկա։
Ընկերությունն արտադրանք է թողարկում շուրջ 20 երկրում։ Առևտրային և սպասարկող ցանցը գտնվում է աշխարհի ավելի քան 180 երկրում (դրանց մի մասը այցելուների սպասարկման կենտրոններն են, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն պատկանում են Atlas Copco-ին)։
2017 թվականին եկամուտը կազմել է շուրջ 9 միլիարդ եվրո։
Atlas Copco Group-ն ամբողջ աշխարհում ունի մի շարք ապրանքանիշներ[9]․
Atlas Copco-ն հանրային ընկերություն է (շվեդ.՝ Publikt aktiebolag)։ Բաժնետոմսերը վաճառվում են Ստոկհոլմի ֆոնդային բորսայում։
Տնօրենների խորհրդի նախագահը Հանս Սթրաբերգն է (շվեդ.՝ Hans Stråberg)[10]։