Ավե (լատին․՝ Ave կամ լատին․՝ Aue), լատիներեն արտահայտություն, որն օգտագործում էին հռոմեացիները՝ որպես ողջույն։ Լատիներենից թարգմանաբար նշանակում է «ողջույն».[1]: Արտահայտությունը իրենից ներկայացնում է avere բայի հրամայական եղանակը (թարգմանաբար՝ «կեցցե՛»)[1]:
Բառի լատիներեն դասական արտասանումը՝ IPA: [ˈaweː], իսկ եկեղեցական լատիներենում՝ IPA: [ˈave]:
- Տերմինն օգտագործվել է Կեսարին կամ այլ պաշտոնյաներին ողջունելու ժամանակ։ Գայ Սվետոնի Տրանկվիլլը գրել է, որ հռոմեացի գլադիատորները մարտից առաջ դիմում էին կեսարին՝ «Ave Caesar! Morituri te salutant!» խոսքերով, որը թարգմանվում է իբրև «Ավե Կեսար, մահվան գնացողները ողջունում են քեզ»:
- «Ավե»-ի գերմանական անալոգը՝ «Հայլ»-ը լայնորեն օգտագործվել է նացիստների կողմից՝ իբրև ողջույն։ Բացի հնչյունային տարբերությունից, կարելի է խոսել նաև ձեռքի բարձրացման ժեստի տարբերության մասին (նացիստները բարձրացնում էին ուղիղ ձեռքը, հռոմեացիները՝ արմունկը)։
- Կաթոլիկ եկեղեցու՝ Մարիամ Աստվածածնին ուղղված աղոթքը սկսվում է «Ave Maria» խոսքերով։ Ուղղափառությունում այդ աղոթքը համապատասխանում է Օրհնյալ Աստվածածնի երգին, որը սկսվում է «Աստվածածին կույս, ցնծա՛», որի հունարեն տարբերակն է «Θεοτόκε Παρθένε, χαῖρε, κεχαριτωμένη Μαρία»՝ վերցված ավետարանչական տեքստից՝ «ցնծա՛, Աստվածածին, Աստված քեզ հետ»։