Baila el Chiki-chiki | |
---|---|
Եվրատեսիլ 2008-ի երգ | |
Երկիր | Իսպանիա |
Երգիչ(ներ) | Ռոդոլֆո Չիկիլիկուատրե |
Լեզու | Իսպաներեն |
Լեզուներ | իսպաներեն անգլերեն |
Երգահան(ներ) | Ռոդոլֆո Չիկիլիկուատրե և Ընկերներ[1] |
Բառերի հեղինակ(ներ) | Ռոդոլֆո Չիկիլիկուատրե և Ընկերներ |
Արդյունքներ | |
Եզրափակչի արդյունք | 16 |
Եզրափակչի միավորներ | 55 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ I Love You Mi Vida (2007) | |
La noche es para mí (2009) ► |
«Baila el Chiki-chiki» (անգլ.՝ "Dance the Chiki-chiki"), Ռոդոլֆո Չիկիլիկուատրեի կատարմամբ Իսպանիայի երգը Բելգրադում (Սերբիա) կայացած Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[2]։ Երգի բառերի հեղինակներն են Ռոդոլֆո Չիկիլիկուատրեն և Ընկերները[1]։ Երգը միանգամից մասնակցել է մրցույթի եզրափակիչ փուլին և հավաքած 55 միավորով գրավել է 16-րդ հորիզոնականը։
1 | 2 |
---|---|
Brikindans | Crusaíto |
3 | 4 |
Maiquelyason | Robocop |
Երգն իրենից ներկայացնում էր ռեգետոն ժանրի երաժշտություն, որը լի էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին և Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին ուղղված կատակներով և մեջբերումներով[3]։ Սակայն երգի բառերը ենթարկվել են փոփոխման, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի թույլատրում այնպիսի երգերի մասնակցությունը մրցույթին, որոնց մեջ կան քաղաքական ակնարկներ։
Երգի վերջնական տարբերակն[4][5] ներառում է ակնարկներ հայտնի իսպանացիների (Ֆեռնանդո Ալոնսո, Խավիեր Բարդեմ, Անտոնիո Բանդերաս, Պեդրո Ալմոդովար, Պաու Գասոլ), 1995 թվականի իսպանական «La Macarena» երգի, Մայքլ Ջեքսոնի և Ռոբոկոպի մասին։
Հիթ շքերթ (2008) | Զբաղեցրած հորիզոնականը |
---|---|
Հունաստան (Digital Singles Chart)[6] | 1 |
Իսպանիա (Download Chart)[7] | 1 |
Իսպանիա (Original Ringtones Chart)[7] | 1 |
Շվեդիա (Singles Chart)[8] | 12 |
Ֆրանսիա (Singles Chart) | 20 |
Հիթ շքերթ (2008) | Զբաղեցրած հորիզոնականը |
---|---|
Իսպանիա (PROMUSICAE)[9] | 4 |