Bbno$ | |
---|---|
Նաև հայտնի է որպես | bbno$ (Baby No money) |
Ծնվել է | հունիսի 30, 1995[1] (29 տարեկան) Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2] |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | հիփ հոփ, ժամանակակից R&B և էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | University of British Columbia Okanagan? |
Անդամակցություն | Epic SMP? |
Կայք | bbnomula.com |
Bbno$ Վիքիպահեստում |
Ալեքսանդր Լեոն Գումուչյան (անգլ.՝ Alexander Leon Gumuchian, /ɡʊˈmuːtʃiːɛn/, հունիսի 30, 1995[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2], ավելի հայտնի է որպես bbno$ (արտասանվում է «babynomoney»[3]), կանադահայ ռեփ կատարող և երգիչ։ Առավել հայտնի է ռեփեր Yung Gravy-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Lalala» սինգլով, որը ստացել է ավելի քան 800 միլիոն հեռարձակում Spotify հոսանքային աուդիոծառայությունում[4]։
Ալեքսանդր Լեոն Գումուչյանը ծնվել է 1995 թվականին Վանկուվերում՝ հայկական ընտանիքում։ Նախքան ավագ դպրոց հաճախելը նա ստացել է տնային կրթություն։ Մայրը փորձել է նրան դաշնամուր նվագել սովորեցնել, սակայն Ալեքսանդրը խնդիրներ է ունեցել երաժշտության տեսության հետ։ Ինքը՝ Գումուչյանը, ասում է, որ ուներ ռիթմի լավ զգացում և հաճույք էր ստանում աֆրիկյան ջեմբե թմբուկ նվագելուց, բայց հաճույքի համար երաժշտություն չէր լսում մինչև 15 տարեկանը։
Գումուչյանը սկսել է երաժշտությամբ զբաղվել այն բանից հետո, երբ մեջքի վնասվածքը թույլ չի տվել իրականացնել պրոֆեսիոնալ լողորդ դառնալու իր երազանքը[3][5]։ Նա սկսել է հետաքրքրվել ռեփով և երաժշտության արտադրությամբ 2014 թվականին, երբ մի խումբ ընկերներով GarageBand-ի հետ փորձեր էին կատարում[6]։ Սկզբում խումբը երաժշտություն էր ստեղծում հաճույքի համար, հետագայում նրանք սկսեցին իրենց անվանել «Broke Boy Gang»[3]։ 5-6 ամիս կենդանի կատարումներից և ցանցում մի քանի թրեքների թողարկումից հետո խումբը ցրվեց[3]։ 2016 թվականի սեպտեմբերին Գումուչյանը սկսեց հրապարակել թրեքներ SoundCloud-ում «bbnomula» կեղծանունով, որտեղ նա արագորեն ձեռք բերեց միլիոնավոր լսումներ և բաժանորդներ[7]։
2017 թվականին Գումուչյանը Yung Gravy-ի հետ թողարկեց իր առաջին մինի-ալբոմը՝ Baby Gravy-ն[8], իր դեբյուտային ստուդիական Bb Steps ալբոմի թողարկումից անմիջապես առաջ, որին 2018 թվականին հաջորդեց մեկ այլ մինի-ալբոմ՝ Whatever-ը, So Loki-ի հետ[9][10]։
2019 թվականի սկզբին Գումուչյանը թողարկեց իր երկրորդ՝ «Recess» ստուդիական ալբոմը, որի գաղափարը վերցված էր Disney-ի համանուն շոուից։ Recess-ի բազմաթիվ թրեքներ միլիոնավոր լսումներ ստացան Spotify-ում։ Նույն թվականին թողարկվեց հայտնի «Lalala» սինգլը[4]։
2020 թվականի փետրվարի 14-ին Yung Gravy-ի հետ համագործակցությամբ թողարկվել է «Baby Gravy 2» ալբոմը[11]։
2021 թվականի հունվարի 29-ին թողարկվել է Help Herself-ը։ Երգը, որը թողարկել է Diamond Pistols-ը, ծառայել է որպես bbno$ սպասվող նախագծի առաջին սինգլ[12]։
2021 թվականի մայիսի 14-ին թողարկվել է հինգ երգից բաղկացած My Oh My մինի-ալբոմը։ Հինգ երգերից երեքը՝ Help Herself, Bad to the Bone և Help Herself, թողարկվել են որպես սինգլներ մինչև մինի-ալբոմի թողարկումը։
2021 թվականի հուլիսի 24-ին Ռիչ Բրայանի մասնակցությամբ թողարկվել է edamame-ն։ Այս երգը bbno$ Eat Ya Veggies միքսթեյփի առաջին սինգլն էր։
edamame-ի թողարկումից կարճ ժամանակ անց bbno$-ն իր Twitter-ում հայտարարեց նոր ալբոմի մասին[13][14]։ bbno$-ն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին նաև թողարկել է սինգլ, որը կոչվում է I Remember[15]։
2021 թվականի հոկտեմբերի 8-ին bbno$-ն թողարկել Eat Ya Veggies-ը։
Գումուչյանն ապրում է Վանկուվերում, նախկինում՝ Քելոունում, որտեղ ստացել է մարդու կինեզիոլոգիայի ոլորտի աստիճան Օկանագանի Բրիտանական Կոլումբիայի համալսարանից[16]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bbno$» հոդվածին։ |
|