«Beautiful Crazy» | |
---|---|
Լյուկ Քոմբսի երգը | |
Ժանր | Քանթրի |
Տևողություն | 193 s |
Լեյբլ | Columbia Records |
Հեղինակ | Wyatt Durrette? |
Beautiful Crazy, ամերիկացի քանթրի-երգիչ Լյուկ Քոմբսի երգը, որը թողարկվել է որպես «This One’s for You» (2017) առաջնաելույթային ստուդիական ալբոմի բոնուսային երգ։ Սինգլը Country Airplay ռադիոեթերային հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին, իսկ ԱՄՆ-ի Hot Country Songs-ի քանթրի հիթ-շքերթում՝ առաջին, ստացել 2 պլատինե հավաստագիր։
Սինգլը թողարկելուց առաջ Քոմբսը Facebook-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է կատարում այդ երգը։ Նաև սկսել է կանոնավոր այն կատարել իր համերգներում։ 2018 թվականին վերաթողարկել է «This One's for You» առաջնաելույթային ալբոմը («This One for You Too » անվամբ դելյուքս տարբերակը) երգի ստուդիական տարբերակի հետ միասին՝ որպես բոնուսային երգ։ Այն պաշտոնապես ռադիո է ուղարկվել է ավելացման 2018 թվականի դեկտեմբերի 3 ամսաթվով[1]:Taste Of Country հրատարակությունը երգը նկարագրել է որպես «դանդաղ, խոր անձնական երգ սիրո մասին, որն իսկապես ի ցույց է դնում երգչի տաղանդը»[2]։
2018 թվականի մայիսի 19-ին «Beautiful Crazy» երգը առաջնաելույթ է ունեցել ամերիկյան Hot Country Songs քանթրի հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականում՝ դառնալով Քոմբսի համար լավագույն առաջնաելույթը։ Երգն ի սկզբանե չի թողարկվել որպես առանձին սինգլ, բայց «This One’s for You Too» ալբոմի թողարկումից հետո ներբեռնումների և սթրիմինգի շնորհիվ ստացել է դիրք հիթ-շքերթում[3]։ 2019 թվականի մարտի 2-ին Country Airplay ռադիոեթերային հիթ-շքերթում երգն առաջին հորիզոնականն է գրավել, ինչը թույլ է տվել Քոմբսին դառնալ առաջին երաժիշտը, որի առաջին հինգ սինգլները Nielsen SoundScan ծառայության 1990 թվականի հունվարից ի վեր գլխավորել են հիթ-շքերթը[4]։ Սինգլն այնտեղ է մնացել 7 շաբաթ (Քոմբսի կարիերայի լավագույն արդյունքը), մինչև նրան փոխարինելու է եկել երգիչ Բրեթ Յանգի «Here Tonight» երգը[5]։ Նույն շաբաթվա ընթացքում սինգլը հասել է Hot Country Songs քանթրի հիթ-շքերթի առաջին հորիզոնական՝ դառնալով երգչի երկրորդ հիթ-թոփը[4]։ Country Streaming Songs և Country Digital Song Sales հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնական[4]։
2018 թվականի օգոստոսի 22-ին սինգլը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է ոսկե, 2019 թվականի հունվարի 28-ին՝ պլատինե, իսկ 2019 թվականի մարտի 18-ին՝ երկակի պլատինե հավաստագիր[6]։ 2019 թվականի ապրիլին ԱՄՆ-ում սինգլի տպաքանակը կազմել է 408,000 օրինակ[7]։
«Beautiful Crazy» — ամերիկացի քանթրի-երգիչ Լյուկ Քոմբսի երգը, որի տևողությունը 3 րոպե և 13 վայրկյան է։ Երգի ռիթմը 154 BPM է, բայց կարող է նաև կատարվել կես արագությամբ՝ 77 BPM։ Այն գրված է սի մաժոր տոնայնությամբ և ունի 3/4 ռիթմ։ Երգն ունի չափավոր էներգիա և որոշ չափով պարային բնույթ։[8]
Հիթ-շքերթ (2018-2019) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Canadian Hot 100[9] | 35 |
Canada Country (Billboard)[10] | 1 |
Billboard Hot 100[11] | 21 |
Hot Country Songs (Billboard)[12] | 1 |
Country Airplay (Billboard)[13] | 1 |
Հիթ-շքերթ (2018) | Հորիզոնական |
---|---|
ԱՄՆ US Hot Country Songs (Billboard)[14] | 26 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Կանադա (Music Canada)[15] | Gold | 0^ |
ԱՄՆ (RIAA)[6] | 2× Platinum | 2 000 000* |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |