Because You Loved Me

«Because You Loved Me»
«Because You Loved Me» սինգլի շապիկը (Սելին Դիոն, 1996)
Սելին Դիոնի սինգլը
«Falling into You» ալբոմից
Թողարկված19 փետրվարի 1996
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանԴայան Ուորեն[1]
Տևողություն4:33
ԼեյբլColumbia Records
Սելին Դիոնի սինգլների ժամանակագրություն
«Falling into You»
(1996)
«Because You Loved Me»
(1996)
«J'irai où tu iras»
(1996)

«Because You Loved Me» («Որովհետև դու սիրել ես ինձ»), երգ, որը ձայնագրել է կանադացի երգչուհի Սելին Դիոնն իր անգլալեզու «Falling into You» (1996) չորրորդ ստուդիական ալբոմի համար։ Այն թողարկվել է 1996 թվականի փետրվարի 19-ին որպես առաջին սինգլ Հյուսիսային Ամերիկայում և 1996 թվականի մայիսի 20-ին՝ որպես երկրորդ սինգլ Մեծ Բրիտանիայում։ Երգը գրել է Դայան Ուորենը, իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Դեյվիդ Ֆոսթերը։ Այն դարձել է «Սրտին մոտ» ֆիլմի գլխավոր երաժշտական թեման։

Երգը արժանացել է քննադատների բարձր գնահատականին և դարձել համաշխարհային հիթ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում, ինչպես նաև ընդգրկվել է շատ այլ երկրների լավագույն տասնյակներում։ Միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան երկու միլիոն օրինակ։ Կոմպոզիցիան արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգի համար և առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ Տարվա ձայնագրություն, Տարվա երգ և Լավագույն կանացի փոփ վոկալ կատարում անվանակարգերում։ Այն նաև առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Սինգլի գոյության առաջին վեց ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հինգ միլիոն օրինակ[2]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գրել է Դայան Ուորենը, իսկ պրոդյուսերը եղել է Դեյվիդ Ֆոսթերը։ Եվ Ուորենը, և Ֆոսթերը աշխատել են Դիոնի հետ նրա նախորդ անգլալեզու ալբոմների վրա։ Երգը դաունտեմպոյի ոճով փոփ բալլադ է, որտեղ երգչուհին շնորհակալություն է հայտնում հավատարիմ սիրելիին՝ իրեն ողջ կյանքի ընթացքում ուղղորդելու, խրախուսելու և պաշտպանելու և իրեն այնպիսին դարձնելու համար, ինչպիսին է ինքն այսօր։ Ուորենն ասել է, որ երգը գրվել է որպես հարգանքի տուրք իր հորը։ Այն դարձել է «Սրտին մոտ» ֆիլմի գլխավոր երաժշտական, որում նկարահանվել են Ռոբերտ Ռեդֆորդը և Միշել Պֆայֆերը։ Սակայն երգը չի ընդգրկվել է ֆիլմի սաունդթրեքում. այն թողարկվել է որպես «Falling into You» ալբոմի առաջին սինգլ Հյուսիսային Ամերիկայում։

Երգը գրված է ռե մաժոր տոնայնության՝ րոպեում 60 հարված դանդաղ տեմպով։ Երգում Դիոնի վոկալը տատանվում է A♭3-ից E♭5: Եզրափակիչ կրկներգը հնչում է մի մաժորում[3]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների մեծ մասի կողմից։ «The Advocate» թերթը այն նկարագրել է որպես բալլադ[4]։ «AllMusic»-ի ավագ խմբագիր Սթիվեն Թոմաս Էրլևայնը նույնպես բարձր է գնահատել այն[5]։ «Billboard»-ից Լարրի Ֆլիկը գրել է, որ կոմպոզիցիան լի է հսկայական ռոմանտիկայով[6]։ «Billboard»-ի մեկ այլ խմբագիր ՝ Փոլ Վեռնան, նույնպես բարձր է գնահատել այն[7]։ The Gavin Report-ից Դեյվ Շոլինը գրել է. «Ի՞նչ կասեք նման համարձակ կանխատեսման մասին. դա կլինի 1996 թվականի առաջին գլխավոր հիթերից մեկը»։ Hartford Courant թերթը այն նշել է որպես սիրո մասին շքեղ երգ[8]։ «Music Week»-ը երգը գնահատել է հինգից հինգ միավորով՝ հավելելով, որ այն հուզում է ունկնդրին[9]։ The New York Times-ից Սթիվեն Հոլդենը գովել է երգը[10]։ «Richmond Times-Dispatch» հրատարակությունն ընտրել է «Because You Loved Me»-ը որպես «Falling into You» ալբոմի լավագույն երգերից մեկը[11]։ TalkAboutPopMusic-ից Քրիստոֆեր Սմիթը այն նկարագրել է որպես գեղեցիկ, սրտառուչ բալլադ իր իսկ անկրկնելի ոճով[12]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի համար նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ, որտեղ Դիոնը երգում է խմբագրությունում՝ շրջապատված մի քանի հեռուստատեսային էկրաններով (որտեղ ներկայացվում է ֆիլմի մեծ մասը), ինչպես նաև ցուցադրվում են «Մոտ և անձամբ» ֆիլմից հատվածներ։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Քևին Բրեյը 1996 թվականի հունվարին և թողարկվել 1996 թվականի մարտին։

Երգի հանրաճանաչության գագաթնակետին այն կատարվել է 1996 թվականի ապրիլի 20-ին Նեբրասկա Կորնհուսկերս ֆուտբոլային թիմի գարնանային խաղի ժամանակ՝ ֆուտբոլային տեսահոլովակի համար, որը նվիրված էր կիսապաշտպան Բրուք Բերինգերին, որը զոհվել էր դրանից երկու օր առաջ ավիավթարից[13]։

European CD single
# Անվանում Տևողություն
1. «Because You Loved Me»   4:33
2. «If You Asked Me To»   3:55
Japanese and US CD single
# Անվանում Տևողություն
1. «Because You Loved Me»   4:33
2. «I Don't Know»   4:38
UK cassette single
# Անվանում Տևողություն
1. «Because You Loved Me»   4:33
2. «To Love You More»   5:29
Australian CD maxi-single
# Անվանում Տևողություն
1. «Because You Loved Me»   4:33
2. «I Don't Know»   4:38
3. «Pour que tu m'aimes encore»   4:14
4. «Le ballet»   4:25
5. «The Power of the Dream» (second pressing only) 4:30
European and UK CD maxi-single
# Անվանում Տևողություն
1. «Because You Loved Me»   4:32
2. «Nothing Broken but My Heart» (Radio Edit) 4:11
3. «Next Plane Out»   4:54
4. «If You Asked Me To»   3:52
European CD maxi-single 2
# Անվանում Տևողություն
1. «Because You Loved Me»   4:33
2. «The Power of the Dream»   4:30
3. «Think Twice»   4:47
4. «Le fils de Superman»   4:32
UK CD maxi-single 2
# Անվանում Տևողություն
1. «Because You Loved Me»   4:32
2. «To Love You More»   5:29
3. «All by Myself» (Spanish Version) 5:12
4. «Think Twice»   4:43

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1996) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[14] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[15] 18
Բելգիա Ultratop Flanders[16] 5
Բելգիա Ultratop Wallonia[17] 12
Կանադա (The Record)[18] 1
Canada Contemporary Hit Radio (The Record)[18] 4
European Hot 100 Singles (Music & Media)[19] 6
European Hit Radio (Music & Media)[20] 5
European Adult Contemporary (Music & Media)[21] 3
Ֆրանսիա SNEP[22] 19
Գերմանիա Media Control AG[23] 13
Հունգարիա (Single Top 40)[24] 6
Հունգարիա (Rádiós Top 40)[25] 2
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[26] 4
IRMA[27]
Նիդերլանդներ Dutch Top 40[28] 4
Նիդերլանդներ Mega Single Top 100[29] 4
Նոր Զելանդիա RIANZ[30] 3
Պանամա (UPI)[31] 1
Լեհաստան (ZPAV Airplay)[32] 10
Քվեբեկ (ADISQ)[33] 1
Շոտլանդիա Scottish Singles Top 40[34] 4
Իսպանիա (Top 40 Radio)[35] 22
Շվեդիա Sverigetopplistan[36] 24
Շվեյցարիա Schweizer Hitparade[37] 3
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[38] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[39] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[40] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[41] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[42] 41
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[43] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[44] 4

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1996) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[45] 3
Բելգիա (Ultratop 50 Flanders)[46] 21
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[47] 64
Canada Top Singles (RPM)[48] 5
Canada Adult Contemporary (RPM)[49] 1
European Hot 100 Singles (Music & Media)[50] 39
European Hit Radio (Music & Media)[51] 19
Ֆրանսիա (SNEP)[52] 64
Գերմանիա (Official German Charts)[53] 31
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[54] 51
Նիդերլանդներ (Dutch Top 40)[55] 16
Նիդերլանդներ (Single Top 100)[56] 35
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[57] 10
Շվեդիա (Sverigetopplistan)[58] 75
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[59] 20
UK Singles (OCC)[60][61] 27
US Billboard Hot 100[62] 3
US Adult Contemporary (Billboard)[62] 2
US Adult Top 40 (Billboard)[62] 4
US Mainstream Top 40 (Billboard)[63] 6
US Rhythmic (Billboard)[63] 16
US Top Soundtrack Singles (Billboard)[62] 1

Տասնամյակի հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1990–1999) Հորիզոնական
Կանադա (Nielsen SoundScan)[64] 97
US Billboard Hot 100[65] 18

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ Հորիզոնական
Կանադա (Nielsen SoundScan)[66] 43
US Billboard Hot 100[67] 152

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[68] 2× Platinum 140 000^
Դանիա (IFPI Denmark)[69] Gold 45 000^
Գերմանիա (BVMI)[70] Gold 250 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[71] Platinum 10 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[72] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[73] 2× Platinum 2,047,000[74]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Ամսաթիվ Ֆորմատ(ներ) Լեյբլ(ներ) Ծնթ.
ԱՄՆ 13 փետրվարի 1996 Contemporary hit radio [75]
19 փետրվարի 1996
  • CD
  • cassette
  • 7-inch vinyl
[76]
Ճապոնիա 11 ապրիլի 1996 Mini CD SMEJ [77]
Մեծ Բրիտանիա 20 մայիսի 1996
  • CD1
  • cassette
Epic [78]
27 մայիսի 1996 CD2 [79]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ISWC-Net
  2. Joyce, Mike (1996 թ․ օգոստոսի 2). «CELINE DION'S OLYMPIAN OCTAVES». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. Diane, Warren. «Because You Loved Me». www.musicnotes.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  4. «Dion’s spectacular voice bares emotion without excess». The Advocate. 22 March 1996. Retrieved 24 March 2020.
  5. Stephen Thomas Erlewine. «Falling into You - Celine Dion Songs, Reviews, Credits, Awards». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  6. Larry Flick (1996 թ․ փետրվարի 24). «Reviews & Previews». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Paul Verna (1996 թ․ մարտի 30). «Reviews & Previews». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. Sholin, Dave (1996 թ․ փետրվարի 9). «Gavin Picks > Singles» (PDF). Gavin Report. No. 2091. էջ 102. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  9. «MORE RADIO PAP FROM STONE TEMPLE; DION HOLDS BACK». The Hartford Courant. 28 March 1996. Retrieved 24 March 2020.
  10. «Reviews» (PDF). Music Week. 1996 թ․ մայիսի 11. էջ 14. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Stephen Holden (1996 թ․ ապրիլի 14). «New Releases». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  12. «CELINE DION». Richmond Times-Dispatch. 3 May 1996. Retrieved 26 March 2020.
  13. Moran, Malcolm (1996 թ․ ապրիլի 21). «Pro Football; On a Day of Celebration, The Cornhuskers Grieve». New York Times. New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  14. Australian-charts.com — Céline Dion — Because You Loved Me. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  15. Céline Dion — Because You Loved Me Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  16. Ultratop.be — Céline Dion — Because You Loved Me (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  17. Ultratop.be — Céline Dion — Because You Loved Me (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  18. 18,0 18,1 Nanda Lwin (1999). Top 40 Hits: The Essential Chart Guide. Music Data Canada. ISBN 1-896594-13-1.
  19. «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. 1996 թ․ հուլիսի 13. էջ 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  20. «EHR Top 40» (PDF). Music & Media. 1996 թ․ հունիսի 22. էջ 25. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  21. «Adult Contemporary Europe» (PDF). Music & Media. 1996 թ․ հուլիսի 20. էջ 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  22. Lescharts.com — Céline Dion — Because You Loved Me (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  23. Musicline.de — Chartverfolgung — Céline Dion — Because You Loved Me (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  24. «Top National Sellers: Hungary» (PDF). Music & Media. 1996 թ․ հուլիսի 13. էջ 22. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  25. «Major Market Airplay: Hungary» (PDF). Music & Media. 1996 թ․ հուլիսի 6. էջ 23. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  26. «Íslenski Listinn Topp 40 (11.05.1996 – 17.05.1996)». Dagblaðið Vísir. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  27. "The Irish Charts – Search Results – Because You Loved Me". Irish Singles Chart.
  28. Nederlandse Top 40 - week 23, 1996 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  29. Dutchcharts.nl — Céline Dion — Because You Loved Me (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  30. Charts.org.nz — Céline Dion — Because You Loved Me. Top 40 Singles. Hung Medien.
  31. «Discos más populares de Latinoamérica». El Siglo de Torreón (իսպաներեն): 38. 1996 թ․ մայիսի 18. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  32. «Major Market Airplay: Poland» (PDF). Music & Media. 1996 թ․ հունիսի 22. էջ 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  33. «Palmarès de la chanson anglophone et allophone au Québec» (ֆրանսերեն). BAnQ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  34. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  35. Fernando Salaverri (2005 թ․ սեպտեմբեր). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1 ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  36. Swedishcharts.com — Céline Dion — Because You Loved Me. Singles Top 60. Hung Medien.
  37. Céline Dion — Because You Loved Me swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  38. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  39. Celine Dion Album & Song Chart History Billboard Hot 100 for Celine Dion.
  40. Celine Dion Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Celine Dion.
  41. Celine Dion Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Celine Dion.
  42. Celine Dion Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Celine Dion.
  43. Celine Dion Album & Song Chart History Billboard Pop Songs for Celine Dion.
  44. Celine Dion Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Celine Dion.
  45. «ARIA Charts - End Of Year Charts - Top 50 Singles 1996». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  46. «Jaaroverzichten 1996» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  47. «Rapports annuels 1996» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  48. «RPM Year End Top 100 Hit Tracks». RPM. 1996 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  49. «RPM Year End Top 100 Adult Contemporary Tracks». RPM. 1996 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  50. «Music & Media 1996 in Review: Year End Sales Charts» (PDF). Music & Media. 1996 թ․ դեկտեմբերի 21. էջ 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  51. «EHR Year-End Top 40» (PDF). Music & Media. 1996 թ․ դեկտեմբերի 21. էջ 17. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  52. «Tops de l'année - Top Singles 1996» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  53. «Top 100 Single-Jahrescharts» (գերմաներեն). GfK Entertainment Charts. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  54. «Árslistinn 1996». Dagblaðið Vísir (իսլանդերեն). 1997 թ․ հունվարի 2. էջ 16. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  55. «Single Top 100 Van 1996» (PDF) (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  56. «Jaaroverzichten - single 1996». Single Top 100. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  57. «Top Selling Singles of 1996». Recorded Music NZ. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  58. «Årslista Singlar - År 1996» (շվեդերեն). Swedish Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  59. «Swiss Year-end Charts 1996». Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  60. «Top 100 Singles 1996». Music Week. 1997 թ․ հունվարի 18. էջ 25.
  61. «Najlepsze single na UK Top 40-1996 wg sprzedaży» (լեհերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  62. 62,0 62,1 62,2 62,3 «The Year in Music: 1996» (PDF). Billboard. 1996 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  63. 63,0 63,1 «1996: The Year in Charts» (PDF). Billboard Radio Monitor. 1996 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  64. Lwin, Nanda. «Top 100 singles of the 1990s». Jam!. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  65. «Hot 100 Singles of the '90s» (PDF). Billboard. 1999 թ․ դեկտեմբերի 25. էջ 20. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  66. Lwin, Nanda (2000 թ․ հուլիսի 1). «Top 100 Cdn. Singles of all time». Jam!. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  67. «Billboard Hot 100 60th Anniversary Interactive Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  68. Gavin Ryan (2011). Australia's Music Charts 1988-2010. Mt. Martha, VIC, Australia: Moonlight Publishing.
  69. «Danish single certifications – Celine Dion – Because You Loved Me». IFPI Danmark.
  70. «Gold-/Platin-Datenbank (Celine Dion; 'Because You Loved Me' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  71. Dean Scapolo (2007). The Complete New Zealand Music Charts 1966-2006. RIANZ. ISBN 978-1-877443-00-8.
  72. «British single certifications – Celine Dion – Because You Loved Me». British Phonographic Industry.
  73. «American single certifications – Celine Dion – Because You Loved Me». Recording Industry Association of America.
  74. Trust, Gary (2012 թ․ ապրիլի 8). «Ask Billboard: Does Lionel Richie Make Billboard Chart History?». Billboard. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  75. «Selected New Releases» (PDF). Radio & Records. No. 1132. 1996 թ․ փետրվարի 9. էջ 28. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  76. LeBlanc, Larry (1996 թ․ հունվարի 27). «550 Music's Celine Dion Boosting Global Status» (PDF). Billboard. Vol. 108, no. 4. էջ 118. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  77. «セリーヌ・ディオンの作品» (ճապոներեն). Sony Music Entertainment Japan. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  78. «New Releases: Singles» (PDF). Music Week. 1996 թ․ մայիսի 18. էջ 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  79. «New Releases: Singles» (PDF). Music Week. 1996 թ․ մայիսի 25. էջ 31. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.