Becoming | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Միշել Օբամա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հուշագրություն |
Նախորդ | American Grown? |
Երկիր | ![]() |
Կայք | becomingmichelleobama.com և shueisha-mo.com(ճապոներեն) |
Becoming, նախկին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հուշագրությունը, որը հրատարակվել է 2018 թվականի նոյեմբերի 13-ին[1][2]։ Հեղինակը գրքում պատմել է իր անձնական փորձի, ծագման, Սպիտակ տունը կառավարելու տարիների, հանրային առողջության իր արշավի և որպես մայր՝ իր դերի մասին[3]։ Գիրքը հրատարակել է «Crown» հրատարակչությունը և թարգմանվել 24 լեզուներով[3]։ Մեկ միլիոն օրինակ նվիրաբերվել է երեխաներին գրքեր մատակարարող «First Book» շահույթ չհետապնդող կազմակերպությանը[3]։ Այն ավելի շատ է վաճառվել, քան 2018 թվականին ԱՄՆ-ում հրատարակված մյուս բոլոր գրքերը՝ ռեկորդ գրանցելով ընդամենը 15 օրում։
Հուշագրությունը հրատարակվել է 2018 թվականի նոյեմբերի 12-ին[4]։ Համաձայն «The Atlantic» ամսագրի համանուն աղբյուրի՝ Բարաք Օբաման հայտնել է, որ Միշելը գիրքը գրելիս օգտվել է գրպանային գրողի ծառայություններից[5]։
Գրքի 24 գլուխները (ներածական մասը և վերջաբանը ներառյալ) բաժանված են երեք մասի՝ «Becoming Me», «Becoming Us» և «Becoming More»: «Becoming Me» մասում նկարագրվում է Օբամայի վաղ կյանքը, մասնավորապես՝ Չիկագոյի հարավային մասում ծնողների (Ֆրասեր և Մարիան Ռոբինսոնների) հետ անցկացրած տարիները։ Ընտանիքը ապրել է երկհարկանի առանձնատան երկրորդ հարկում, որտեղ Օբաման իր ննջասենյակը կիսել է եղբոր՝ Քրայգի հետ[6]։ Այնուհետև ներկայացվում է Փրինսթոնի համալսարանում և Հարվարդի իրավունքի դպրոցում ուսանելու, «Sidley Austin» իրավաբանական կազմակերպությունում որպես իրավաբան աշխատելու տարիները, որտեղ էլ նա հանդիպել է Բարաք Օբամային։ «Becoming Us» մասում նկարագրվում է նրանց սիրային հարաբերությունները, ամուսնությունը, Բարաք Օբամայի քաղաքական գործունեության սկիզբը՝ Իլինոյս նահանգի Սենատում։ Գրքում պատմվում է Օբամայի՝ որպես աֆրոամերիկուհի ԱՄՆ առաջին տիկին կատարած գործունեության, մոր դերի և ամուսնական պարտականությունների մասին[6]։ Բաժինն ավարտվում է 2008 թվականի ընտրություններով, երբ Բարաք Օբաման ընտրվում է ԱՄՆ նախագահ։ «Becoming More» բաժնում նկարագրված է Բարաք Օբամայի նախագահությունը, Միշել Օբամայի «Let's Move» արշավը և իր դուստրերին՝ Մալիա և Սաշա Օբամաներին դաստիարակելու գործընթացը, և Օբամաների ընտանիքի կյանքի այլ կողմերը՝ որպես երկրի Առաջին ընտանիք[7]։
Գիրքը՝ կոշտ կազմով, աուդիո և էլեկտրոնային տարբերակները ներառյալ, լույս ընծայման առաջին իսկ օրը ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվել է 725,000 օրինակով՝ այն դարձնելով 2018 թվականին հրատարկված երկրորդ բեսթսելլերը[8][9]։ Առաջին տեղում Բոբ Վուդվարդի «Fear:Trump in the White House» գիրքն է, որը հրատարակման առաջին օրը վաճառվել է 900,000 օրինակով[8][9][10]։ Այնուամենայնիվ, գրքերի վաճառքով զբաղվող «Barnes & Noble» ընկերությունը հայտնել է, որ «Becoming»-ը գերազանցել է «Fear»-ին՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառված օրինակների թվով։
Այդպիսով՝ այն դարձել է մեկ շաբաթում այդքան շատ օրինակներով վաճառված երկրորդ գիրքը՝ 2015 թվականին լույս ընծայված «Go Set a Watchman» գրքից հետո[11]։ Գիրքը առաջին շաբաթում վաճառվել է 1.4 միլիոն օրինակով[12]։ 15 օր անց այն դարձել է 2018 թվականին ԱՄՆ-ում վաճառված լավագույն բեսթսելլերը[13]։
2019 թվականի մարտի 26-ին արդեն «Becoming» -ը վաճառվել էր 10 միլիոն օրինակով[14]։
Գրաքննությունների «Book Marks» վեբ կայքի տվյալներով՝ քննադատների 18 տոկոսը բացասական, իսկ 73 տոկոսը դրական արձագանք է տվել այդ գրքին։ Այս տվյալները ստացվել են 22 գրաքննադատությունների վերլուծության հիման վրա[15]։ Գիրքը ստացել է 42.000 վարկանիշ, 41.000 գրաքննադատություն՝ «Goodreads» կայքում և 5 աստղից հավաքել 4.55-ը[16][17]։ «The Atlantic»-ի խմբագիր Հաննա Գիոգրիսը գիրքն անվանել է «գրավիչ» և «թարմացնող»[18]։
Գրքի աուդիո տարբերակը արժանացել է մրցանակի՝ 2020 թվականի «Grammy Award for Best Spoken Word Album» անվանակարգում[19]։
Ամերիկացի երաժիշտ Questlove -ը այս գրքի համար սաունդթրեք է ստեղծել, որն անվանել է «The Michelle Obama Musiaqualogy»[20]:
2020թ. մայիսին Netflix ընկերությունը գրքի սյուժեի հիման վրա նկարահանեց գեղարվեստական ֆիլմ՝ ներկայացնելով գլխավոր հերոսուհու անցած ուղին ըստ հուշագրությունում պատկերված դրվագների[21]։ Ֆիլմում տեղ են գտել տեսագրություններ Միշել Օբամայի «կուլիսների հետևում» կատարած ուղեվորություններից, ինչպես նաև դրվագներ Օփրահ Ուինֆրիին և Սթիվեն Քոլբերին տված հարցազրույցներից[22]։
2018 թվականի նոյեմբերին Միշել Օբաման իրականացրել է ազգային գրքի շրջագայություն, որը սկսվել է Չիկագոյում՝ United Center կենտրոնում[23]։ Օբաման գիրքը և շրջագայությունը նախադիտել է Չիկագոյի «Windy City Live» հեռուստաշոուի ժամանակ, որը անց է կացվել Չիկագոյի Near West Side -ում՝ իր մայր բուհում՝ Whitney M. Young Magnet High School on Chicago's -ում[24]։
Սկզբնապես շրջագայությունն ընդգրկելու էր 10 քաղաք, բայց 2019 թվականի փետրվարին ավելացավ ևս 21 քաղաք, որոնցից վեցը՝ Եվրոպայում և չորսը՝ Կանադայում[25][26]։ Ծանոթագրություններ
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)