Blowing a raspberry, blowing a strawberry կամ Bronx cheer, անգլերեն սլենգային տարածված արտահայտություն, որը նախատեսված է ցույց տալու մի մարդու ծաղրական, անկեղծ կամ էլ կատակային վերաբերմունքը մյուսի նկատմամբ։
Հնչյունաբանության տերմինաբանության մեջ արտաբերված ձայնը կարելի է ներկայացնել որպես խուլ շրթնալեզվային թրթռուն բաղաձայններ [r̼̊]: Քեննեթ Լի Պայկը այդ ձայնը սահմանում է որպես խուլ էկզոլաբիալ-լեզվային թրթռուն (անգլ.՝ voiceless exolabio-lingual trill) բաղաձայններ, որոնք արտաբերվում են առաջ պահված ներքևի շրթունքին հակառակ թրթռացող լեզվով[1]։ Մարդու լեզվում այս ձայնը երբեք չի օգտագործվում որպես հնչյուն (օրինակ՝ որպես բառերի կառուցվածքային տարր օգտագործելու համար), թեև այն լայնորեն տարածված է տարբեր մշակույթների մեջ։
Երկրից կախված կիրառվում է այս կամ այն կաղապարը։ Այսպես, ԱՄՆ-ում սովորաբար օգտագործվում է Bronx cheer: Չնայած և՛ ԱՄՆ-ում, և՛ անգլախոս մյուս երկրներում կարող են օգտագործվել raspberry, rasp, կամ razz անվանումները։
Անգլերենի սլենգում raspberry բառն առաջին անգամ օգտագործվել է 1890 թվականին[2] և նշանակում է «արհամարհական փռթկոց»[3]։ Իր հերթին blowing a raspberry արտահայտության արմատներն սկիզբ են առնում լոնդոնյան կոկնիի հանգավոր սլենգից, երբ raspberry (strawberry) tart (հայերեն՝ ազնվամորու (ելակի) կարկանդակ) արտահայտությունը փոխարինվում է raspberry fart (հայերեն՝ ազնվամորու (ելակի) փունջ, ազնվամորու (ելակի) փորափքանք)[4][5]: Հանգավոր սլենգը շատ հաճախ օգտագործվել է բրիտանական կատակերգություններում, երբ անհրաժեշտություն էր առաջացել ուշադրություն դարձնել այնպիսի երևույթների, որոնք անընդունելի են օրինավոր հասարակության համար։
Bronx cheer արտահայտությունը բառացիորեն նշանակում է «բրոնքսյան մեծարանք», ունի սարկաստիկ իմաստ, քանի որ, փաստորեն, բնորոշ է սուլոց, ցանկացած բարձրություն, թշնամական և վիրավորական դիտողություն, փռթկոց, ծաղրանք և քննադատություն[6][7]։
Ժամանակակից անգլերենում խոսքը վերաբերում է այն գործողությանը, երբ ինչ-որ մեկը, ցանկանալով ցույց տալ իր քամահրանքն ու արհամարհական վերաբերմունքն ուրիշի նկատմամբ, դուրս է հանում լեզուն, առնում շրթունքների մեջ և միաժամանակ դուրս եկող օդի ձայն է արձակում՝ փորափքանքի նման[8]։
Բացի այդ՝ այն կարող է երեխաների կողմից օգտագործվել հնչյունային խաղերում։
Գրող Վլադիմիր Նաբոկովը «Bronx cheer» արտահայտությունն օգտագործել է իր «Լոլիտա» վեպի առաջին մասի տասնմեկերորդ գլխում[9][10].
Մենք նստել էինք հատակին դրված բարձերի վրա, Լոն տիկնոջ և իմ մեջտեղում էր (նա կուչ էր եկել. իմ գազանիկ)։ […] Բայց ես գիտեի, որ ամեն ինչ անհույս է։ Ինձ գրգռում էր ցանկությունը, ես տանջվում էի հագուստի մոտիկությունից, և նույնիսկ ուրախ էի, երբ մոր հանգիտ ձայնը մթության մեջ հայտարարեց. «Եվ այժմ մենք կարծում ենք, որ Լոն պետք է գնա քնելու»։ «Իսկ ես կարծում եմ, որ դուք խոզեր եք»,- ասաց Լոն։ «Շատ լավ, նշանակում է՝ վաղը զբոսախնջույք չի լինի»,- ասաց Գեյզը։ «Մենք ապրում ենք ազատ երկրում»,- ասաց Լոն։ Դրանից հետո բարկացած Լոն արձակեց այսպես կոչված «Բրոնքսյան ուռա» (զզվանքի թավ ձայն), հեռացավ, ես իներցիայով շարունակեցի մնալ ծածկապատշգամբում, մինչ Գեյզը ծխում էր այդ գիշերվա տասներորդ ծխախոտը և դժգոհում Լոյից։Բնօրինակ տեքստ (անգլ.)We sat on cushions heaped on the floor, and L. was between the woman and me (she had squeezed herself in, the pet). [...] But I knew it was all hopeless, and was sick with longing, and my clothes felt miserably tight, and I was almost glad when her mother's quiet voice announced in the dark: «And now we all think that Lo should go to bed.» «I think you stink,» said Lo. «Which means there will be no picnic tomorrow,» said Haze. «This is a free country,» said Lo. When angry Lo with a Bronx cheer had gone, I stayed on from sheer inertia, while Haze smoked her tenth cigarette of the evening and complained of Lo
Բանասիրական գիտությունների թեկնածու, Տվերի պետական համալսարանի անգլերենի ամբիոնի ավագ դասախոս Իրինա Սամոխինան նշում է, որ գրողը դարձվածքը ռուսերեն թարգմանելիս օգտվել է երկու եղանակից՝ մասնակի պատճենում և թարգմանված տեքստի մեկնաբանություն։ Հղում կատարելով[11] Oxford Advanced Learner's Dictionary բառարանին՝ Սամոխինը ցույց է տալիս, որ «„Bronx cheer“ բարձր և կոպիտ ձայն է, որն արտահայտում է արհամարհանք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Blowing a raspberry» հոդվածին։ |
|