Model 80 | |
---|---|
Տեսակ | մարդատար ինքնաթիռ |
Ենթատեսակ | airliner with 3 piston-propeller engines? և ուղևորատար ինքնաթիռ |
Շարժիչ | radial engine?[1] |
Արտադրող | Boeing |
Առաջին թռիչք | 27 հուլիսի, 1928 թ. |
Շահագործման սկիզբ | 20 սեպտեմբերի, 1928 թ. |
Շահագործման ավարտ | 1934 թ. |
Շահագործողներ | Boeing 80 fleet? |
Միավոր արտադրված | 16 |
Միավորի արժեք | $75,000 (Model 80A)[2] |
Boeing 80 Վիքիպահեստում |
Boeing Model 80, ինքնաթիռը Միացյալ Նահանգների 1920-ական թվականների մարդատար ինքնաթիռ էր։ Այն իրենից ներկայացնում էր երեք շարժիչով բիպլան։ Model 80-ը ստեղծվել է Boeing ընկերության կողմից սեփական՝ Boeing Air Transport, ավիաընկերության գործունեության մեջ օգտագործելու համար։ Օգտագործվել է ինչպես ուղևորներ, այնպես էլ փոստ տեղափոխելու համար։
Boeing Air Transport ընկերությունը հիմնադրվել է 1927 թվականի փետրվարի 17-ին Վիլիամ Բոյինգի կողմից, ԱՄՆ փոստային ծառայության պատվերները կատարելու նպատակով, պայմանագիրը կնքվել էր 1927 թվականի հուլիսի 1-ին, Սան Ֆրանցիսկոից Չիկագո փոստ տեղափոխման համար[3]։ Այս ուղեգիծը սկզբում սպասարկվում էր Boeing 40A բիպլաններով, որոնք կարող էին տեղափոխել չորս ուղևոր, ինչը շահեկան հավելում էր փոստի տեղափոխման ծառայությունների դիմաց վճարներին։
Ուղևորափոխադրումներից առավել մեծ շահույթ ստանալու նպատակով Boeing-ը որոշեց, որ անհրաժեշտ է ունենալ ավելի մեծ ինքնաթիռ։ 1928 թվականի սկզբում նախագծվեց երեք շարժիչանոց ինքնաթիռ, որը կարող էր տեղափոխել 12 ուղևոր, այն անվանվեց Model 80[4]։ Ի տարբերություն այլ ավիաընկերությունների, որոնք օգտագործում էին Fokker F.VII և Ford Trimotor ինքնաթիռներ, Model 80 բիպլան էր, ինչը ապահովում էր առավել հարմար թռիչք և վայրէջք դժվար թռիչքուղիներից, որոնք կարող էին հանդիպել ինքնաթիռի ուղեգծին։ Ֆյուզելաժի հիմքը պատրաստված էր պողպատե և ալյումինե խողովակներից, որոնքը ծածկված էր կտորով, իսկ 12 ուղևորները տեղավորված էին եռատեղ նստատեղերով խցիկում[5][6]։ Երկու օդաչուների նստատեղը տեղավորված էր ուղևորների խցիկի առջևի մասում։ Ինքնաթիռի թևերը պատրաստված էին պողպատից և դյուրալյումինից, որոնք նույնպես ծածկված էին կտորով։ Թևերը հնարավոր էր ապամոնտաժել, որպեսզի ավելի դյուրին լիներ ինքնաթիռների կայանումը անգարներում[5][7]։
Առաջին Model 80 ինքնաթիռը, որը ուներ երեք Pratt & Whitney R-1340 Wasp աստղաձև շարժիչ, կատարեց առաջին թռիչքը 1928 թվականի հուլիսի 27-ին[5][6]։ Այս տեսակի ինքնաթիռներից պատրաստվեցին ևս երեք հատ, և դրանից հետո սկսեց արտադրվել կատերելագործված Model 80A ինքնաթիռը, որը ավելի երկար էր, կարող էր կրել 18 ուղևոր, և կրում էր ավելի հզոր Pratt & Whitney R-1690 շարժիչներ. Այս մոդելի ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի ունեցավ 1929 թվականի հուլիսի 18-ին[8], իսկ տեսակի վկայագիրը 1929 թվականի օգոստոսի 20-ին[9][10]։
Boeing Air Transport ընկերության առաջին Model 80 ինքնաթիռով թռիչքը իր ուղեգծով տեղի ունեցավ 1928 թվականի սեպտեմբերի 20-ին[6], և շատ արագ ապացուցեց շահութաբերությունը[5]։ Կատարելագործված Model 80A սկսեց կիրառվել 1929 թվականի սեպտեմբեր ամսից[11]։
1930 թվականի մայիսին Boeing Air Transport ընկերությունը թռիչքների ժամանակ սկսեց ներգրավել թռիչքի սպասավոր կանանց, աշխատանքի վերցնելով ութ կանանց, ներառյալ գլխավոր սպսուհի էլեն Չըրչին. բոլորը չամուսնացած բուժքույրեր էին։ Սպասուհիներով թռիչքները սկսվեցին մայիսի 15-ից[12]։
Model 80 և 80A ինքնաթիռները օգտագործվեցին Boeing Air Transport (ավելի ուշ վերանվանվեց United Airlines) ընկերության կողմից մինչև նրանց փոխարինումը Boeing 247 երկու շարժիչանոց մոնոպլաններով, 1934 թվականին[11]։
Միակ, մինչ այս պահը պահպանված Model 80A-1 ինքնաթիռը այժմ գտնվում է Թռիչքի թանգարանում, Սիեթլ քաղաքում։ Ինքնաթիռը փոփոխված է եղել բեռներ տեղափոխելու համար, օգտագործվել է Ալյասկայում, և հայտնաբերվել է Անքորեջի օդանավակայանում 1960 թվականին, և վերականգնումից հետո տեղադրվել թանգարանում[11][15]։
Ընդհանուր բնութագիր[16]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Boeing 80 կատեգորիայում։ |
|