Model 40 | |
---|---|
![]() | |
Տեսակ | փոստատար ինքնաթիռ |
Ենթատեսակ | transport aircraft with 1 piston-propeller engine? և mail plane? |
Աերոդինամիկ ուրվագիծ | բիպլան |
Արտադրող | Boeing |
Առաջին թռիչք | 20 հուլիսի, 1925 թ. |
Շահագործման սկիզբ | 1 հուլիսի, 1927 թ. |
Շահագործողներ | Boeing Air Transport?, Pacific Air Transport?, National Parks Airways?, Varney Air Lines?, Western Airlines? և Universal Air Lines? |
Միավոր արտադրված | 82 |
![]() |
Boeing Model 40, ինքնաթիռը Միացյալ Նահանգների 1920-ական թվականների փոստատար ինքնաթիռ էր։ Այն իրենից ներկայացնում էր միաշարժիչ բիպլան, որը լայնորեն օգտագործվում էր ԱՄՆ-ում փոստային ծառայությունում 1920-ական և 1930-ական թվականներին, հատկապես այն օդային փոստային ծառայությունների կողմից, որոնք հետագայում դարձան United Airlines կազմակերպության մասեր։ Այս ինքնաթիռը Boeing ընկերության առաջին ինքնաթիռն էր, որը ուղևորներ կարող էր կրել։
1925 թվականին ԱՄՆ Փոստային Ծառայությունը հրապարակեց փոստային ինքնաթիռի տեխնիկական պահանջներ, որը պետք է փոխարիներ նախկինում օգտագործվող ռազմական DH-4 ինքնաթիռները։ Նոր ինքնաթիռը պետք է ունենար նույն, DH-4-ում օգտագործված, ջրով սառեցվող Liberty 12 շարժիչը, այն պատճառով, որ այս տեսակի շարժիչների մեծ քանակություն արդեն արտադրված էին պատերազմի ժամանակ[1]։ Ընտրված ինքնաթիռն էր Boeing Model 40, որը լինելով ավանդական բիպլան, և կրում էր պահանջված Liberty շարժիչը շրջահոսող կափույրի տակ ցածր տեղակայման հովացուցիչով։ Ինքնաթիռի ֆյուզելաժը կառուցված էր ալյումինից և լաքապատ փայտից։ Այն կարող էր տեղափոխել մինչև 1000 կգ փոստ իր երկու բեռնախցիկներում, որոնք տեղադրված էին ֆյուզելաժի առաջնային մասում, իսկ օդաչուի նստատեղը տեղակայված էր դրանից ետ և չուներ ծածկ։ Պոչը և թևերը իրենցից ներկայացնում էին փայտյա կառուցվածքներ, իսկ անիվների համակարգը անշարժ էր[1][2]։
Model 40 ինքնաթիռը իր առաջին թռիչքը կատարել է 1925 թվականի հուլիսի 7-ն, սակայն չնայած այն հանգամանքին, որ ինքնաթիռի առաջին տարբերակը գնվել էր ԱՄՆ Փոստային Ծառայության կողմից, արտադրության պատվերը տրվեց Douglas M-2 ինքնաթիռներին[1][3]։
Փոստային Ծառայությունը 1926 թվականի վերջում հայտարարեց մրցույթներ, որոնցում բաժանել էր փոստի տեղափոխումը մի քանի ուղղություններով, որոնք բաժանվում էին արևելյան և արևմտյան մասերի։ Boeing ընկերությունը դիմեց արևմտյան մասի մրցույթին։ Ընկերությունը մրցույթին ներկայացրեց Model 40A ինքնաթիռը, որը Liberty շարժիչի փոխարեն կրում էր օդով սառեցվող Pratt & Whitney Wasp ռադիալ շարժիչը, որը ավելի հզոր էր նախորդից (425 կիլովատ) և 200 կիլոգրամով թեթև էր։ Ֆյուզելաժը ամրացված էր պողպատով և երկու բեռնախցիկների միջև տեղադրված էին ուղևորների համար նստատեղեր։ Ինքնաթիռը երկու ուղևորներից բացի կարող էր կրել նաև 1200 կգ փոստ։ Boeing-ի կողմից առաջարկված 3 դոլարը մեկ ֆունտ բեռի դիմաց մի քանի անգամ պակաս էր մրցակիցների առաջարկածից, և 1927 թվականի հունվարին ընկերությանը տրվեց Սան Ֆրանցիսկոից Չիկագո փոստ տեղափոխման պայմանագիրը։ Boeing-ը այս երթուղու համար կառուցեց 24 Model 40As ինքնաթիռներ[3][4][5]։
Ինքնաթիռի հաջորդ մոդելն էր Model 40C, որը կարող էր տեղափոխել արդեն չորս ուղևոր։ Սկզբում կառուցված Model 40A ինքնաթիռների մոտ փոխեցին շարժիչները, տեղադրելով 525 կիլովատանոց Pratt & Whitney Hornet շարժիչներ, իսկ ինքնաթիռները ստացան Model 40B-2 անվանումը[6]։
Ընդհանուր բնութագիր[10]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Boeing Model 40 կատեգորիայում։ |
|