Breakfast at Tiffany’s: Music from the Motion Picture | |
---|---|
-ի | |
Թողարկված | 1961 |
Ժանր | բեմական երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | RCA Victor |
«Breakfast at Tiffany’s: Music from the Motion Picture», 1961 թվականի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի սաունդթրեքը, որը գրել է ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Հենրի Մանչինիին։
Allmusic պորտալի քննադատ Սթիվեն Կուկը գրել է, որ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» սաունդթրեքը եղել է Հենրի Մանչինի լավագույն ալբոմներից մեկը, որն իրենից ներկայացնում է «փոփ երաժշտության և սվինգի հաճելի համադրություն», որը հնչում է թարմ ալբոմի ողջ ընթացքում և «ցուցադրում է Մանչինիի հեղինակավոր հմտությունները սեղծագործելում և վերադաշնակման մեջ»[1]։
1962 թվականին ալբոմը ստացել է «Օսկար» մրցանակ՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար, իսկ որպես սինգլ թողարկված «Moon River» երգը արժանացել է Օսկար լավագույն երգի համար մրցանակի։ Նույն թվականին ալբոմը հասել է Billboard 200 փոփ չարթի առաջին հորիզոնականին և ընդհանուր առմամբ Billboard-ը չարթերում մնացել է 90 շաբաթ[2]։
2005 թվականին ալբոմը վերամշակվել և հրատարակվել է BMG Japan-ի կողմից, որի շնորհիվ ձայնը հասցվել է «աուդիոֆիլային ստանդարտների», և ալբոմը սկսել է հնչել «մոտիկից և ավելի անհատական»՝ դրսևորվելով «արտակարգ, վառ տեքստուրաներով»[1]։
Երաժշտության հեղինակը Հենրի Մանչինին է, իսկ «Moon River» և «Moon River Cha Cha» տեքսերի հեղինակը՝ Ջոնի Մերսերը։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Moon River» | 2:46 |
2. | «Something for Cat» | 3:11 |
3. | «Sally's Tomato» | 3:09 |
4. | «Mr. Yunioshi» | 2:32 |
5. | «The Big Blow Out» | 2:30 |
6. | «Hub Caps and Tail Lights» | 2:33 |
7. | «Breakfast at Tiffany's» | 2:49 |
8. | «Latin Golightly» | 3:00 |
9. | «Holly» | 3:21 |
10. | «Loose Caboose» | 3:11 |
11. | «The Big Heist» | 9:10 |
12. | «Moon River Cha Cha» | 2:35 |
|