"Breathin", ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի երգը, նրա չորրորդ ստուդիական՝ Sweetener (2018) ալբոմից։ Երգը գրել են Գրանդեն, Սավան Քոթեչան, Փիթեր Սվենսոնը, իսկ պրոդյուսերը եղել է Իլյա Սալմանզադեն։ Մեծ Բրիտանիայի ռադիոյով երգը հնչել է 2018 թվականի սեպտեմբերի 18-ին որպես ալբոմի երրորդ սինգլ[1]։ Երգի տեքստում ասվում է թե ինչպես շնչառությունը կարող է օգնել հուզմունքի ժամանակ և հիմնված է Գրանդեի սեփական փորձի վրա։
"Breathin"-ը գրել են Գրանդեն, Սավան Քոթեչան, Իլյա Սալմանզադեն և Փիթեր Սվենսոնը, Իլյան նաև զբաղվել է պրոդյուսերավորմամբ։ Գրանդեի վոկալը ձայնագրել են Սեմ Հոլանդը և Նոյ Փասովոյը Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի MXM Studios-ում և Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի Wolf Cousins Studios-ում, մասնակցել են նաև Քորի Բայսը և Ջերեմի Լերտոլան ովքեր եղել են ձայնագրման ինժեների օգնականներ[2]։ Սերբան Գհենեան, ով Ջոն Հեյնսի օգնականն է, միքսաացիայի է ենթարկել երգը Վիրջինիայի MixStar Studios-ում։ Ռենդի Մերիլը ավելի ուշ մասթերինգի է ենթարկել երգը Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքի Sterling Sound ստուդիայում[2]։
Երգի անվանման առաջին թիզերը եղել է "No Tears Left to Cry" երգի տեսահոլովակի նախնական տարբերակում և հետո թիզերը ևս մեկ անգամ ներկայացվել է նույն տեսահոլովակում[3][4]։
"Breathin" երգը գրված է դենս փոփ ժանրում և ունի 3 րոպե և 18 վայրկյան տևողություն[5][6][7]։ Գրանդեն կատարում է երգը F մինոր բանալիով, իսկ վոկալը՝ F3-ից հասնում է F5-ի[8]։ Մինչ The Tonight Show Starring Jimmy Fallon մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալը, Գրանդեն բնութագրել է երգը.
'Breathin' երգը շնչառության մասին է... երբ դու հուզված ես։ Այն հուզմունքի և այն զգացումի մասին է, որ քեզ թվում է թե չես կարող շնչել։ Դա կարխես աշխարհի ամենավատ զգացումը լինի։ Երգը այդ զգացումի մասին է...Ես շատ [հուզումնալից հարձակումներ] եմ ունեցել։ Մենք ստուդիայում էինք, մենք երգն էինք գրում և ես նման էի «Օհ ես չեմ կարող շնչել»։ Նրանք էլ նման էին «Մենք կգրենք այս երգը» և ես դրանից հետո նման էի «Օքեյ, ես էլի չեմ կարողանում շնչել, բայց միևնույն է մենք կգրենք այն»
Pitchfork կայքի աշխատակից Ջիլիան Մեյփսը ասել է, որ Գրանդեն "'Breathin' երգի միջոցով Դրեյքի մելանխոլիան դաձրել է մեդիտացիայով հուզմունք[9]։ Variety-ի աշխատակից Քրիս Ուիլյամը ասել է, որ այն "դառնում է անձնական միայն անհրաժեշտ մակարդակում" այս երգի հետ միասին[10]։ Բրիտանի Սփանոսը Rolling Stone-ից բնութագրել է այն որպես "հուզմունքի բացառիկ ուսումնասիրություն"[11]: Թեյլոր Ուեթհերբին Billboard-ից ասել է, որ "'Breathin'-ում Գրանդեի արտահայտած հուզմունքը վերաբերվում է 2017 թվականի մայիսի 22-ին Մանչեսթերում նրա մենահամերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունինժ[12]։
Քեյթ Սոլոմանը The Independent-ից բնութագրել է երգը որպես "էմոցիոնալ փաստ" և դա «հոգեբանական առողջության բոփ է, որին միացել է փոփ բիթ»[13]։
Մինչ «Breathin» սինգլի թողարկումը, այն ներառվել է աշխարհի մի շարք հիթ-շքեևթներում՝ «Sweetener» ալբոմի թողարկումից հետո բարձր գնային վաճառքների պատճառով։ ԱՄՆ-ում երգը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 22-րդ հորիզոնականում 2018 թվականի սեպտեմբերի 1-ից, բերելով Գրանդեին շատ մեծ շահույթ և դառնալով նրա ալբոմի ամենահաջողակ դեբյուտը՝ 9 ներառվածներից, որոնք նույնպես դեբյուտացվել են Hot 100-ում մի քանի շաբաթ[14]։ Երգը վաճառվել է 27,800 թվային ներբեռնմամբ առաջին շաբաթում, նույնպես թողնելով երգին մտնել Թվային երգերի մեջ՝ չորրորդ հորիզոնականի ներքո[15]։ Հաջորդ շաբաթում՝ «Breathin» երգը իջավ 15 հորիզնոկանով՝ հայտնվելով Hot 100-ի 37-րդ հորիզոնականում։ Երգը տատանվում էր գրաֆիկում մի քանի շաբաթ, բայց, երբ ռադիոյում սկսեց բարձրանալ 41-ից 32-ի իր երգի տասներորդ շաբաթում, հետո բարձրացել է 21-րդ հորիզոնականի հաջորդ շաբաթում, հաղթահարելով իր դեբյուտային 22-րդ հորիզոնականը։ Նա հասել է 12-րդ հորիզոնականին և անցկացրել գրաֆիկում 25 շաբաթ։
«Breathin»-ը ներառվել է Billboard-ի Mainstream Top 40 հիթ-շքերթի մեջ 38-րդ հորիզոնականի ներքո 2018 թվականի սեպտեմբերի 18-ին, և բարձրացել է 34-ի[16][17]։ Այդ ժամանակներից ի վեր երգը բարձրացել է երկրորդ հորիզոնականի և դարձել Գրանդեի 9-րդ սինգլը և 3-րդը «Sweetener» ալբոմում[18]։ Billboard-ի Dance Club Songs հիթ-շքերթում երգը դեբյուտացվել է 43-րդ հորիզոնականում 2018 թվականի հոկտեմբերի 27-ին՝ հասնելով 27-րդ հորիզոնականի։ Երգը հասել է առաջին հորիզոնականի յոթերորդ շաբաթում՝ դառնալով այդ հիթ-շքերթում երրորդը, իկ ընդհանուր չորրորդը։
Թողարկվել է երկու երաժշտական տեսահոլովակ։ Գրանդեն երգի առաջին երաժշտական տեսահոլովակը թողարկել է 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ նկարահանելով իր ընտանի խոզուկ՝ «Piggy Smallz»-ին, որը հետաքրքրասիրությամբ մոտենում է տեսախցիկին և քայլում է փափուկ ծածկոցով ծածկած մահճակալի շուրջը[23] Grande shot the footage.[24]: Գրանդեն հրապարակում է կատարել Ինստագրամի իր կայքէջում և նշել, որ հուսով է, որ տեսահոլովակը իր երկրպագուներին կզվարճացնի, մինչ իրական տեսահոլովակի թողարկումը[25]։ Հետո Գրանդեն ավելի շատ տեղեկություն է ավելացրել իր կարգավիճակում 2018 թվականի նոյեմբերի 3-ին նրա Թվիթերյան կայքէջով՝ նշելով, որ երգը կթողարկվի հինգերորդ ալբոմի առաջատար սինգլիվ հետո։ Երգի պաշտոնական տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 7-ին նրա ՅուԹյուբյան կայէջով, որի ռեժիսորը եղել է Հանա Լյուք Դևիսը։
Պաշտոնական տեսահոլովակում ցուցադրվում է Գրանդեն գնացքի կայարանում նրա մոտակայքով անցնող ուղևորների հետ։ Տեսահոլովակում նաև ցուցադրվում են դրվագներ, երբ նրա գլուխը ամպերում է կամ բմբուլե հագուստով նրան ճոճի վրա։ Տեսահոլովակում կա դրվագ որտեղ նա մառախուղի մեջ է, կամ էլ սև հագուստով՝ ուշադրության կենտրոնում։ Տեսահոլովակում կան դրվագներ, երբ նա ուղարկում է բառեր "Needy", "Remember" և "Imagine" երգերից, որոնք նրա հինգերորդ ստուդիական ալբոմի՝ Thank U, Next-ի երգերից են, բացի «Remember»-ից, որը ջնջվել էր վերջնական երգացանկից և փոխարինվել՝ «Break Up with Your Girlfriend, I'm Bored» երգով։
Թողարկվել է է Universal Music Group Corp./Grand AriMusic-ում (ASCAP), Wolf Cousins, Warner/Chappell Music Scandinavia-ում (STIM) և MXM (ASCAP) - ադմինիստրատորը եղել է Կոբալտը (ASCAP)
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։