CNN Türk

CNN Türk
🌐cnnturk.com
Երկիր{{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Հեռարձակման գոտի{{{2}}} Թուրքիա
Հեռարձակման լեզութուրքերեն
Հեռարձակման սկսման թվական1999
ՍեփականատերTurner Broadcasting System Europe
Doğan Medya Grubu


CNN Türk (հայերեն՝ Սի-էն-էն թյուրք), թուրքական լրատվական հեռուստաընկերություն, ամերիկյան CNN հեռուստաընկերության թուրքական ծառայությունը։ Հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում 1999 թվականի հոկտեմբերի 11-ից և հասանելի է Թուրքիայի ողջ տարածքում։ Ընկերությունը պատկանում է ամերիկյան խոշոր «Turner Broadcasting» մեդիաընկերությանը և թուրքական «Դողան» մեդիախմբին։ Ցուցադրում է հիմնականում լրատվական և տնտեսական բնույթի հաղորդումներ։

CNN Türk-ի ամենահայտնի հեռուստահաղորդումների շարքում տեղ են զբաղեցնում «5N1K», «Bir Yudum İnsan» և «Oradaydım» հեռուստահաղորդումները։

CNN Türk-ի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։ Տարածքային հեռուստատեսային հաճախականությամբ CNN Türk–ը, որը պատկանում է Doğan Holding–ին, սկզբնական շրջանում հեռարձակում էր անգլերենից թուրքերեն թարգմանված որոշ հեռուստահաղորդումներ։ 2005-2008 թվականների ընթացքում հեռարձակել է Formula 1-ը, որի հեռարձակման իրավունքները գնվել էին նախապես[1]։

Ամերիկայի ձայնում տեղ գտած տեղեկության համաձայն, 1999 թվականին հեռարձակումները սկսած և աշխարհի ամենահայտնի CNN լրատվական ցանցի և Doğan Holding-ի համագործակցության արդյունքում ստեղծված CNN Türk-ը՝ հռչակվել է որպես CNN հեռուստաալիքի սեփականատեր «Turner Medya» կազմակերպության՝ Իսպանիայում ստեղծած CNN+ ալիքից հետո աշխարհում երկրորդ հեռուստաընկերություն[2]։

2014 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ CNN Türk-ը Թուրքիայում ճանաչվել է ամենադիտվող լրատվական ալիք։

1999 թվականից մինչ օրս հեռուստալիքի 50%-ի սեփականատերն է Turner Broadcasting System-ը, իսկ 2018 թվականից մինչ օրս նաև «Demirören Holding»-ը։

CNN Türk-ը թուրքական լրատվական այն հեռուստաալիքներից մեկն էր, որին քննադատում էին Գեզի այգու բողոքի ցույցերը չլուսաբանելու համար։ 2013 թվականի հունիսի 2-ին ժամը 01:00-ին CNN Türk-ը հեռարձակում էր պինգվինների մասին վավերագրական ֆիլմ, նույն ժամին CNN International-ը լուսաբանում էր Թուրքիայում իրականացվող բողոքի ակցիաները[3]։

2016 թվականի հունվարի 26-ին Թուրքիայում հեռուստաալիքի դեմ քրեական գործ է հարուցվել, քանզի ալիքը եթերով ցուցադրել է նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին ուղղված վիրավորանքներ[4]։

2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, CNN Türk-ի Անկարայի ներկայացուցիչ Հանդե Ֆըրաթի հեռախոսի միջոցով ուղիղ եթեր դուրս գալով, պայքարի կոչ արեց ընդդեմ հեղափոխության և դատապարտեց զուգահեռ ուժին։ Էրդողանը այսպես դիմեց հասարակությանը. «Ժողովրդին հրավիրում եմ հրապարակներ։ Անշուշտ չեմ հավատում, որ հեղափոխականները կհասնեն հաջողության»[5]։

Էրդողանը, FaceTime-ի միջոցով, CNN Türk-ի ուղիղ եթերին միանալով, հայտարարեց, որ տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի զինված ուժերի փոքրամասնության շարժում է[5]։

2016 թվականի հուլիսի 15-ին CNN Türk-ը ժամանակավորապես փակվեց թուրք զինվորականների կողմից՝ նույն օրը Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ[6]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CNN Türk» (թուրքերեն). 2018 թ․ նոյեմբերի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «CNN'den açıklama: CNN Türk tamamen ayrı bir kanal, yeni sahipleriyle görüşeceğiz». t24.com.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «CNN-Turk airs penguin documentary during Istanbul riots». The Daily Dot (անգլերեն). 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «В Турции начато расследование в отношении канала CNN Turk за оскорбление президента». Gazeta.ru. 25,01,2016. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «Erdoğan: Milletimizi meydanlara davet ediyorum». CNN Türk (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. McKirdy, Euan (2016 թ․ հուլիսի 16). «Watch CNN Turk's final moments on air before soldiers shut it down». Վերցված է 28.12.2018-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CNN Türk» հոդվածին։