Caffè Bardi, նախկին սրճարան, որը կարևոր հանդիպման վայր է եղել 19-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը Իտալիայի Տոսկանա շրջանի Լիվոռնո քաղաքի մտավորականների համար։ Սրճարանը, որը գտնվել է Կաիրոլի փողոցի և Կավոուր հրապարակի անկյունում, այլևս գոյություն չունի։
Ֆլորենցիայում Caffè Michelangiolo-ն ծառայել է որպես Մաքիայոլի շարժման նկարիչների հանդիպման վայր, Լիվոռնոյում 20-րդ դարի առաջին տասնամյակներում նույն դերը խաղացել է այս սրճարանը` Gruppo Labronico նկարիչների տեղական խմբի համար[1]
Հիմնադրված լինելով 1908 թվականին Ուգո Բարդիի կողմից` սրճարանը հայտնի է դարձել ժամանակակից արվեստի տարբեր գործերով։ Սրճարանի հաճախակի այցելուներից է եղել Ամեդեո Մոդիլիանին։ Ըստ լեգենդի` Մոդիլիանին մի անգամ այստեղ է բերել իր ավանգարդ քանդակներից մեկը` իր ընկերներին ցույց տալու համար, սակայն քանդակի վատ ընդունելությունն ընկերների կողմից ստիպել է նրան այրել այն մոտակա փոսում։ Սրճարանը փակվել է 1921 թվականին[2]։