Castle of Glass

«Castle of Glass»
սինգլը
ՖորմատCD, Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանրէլեկտրոնիկ ռոք
ԼեյբլWarner Bros. Records և Machine Shop Recordings?
ՊրոդյուսերՌիք Ռուբին

«Castle of Glass», ամերիկական ռոք-խմբի՝ Լինկին Պարկի «Living Things» հինգերորդ ալբոմի չորրորդ սինգլը։ Խումբը բազմիցս հայտարարել է, որ սինգլը խմբի ամենասիրվածն է։

Կոմպոզիցիայի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Castle Of Glass»-ում օգտագործվել են «A Thousand Suns» ալբոմից էլեկտրոնային տարրեր[1]։ Կոմպոզիցիան իր մեջ ներառում է նաև քանթրի և ֆոլկ ռոքի տարրեր[2]։

Սինգլը ընդհանուր առմամբ քննադատների կողմից դրական արձագանքներ է ստացել։ «Billboard-ը» իր հետազոտության մեջ գրել է[3].

«Castle Of Glass» ժողովրդական մեղեդին, որն իր մեջ ներառում է անդիմադրելի պոեզիա, ընդարձակ փոխաբերություններ, կոմպոզիցիան իրենից ներկայացնում է ալբոմի ամենահետաքրքիր թրեքներից մեկը։

«Sputnikmusic.com» վեբ-կայքը ասել է, որ սինգլը նման է «Powerless»-ին.

Մենք սինգլը ավելի բարձր կգնահատեինք, սակայն կա նրա նման և ավելի հետաքրքիր երգ

[4]:

2020 թվականի դեկտեմբերի դրությամբ երգը YouTube-ում հավաքել է 470 միլիոն դիտում։

2012 թվականի օգոստոսի 1-ին նկարահանված «Castle Of Glass» երգի տեսահոլովակը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 10-ին։ Տեսանյութը, որի ռեժիսորը Դրյու Սթոֆերն է, պարունակում է «Medal Of Honor: Warfighter» համակարգչային խաղից հատվածներ։

Տեսահոլովակը ցույց է տալիս տղայի, ով հոր մահվան մասին իմանում է իր ծառայակից ընկերոջից։ Այդ իրադարձության պատճառով տղան վերաիմաստավորում է իր կյանքը և այլ կերպ է նայում հոր կյանքին։ Հետագայում, արդեն չափահաս տարիքում նա դառնում է SEAL-ի մարտիկ։ Ծառայության մեջ մահանում է նրա ընկերը, և նա հայտնվում է նույն իրավիճակում, ինչ իր հոր ընկերը. նա ստիպված է լինում ընկերոջ մահվան մասին հայտնել իր հարազատներին։ Պատմության կադրերը շարժվում են խմբի ելույթի կադրերով։ Տեսանյութը ավարտվում է Ուինսթոն Չերչիլի մեջբերումով[5]։

Բոլոր մեծ բաները պարզ են, և նրանցից շատերը կարող են արտահայտվել առանձին բառերով՝ Ազատություն, արդարություն, պատիվ, պարտք, ողորմություն, հույս։

Երգը կարելի է լսել «Medal Of Honor: Warfighter» տեսախաղի տիտրերում։ Բացի այդ, «Recharged» ալբոմի նրա ռեմիքսը կարելի է լսել «Need For Speed: Rivals-ում»։

Կոմպոզիցիայի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Promotional radio CD single
# Անվանում Տևողություն
1. «Castle of Glass»   3:25
Շքերթ (2013) Դիրք
Germany (Media Control AG) 41
Italy (FIMI) 90
US Hot Rock Songs (Billboard) 85
US Alternative Songs (Billboard) 50

Շաբաթվա շքերթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շքերթ (2012–14) Դիրք
Ավստրիա Ավստրիա (Ö3 Austria Top 40) 2
Բելգիա Բելգիա (Ultratip) 18
Չեխիա Չեխիա (Rádio Top 100) 25
Չեխիա Չեխիա (Singles Digitál Top 100) 48
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) 166
Գերմանիա Գերմանիա (Offizielle Top 100) 10
Հունգարիա Հունգարիա (Single Top 40) 7
Շվեյցարիա Շվեյցարիա (Schweizer Hitparade) 17
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Rock Chart) 17
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot Rock Songs) 32
US Rock Airplay (Billboard) 24
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Alternative Songs) 16
Venezuela (Record Report) 148

Սերտիֆիկացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր Սերտիֆիկացիա Certified units/sales
Austria (IFPI Austria) Ոսկե 15,000
Germany (BVMI) Պլատինե 300,000
Italy (FIMI) Պլատինե 30,000
Switzerland (IFPI Switzerland) Պլատինե 30,000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Newman, Melinda (2012 թ․ հունիսի 25). «Album Review: Linkin Parks Living Things breathes life into band». Hitfix.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  2. «Linkin Park, 'Living Things' – Album Review». Loudwire.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  3. Lipshutz, Jason (2009 թ․ սեպտեմբերի 14). «Linkin Park, 'Living Things': Track-By-Track Review». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Linkin Park - Living Things (staff review)». Sputnikmusic. 2012 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Castle of Glass by Linkin Park». channelAPA.com. 2012 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]