Cerveza Quilmes | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և Գարեջրի գործարան |
Հիմնադրված է | 1890 |
Հիմնադիր | Otto Bemberg? |
Վայր | Կիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա |
Երկիր | Արգենտինա |
Արդյունաբերություն | ըմպելիքների արտադրություն |
Սեփականատեր | AmBev? |
Կայք | cerveceriaymalteriaquilmes.com(իսպ.) |
Cerveza Quilmes Վիքիպահեստում |
Quilmes, գարեջուրի արգենտինական բրենդ, հիմնադրված 1888 թ. Կիլմեսում՝ գերմանացի գաղթական Օտտո Բեմբերգի կողմից։ Աշխարհում ամենաշատ վաճառվող գարեջրի բրենդներից մեկը։
1888 թվականին Գերմանիայից գաղթած Օտտո Բեմբերգը (Otto Bemberg) Կիլմեսում հիմնադրեց գարեջրի պատրաստման Cerveceria у Malteria Quilmes ընկերությունը՝ սկսելով արտադրել գարեջուր Quilmes անվանմամբ։ Ներկայումս ընկերությունը պատկանում է Կիլմեսում, Սարատում, Տրես-Արոյոսում, Կորրիենտեսում, Սան Միգել դե Տուկումանում, Տրելյուում, Մուևո Պոմպեում, Կորդովայում և Մենդոսաում գտնվող գարեջրի պատրաստման ընկերություններին։ Ընկերության արտադրանքը արտահանվում է Պերու, Էկվադոր, Մեքսիկա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Պուերտո Ռիկո, ԱՄՆ, Իսպանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ավստրալիա և այլ երկրներ։
Ներկայումս բաժնետոմսերի 91 % պատկանում է InBev[1] ընկերությանը, մնացած 9 %՝ «Quinsa» ընկերությանը։ Ընկերությունը տարեկան արտադրրում է 17 միլիոն լիտր գարեջուր։
Quilmes ընկերությունը աջակցում է թե՛ մեծ, թե՛ զանգվածային սպորտին։ Ընկերությունը հովանավորում է Արգենտինայում երկու ավելի սիրելի սպորտի տեսակներին՝ ֆուտբոլին և բասկետբոլին։ Quilmes-ը «Կիլմես» խմբի գլխավոր հովանավորն է, ինչպես նաև հովանավորում է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականին[2]։
Գարեջրի ապրանքանիշ | Թնդություն | Կալորիականություն |
---|---|---|
«Quilmes Cristal» | 4,9% | - |
«Quilmes light» | - | - |
«Quilmes Bock» | 6,3% | - |
«Quilmes Stout» | 4,8% | — |
«Quilmes Red Lager» | 4,7% | — |
«Iguana» | 4,9% | — |
«Imperial» | — | — |
«Andes» | 4,9% | — |
«Bieckert» | — | — |
«Norte» | — | — |
«Palermo» | — | — |
«Liberty» | — | — |