«Changes» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | արթ փոփ |
Երգահան | Դեյվիդ Բոուի |
Լեյբլ | RCA Records |
Պրոդյուսեր | Ken Scott? և Դեյվիդ Բոուի |
«Changes», Դեյվիդ Բոուիի ստեղծագործությունը, որն ի սկզբանե թողարկվել է «Hunky Dory» ալբոմում 1971 թվականի դեկտեմբերին, 1972 թվականի հունվարին թողարկվել է որպես սինգլ։ Չնայած այն հանգամանքին, որ երգը չի ընդգրկվել բրիտանական հիթ-շքերթի լավագույն սինգլների թոփ 40-ում, «Changes»-ը դարձել է Բոուիի ամենահայտնի երգերից մեկը։ Երգի բառերը հաճախ մեկնաբանվում են որպես մանիֆեստ երգչի փոփոխական բնույթի, նրա սեռական երկիմաստության և 1970-ականների ընթացքում իմիջի և երաժշտական ոճի հաճախակի վերափոխումների մասին[1]։ Այս սինգլը բերվում է որպես Դեյվիդ Բոուիի հյուսիսամերիկյան պաշտոնական առաջնաելույթը, չնայած այն հանգամանքին, որ «The Man Who Sold the World» երգը Հյուսիսային Ամերիկայում թողարկվել էր երկու տարի առաջ[2]։
Երգը ստեղծվել է որպես գիշերային ակումբներում հնչող երգերի պարոդիա[3], Բոուին դրան նշանակություն չի տվել, և բավականին զարմացել է, երբ այն սկսել են հաճույքով երգել համերգների ժամանակ, ապա երգը դարձել է հիթ[4][5][6]։ Երգի սկզբի դաշնամուրային մասերը կատարել է Ռիկ Ուեյքմանը (հետագայում Yes խմբի լեգենդար ստեղնաշարահարը), երգի վերջում սաքսոֆոն է նվագում հենց Դեյվիդ Բոուին[4]։ Երգի ստեղնաշարային վերադաշնակմամբ զբաղվել է Միք Ռոնսոնը, իսկ նրա «կակազող» կրկներգը համեմատել են My Generation խմբի «The Who» երգի հետ[7][8]։
Երգի բառերը կենտրոնացած են կոմպուլսիվ վարքագիծի հարկադրական բնույթի վրա («տարօրինակ հոբբիները հմայում են ինձ / Փոփոխությունները հավաքում են այն տեմպը, որով ես անցնում եմ») և երաժիշտի հեռավորությունը ռոք մեյնսթրիմից[1]։ Կոմպոզիցիան մեկնաբանվել է նաև որպես «Modern Kind՝ նոր շարժում»-ի[7] գովազդ, այս թեման կրկնվում է ալբոմի հաջորդ թրեքում՝ «Oh! You Pretty Things»։ «Rolling Stone» ամսագիրը «Hunky Dory» ալբոմի մասին հոդվածում նշում էր, որ «Changes» երգը կարող է «մեկնաբանվել որպես երիտասարդի փորձ՝ հասկանալու, թե ինչպես է նա արձագանքելու, երբ գա ժամանակը պառակտված սերնդի հայհոյված կողմում լինելու»[9]։
Բոուիի համաձայնությամբ բրիտանացի երաժիշտ Փիթեր Նունը ձայնագրել է «Oh! You Pretty Things»[7] երգը, որը քննադատները հետագայում կոչել են «երգ, որը պետք է դառնար «Hunky Dory» ալբոմի աչքի ընկնող սինգլը», «Changes» կոմպոզիցիան որպես սինգլ ընտրվել է 1972 թվականի հունվարին։ Ինչպես և ալբոմը, երգը ստացել է քննադատների դրական արձագանքը, բայց զգալի հաջողություն չի ունեցել չարթերում, այն ձախողվել է երաժշտի հայրենիքում, իսկ ամերիկյան հիթ-շքերթում չի հասել Top 40-ին[7]։
Զիգգի Սթարդաստի 1972-73 թվականների շրջագայության ընթացքում երգը եղել է Բոուիի համերգային ելույթների պարտադիր համարը, այնուհետև այն կատարվել է Diamond Dogs (1974 թվական) և Station to Station (1976 թվական) շրջագայությունների ժամանակ։ Ըստ Բոուիի, երգը վերածվել է մի տեսակ հրեշի, որին հանդիսատեսը չէր դադարում պահանջել համերգների ժամանակ «Ես գաղափար չունեի, որ նա այդքան հայտնի բան կդառնա»[6]։ «Rolling Stone» ամսագրի 2004 թվականի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» հարցման արդյունքում կոմպոզիցիան զբաղեցրել է վարկանիշի 128-րդ հորիզոնականը։ 2016 թվականի նոյեմբերի 27-ին «Changes»-ը ընդգրկվել է Գրեմմիի փառքի սրահում[10]։
Կոմպոզիցիան հայտնվել է «Սիմփսոններ» մուլտսերիալի դրվագներից մեկում («It’s A Mad, Mad, Mad, Mad Marge», 2000 թվական)․ Հոմերը, մեքենան վերանորոգելիս երգում է իր սեփական խոսքերը այս երգի համար․ «Ch-ch-ch-changes! Time to change the oil! Changes! Don’t want to be an oily man…»[4]։
Պրոդյուսերներ
Երաժիշտներ
Հիթ-շքերթ (1972) | Ամենաբարձր
հորիզոնական |
---|---|
US Billboard Hot 100[14] | 66 |
US Cash Box Top 100[14] | 59 |
Հիթ-շքերթ (1975) | Ամենաբարձր
հորիզոնական |
US Cash Box Top 100[14] | 38 |
Canada RPM Top Singles[15] | 32 |
US Billboard Hot 100[14] | 41 |
Հիթ-շքերթ (2016) | Ամենաբարձր
հորիզոնական |
UK Singles Chart | 49[16] |
France SNEP[17] | 84 |
US Billboard Rock Songs | 10 |
|