![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Channel Orange | |
---|---|
Ֆրենկ Օուշենի ստուդիական | |
Թողարկված | Հուլիսի 10, 2012 թվական |
Ձայնագրված | 2011-2012 |
Ժանր | Ալտերնատիվ R&B, Պրոգրեսիվ սոուլ, Նեո սոուլ |
Տևողություն | 62։18 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Def Jam |
Պրոդյուսեր | Ֆրենկ Օուշեն, Ջոնաթան Իկպեզու, Մալայ, Օմ'Մաս Քիթ, Ֆարել Ուիլյամս, Շի Թեյլոր, Tyler, the Creator |
Channel Orange (ոճավորված որպես channel ORANGE) ամերիկացի R&B երգիչ-երգահան Ֆրենկ Օուշենի դեբյուտային ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2012 թվականի հուլիսի 10-ին Def Jam Recordings-ի կողմից։ Նախորդ տարի թողարկելով իր Nostalgia, Ultra միքսթեյփը, Օուշենը սկսեց նոր երգեր գրել պրոդյուսեր և երգահան Մալայի հետ, ով այնուհետև օգնեց նրան ձայնագրել «Channel Orange»-ը Հոլիվուդի EastWest Studios-ում։ Փոխանակ սեմփլներին վստահելու, ինչը նա արել էր իր միքսթեյփի ժամանակ, Օուշենը ցանկանում էր այլ կերպ մոտենալ ձայնի և երգի կառուցվածքին ալբոմում։ Օմ'Մաս Քիթը և Ֆարել Ուիլյամսը այլ պրոդյուսերներ են, ովքեր աշխատել են ալբոմի վրա։ Դրա ձայնագրության մեջ որպես համագործակցող արտիստ նաև հանդես են եկել Odd Future ռեփերներ Էրլ Սվիթշերթը և Tyler, The Creator-ը, երգիչ/երգահան Անդրե 3000-ը և կիթառահար Ջոն Մեյերը։
Հեղինակների կողմից նշված որպես երաժշտական առումով ոչ սովորական՝ « Channel Orange» հիմնված է էլեկտրոֆանկ, փոփ-սոուլ, ջազ-ֆանկ և փսիխոդելիկ ոճերի վրա, ինչպես նաև ոչ երաժշտական հնչյունների վրա, ինչպիսիք են ֆիլմերի երկխոսությունը և շրջակա միջավայրի աղմուկը, որոնք գործում են որպես ինտերլյուդներ։ Նրա երգերը ուսումնասիրում են անպատասխան սիրո, անկման, դասակարգային կառուցվածքի և թմրանյութերի թեմաները սյուրռեալիստական պատկերների, խոսակցական գործիքների և մութ կերպարներ պատկերող նկարագրական պատմվածքների միջոցով։ Նա ալբոմը վերնագրել է որպես հղում գրաֆեմա-գույնի սինեստեզիայի նյարդաբանական երևույթին, որի միջոցով նա ընկալել էր նարնջագույն գույնը ամռանը, երբ առաջին անգամ սիրահարվեց։
Որպեսզի «Channel Orange»-ը չհայտնվի ինտերնետում, Օուշենը և Def Jam-ը ալբոմը թվային տարբերակով թողարկեցին մեկ շաբաթ շուտ, քան դրա հրապարակայնորեն հայտարարված ամսաթիվը։ Այն ունի հինգ սինգլ, այդ թվում՝ Օուշենի ամենաբարձր վարկանիշային սինգլը «Thinkin Bout You» (32-րդ համարը ԱՄՆ-ի «Billboard» Hot 100-ում)։ «Channel Orange»-ը գրավեց երկրորդ տեղը ԱՄՆ-ի «Billboard» 200-ում և վաճառվեց 131,000 օրինակով առաջին շաբաթվա ընթացքում, իսկ մինչև 2014 թվականի սեպտեմբեր վաճառվեց 621,000 օրինակ ԱՄՆ-ում։ Քննադատաբար, այն 2012-ի լավագույն գրախոսվող ալբոմն էր և տարվա լավագույն ալբոմը բազմաթիվ քննադատների կողմից։ 2013 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ «Channel Orange»-ը առաջադրվել է «Տարվա ալբոմ» անվանակարգում և հաղթել Լավագույն ժամանակակից ուրբան ալբոմ անվանակարգում։
Հիասթափված լինելով Def Jam Recordings-ի անգործությունից իր ձայնագրման կարիերայում՝ Ֆրենկ Օուշենը թողարկեց իր դեբյուտային Nostalgia, Ultra միքսթեյփը անվճար 2011 թվականի փետրվարին[1]։ Թեև այն չուներ սովորական գովազդ, միքսթեյփը հետևորդներ ձեռք բերեց ունկնդիրների շրջանում և արժանացավ քննադատների գնահատանքի[1]։ Օուշենը և Def Jam-ը ի վերջո շտկեցին իրենց հարաբերությունները[1] և չնայած Nostalgia, Ultra-ի ծրագրված պայմանագրային թողարկումը այդպես էլ չիրագործվեց, լեյբլը թողարկեց դրա երկու երգերը որպես սինգլներ, ներառյալ Billboard-ի չարթերում հայտված «Novacane»-ը[2]։ Այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերվեց 2012 թվականին ալբոմ թողարկելու[1]։
Օուշենը սկսեց երգեր գրել Channel Orange-ի համար 2011 թվականի փետրվարին երգահան և պրոդյուսեր Մալայի հետ, ով նրա ընկերը և ստեղծագործական գործընկերն էր երաժշտական արդյունաբերության մեջ կարերան սկսելուց ի վեր[3][4] : Նրանք ի սկզբանե հանդիպել են Ատլանտայում և աշխատել նույն հրատարակչական ընկերությունում, որի միջոցով նրանք նորից կապ են հաստատել Մալայի Լոս Անջելես տեղափոխվելուց հետո[3] Օուշենը ավելի շատ ժամանակ անցկացրեց Մալայի հետ՝ ներկայացնելով նրան իր «Odd Future» կոլեկտիվը, միաժամանակ ստեղծագործական կապեր հաստատելով երկուսի համապատասխան երգերի միջոցով, ինչը հանգեցրեց նրանց համագործակցությանը Channel Orange-ի համար.[3]: Ալբոմի համար Օուշենը գրել է երգերի բառերը, որպեսզի լրացնի Մալայի գաղափարները երաժշտության վերաբերյալ[3]։ Երբեմն նրանք միասին երգեր էին գրում՝ Մալայի ստեղնաշարից և կիթառից ստացված իմպրովիզացիաների միջոցով[3]։ «Channel Orange»-ը, ըստ երգչի, գրվել է երկու շաբաթվա ընթացքում[5]։
Չնայած Ocean-ը ստեղծագործական ազատություն ուներ երկու նախագծերի համար, նա իրեն ավելի վստահ էր զգում որպես Channel Orange-ի երգերի հեղինակ և գրում էր իր երգերի բառերը համակարգչի մեջ, ոչ թե ստեղծագործում էր իր գլխում, ինչպես դա արել էր Nostalgia, Ultra-ի համար[6]։ Այլ արտիստների համար երգեր գրելուց հետո նա սեփական երգերը գրելիս ազդվել է իր «փառահեղ ցավոտ սիրային կյանքից»[7]։ Իր տեքստերի համար Օուշենն օգտագործել է և՛ իր անցյալի անձնական փորձառությունները, և՛ երևակայությունը՝ երգերի համար պատմվածքներ ստեղծելու համար[8]։ «Crack Rock» երգը նա գրել է ոգեշչվելով Անանուն թմրամոլերի և անանուն ալկոհոլիկների խմբերում լսած պատմություններից, որոնք ղեկավարել է իր պապը, ով նույնպես խնդիրներ է ունեցել թմրամիջոցների չարաշահմամբ իր երիտասարդության տարիներին[8] In an interview for The Guardian, Ocean expressed uncertainty about his penchant for darker subject matter, but speculated that "those were the colours I had to work with on those days. ... I mean, 'experience' is an interesting word. I just bear witness."[8]:
2012 թվականի հունիսին[2], լրատվության միջոցները և Channel Orange-ի նախնական թողարկման ունկնդրման միջոցառումների երաժշտական լրագրողները հարցեր բարձրացրին որոշ երգերի բառերի և Օուշենի սեռական կողմորոշվածության վերաբերյալ[9][10]։ Երգերը վերաբերում էին տղամարդկային սիրո առարկային և շեղվում էին նրա անցյալի երգերի հետերոսեքսուալ տեսանկյունից[9]։ Հրաժարվելով ալբոմի ներդիրում այն ներառելու իր սկզբնական ծրագրից[11],, հուլիսի 4-ին Օուշենը հրապարակեց TextEdit ֆայլը որպես բաց նամակ իր Tumblr բլոգի միջոցով.[12], որը ի սկզանե գրվել է 2011 թվականի դեկտեմբերին, և պատմում էր նրա անպատասխան զգացմունքների մասին մի տղամարդու հանդեպ, երբ նա 19 տարեկան էր՝ նշելով այդ փորձը որպես իր առաջին սեր[12]։ Նա նաև նշել է, որ գրել է Channel Orange-ը տարիներ շարունակ հուզական պայքարից հետո՝ նամակում նշելով. «Ես գրում էի, որ զբաղված և ողջախոհ մնամ։ Ես ուզում էի ստեղծել աշխարհներ, որոնք ավելի վարդագույն են, քան իմը։ Ես փորձեցի փոխանցել ճնշող զգացմունքները»"[12]:
Ալբոմը գրելու ընթացքում Մալայը նկատեց, որ Օուշեն օգտագործում էր գենդերային դերանուններ իր երգերում, բայց դա վերագրում էր Օուշենի բանաստեղծական հմտություններին, այլ ոչ թե նրա սեռական կողմնորոշվածությանը[3]։ Նրանք երկու-երեք ամսում ավարտեցին Channel Orange-ի գրելը[3]։ Օուշենն ալբոմի զարգացման մասին Rap-Up-ին տված հարցազրույցում ասել է. «Այն ինձ հստակորեն բնորոշում է որպես արտիստ, որտեղ ես հիմա գտնվում եմ, և դա էր նպատակը։ Դա պատմությունների մասին է։ Եթե ես գրում եմ 14 պատմություն, որոնք ես սիրում եմ, ապա հաջորդ քայլը երաժշտությունը նրանց շուրջը այնպես կառուցել, որպեսզի լավագույնս ընդգծի պատմությունը"[13] ։
Channel Orange ստանդարտ հրատարակություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Start» |
|
0:45 | ||||||
2. | «Thinkin Bout You» |
|
3:20 | ||||||
3. | «Fertilizer» |
|
0:39 | ||||||
4. | «Sierra Leone» |
|
2:28 | ||||||
5. | «Sweet Life» |
|
4:22 | ||||||
6. | «Not Just Money» |
|
0:59 | ||||||
7. | «Super Rich Kids» (Էրլ Սվիթշերթ-ի հետ) |
|
5:04 | ||||||
8. | «Pilot Jones» |
|
3:04 | ||||||
9. | «Crack Rock» |
|
3:44 | ||||||
10. | «Pyramids» |
|
9:52 | ||||||
11. | «Lost» |
|
3:54 | ||||||
12. | «White» (Ջոն Մեյրերի հետ) |
|
1:16 | ||||||
13. | «Monks» |
|
3:20 | ||||||
14. | «Bad Religion» |
|
2:55 | ||||||
15. | «Pink Matter» (Անդրե 3000-ի հետ) |
|
4:28 | ||||||
16. | «Forrest Gump» |
|
3:14 | ||||||
17. | «End» |
|
2:14 |
CD հրատարակություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
17. | «End" / "Golden Girl» (Tyler, the Creator-ի հետ) | 8:43 |