Chloe x Halle | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chloe x Halle |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ժամանակակից R&B |
Գործունեություն | 2013 | –այժմ
Լեյբլ |
|
Կայք | chloexhalle.com |
Անդամներ | |
Քլոի Բեյլի Հոլի Բեյլի | |
![]() |
Chloe x Halle, ամերիկյան ռիթմ ընդ բլյուզ դուո, որի կազմի մեջ են մտնում քույրեր Քլոի և Հոլի Բեյլիները։
Քլոի և Հոլի Բեյլիները ծնվել են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և մեծացել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[1]։ Որպես Chloe x Halle, նրանք առաջին անգամ հանդես են եկել փոփ երգերի քավերներ տեղադրելով ՅուԹյուբ հարթակում։ Նրանք ստեղծել են իրենց յություբյան ալիքը 13 և 11 տարեկան հասակներում համապատասխանաբար՝ Բիյոնսեի «Best Thing I Never Had» երգի քավերով։ Բիյոնսեի «Pretty Hurts» երգի նրանց կատարումը վիրուսային է դարձել և արժանացել երգչուհու ուշադրությանը։ 2015 թվականին Բիյոնսեն օգնել է քույրերին պայմանագիր կնքել իր մենեջմենթ ընկերության՝ Parkwood Entertainment-ի հետ[2]։
Chloe x Halle-ի դեբյուտային մինի ալբոմը՝ «Sugar Symphony»-ն թողարկվել է 2016 թվականի ապրիլի 29-ին։ Այն ուղեկցվել է «Drop» և «Fall» սինգլներով։ Ավելի ուշ՝ 2016 թվականին նրանք կամեո ելույթ են ունեցել Բիյոնսեի «Lemonade» վիզուալ ալբոմում[3]։ Դրանից հետո նրանք բացել են Բիյոնսեի The Formation համաշխարհային շրջագայության եվրոպական մասը[4]։
2017 թվականի գարնանը Chloe x Halle-ն թողարկել են «The Two of Us»-ը, որը մեծ մասամբ ներառում էր դուոյի կողմից հեղինակած և պրոդյուսերավորած երաժշտությունը։ Միքսթեյփը ներառվել է Rolling Stone ամսագրի «2017 թվականի լավագույն R&B ալբոմներ» ցանկում[5]։
2017 թվականի դեկտեմբերին Chloe x Halle-ն թողարկել են «Մեծացածները» հեռուստասերիալի գլխավոր երգը, որի անվանումը «Grown» էր։ Նրանք նաև պարբերական դերեր են կատարել, թեև, ի սկզբանե՝ ըստ պայմանագրի, նրանք պիտի երկրորդ պլանի դերեր կատարեին[6]։ Դուոյի «The Kids Are Alright» երգը ներառվել է սերիալի դեբյուտում[7]։
2018 թվականի մարտի 23-ին դուոն թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «The Kids Are Alright»-ը[8]։ Ավելի ուշ, ալբոմը և դուոն առաջադրվել են Գրեմմի մրցանակին «Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում համապատասխանաբար[9]։
![]() |
Մեր դեբյուտային՝ The Kids Are Alright ալբոմը մեծ նշանակություն ունի մեր համար; այն երեք տարվա ինքնազարգացումը, խոցելիությունը և աճն է, որոնք մենք դրել ենք ալբոմի մեջ։ Մենք դրել ենք մեր սրտերն ու հոգիները ամեն տեքստի, բիթի մեջ, և չենք դիմանում, երբ աշխարհը կլսի դա[10]։ | ![]() |
2018 թվականի մայիսի 31-ին հայտարարվել է, որ նրանք բացելու են Բիյոնսեի և Ջեյ Զիի On the Run II շրջագայության ամերիկյան մասը՝ DJ Khaled-ի հետ միասին[11]։
2020 թվականի ապրիլի 17-ին Chloe x Halle-ն և Swae Lee-ն թողարկել են «Catch Up» երգը՝ Mike Will Made It-ի հետ համագործակցությունը երգի տեքստով տեսահոլովակի հետ միասին; պլանավորվում է, որ երգը դառնալու է դուոյի սպասվելիք երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Ungodly Hour»-ի մասը[12]։
Chloe x Halle-ն գրում և պրոդյուսերավորում են բոլոր երգերը իրենց տնային ստուդիայում։ Նրանք նաև նվագում են իրենց սեփական գործիքները։
Հոլին ինքն իրենց համարում է «ջազի մասով գլխավոր» և լսում է Բիլլի Հոլիդեյին այն ժամանակից ի վեր, երբ նա դեռ 5 տարեկան էր։ Նա նշել է, որ երգիչն իր վոկալի վրա մեծ ազդեցություն է թողել[13]։
Քլոին ոգեշնչվում ալտերնատիվ ռոք արտիստներից, ինչպիսիք են, օրինակ, Գրայմսը և Բյորկը, և սիրում է ռիթմ ընդ բլյուզ երաժշտություն[14][15]։
Դուոն համարում է, որ իր երաժշտության հնչողությունը երկու անդամների երաժշտական ճաշակների խառնուրդն է[16]։
![]() |
Ես և քույրս սիրում ենք երաժշտություն ստեղծել, որը հետաքրքիր ձայներ և նրբություններ ունի[17]։ | ![]() |
2019 թվականի փետրվարի 3-ին Chloe x Halle-ն երգել են «America the Beautiful» երգը Սուպերբոուլ LIII-ի ժամանակ[18]։
2019 թվականի հուլիսին Դիսնեյը հայտարարել է, որ Հոլի Բեյլին կատարելու է Արիելի դերը «Ջրահարսը» մուլտֆիլմի սպասվելիք ռեմեյքում, որի ռեժիսորը լինելու է Ռոբ Մարշալը։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2021 թվականին[19]։ Հոլիի մասնակցությունը ֆիլմին փոքր տարաձայնություններ է առաջացրել սոցիալական ցանցերում, քանի որ որոշները կարծում էին, որ Արիելի կերպարին չի համապատասխանում աֆրոամերիկացի դերասանուհին[20]։ Սակայն, քասթինգի վերաբերյալ արձագանքները հիմնականում դրական են եղել։
Անվանում | Ալբոմի մանրամասնություններ | Բարձրագույն դիրքեր չարթերում | |
---|---|---|---|
US [21] |
US R&B [22] | ||
The Kids Are Alright[23] |
|
139 | 19 |
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Uncovered |
|
Sugar Symphony |
|
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
The Two of Us |
|
Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Drop | 2016 | Sugar Symphony |
Fall | ||
I Say So | 2017 | Ոչ ալբոմային սինգլ |
Grown | 2018 | The Kids Are Alright |
The Kids Are Alright | ||
Happy Without Me (Joey Bada$$-ի մասնակցությամբ) | ||
Who Knew[24] | 2019 | Ոչ ալբոմային սինգլ |
Thinkin Bout Me[25] | ||
Catch Up (Swae Lee-ի հետ համատեղ՝ Mike Will Made It-ի մասնակցությամբ) | 2020 | Ungodly Hour |
Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Bougie Party | 2017 | Dear White People |
Warrior | 2018 | A Wrinkle in Time (Original Motion Picture Soundtrack) |
Shine Bright | Trolls: Original Motion Picture Soundtrack | |
Be Yourself | 2019 | Little |
Wolf at Your Door[26] | For the Throne[27] | |
Enchanted | El Camino: A Breaking Bad Movie |
Անվանում | Տարեթիվ | Արտիստ(ներ) | Ալբոմ |
---|---|---|---|
Lonely Road | 2017 | Ուիլոու Սմիթ | The 1st[28] |
Silver Bells | 2019 | Դայոն Ուորվիք | Dionne Warwick & The Voices of Christmas |
Բացող ելույթ
Տարեթիվ | Ֆիլմ | Քլոի | Հոլի |
---|---|---|---|
2003 | Պայքար գայթակղությունների դեմ | Երիտասարդ Լիլի | Չկա տվյալ |
2006 | Վերջին արձակուրդ | Աննա | Թինա |
2008 | Ծանոթացեք Բրաունների հետ | Թոշա | Չկա տվյալ |
2009 | Գոսպել Հիլ | Աննա | Չկա տվյալ |
2012 | Թող շողա | Երգչախմբի անդամներ | |
2012 | Զվարճալի աղմուկ | OLPT երգչախմբի անդամներ | |
2021 | Ջրահարսը | Չկա տվյալ | Արիել[29] |
Տարեթիվ | Ֆիլն | Քլոի | Հոլի | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Ցավի տուն | Չկա տվյալ | Թիֆանի | Սերիա․ Ինչու մենք չենք կարող ընկերներ լինել |
2013 | Օսթին և Էլի | Իրանք իրենց դերերում | Սերիա․ Լուսնի շաբաթ և մենթորներ | |
2016 | Lemonade | Իրանք իրենց դերերում | All Night ինտրո Ibeyi-ի, Զենդեյայի և Ամանդլա Սթենբերգի հետ | |
2018-այժմ | Մեծացածները[30] | Ջազլին | Սքայլեր | 34 սերիա |
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | NAACP Image Awards[31] | Լավագույն նոր արտիստ | Իրենք | Առաջադրված |
2018 | BET Awards[32] | Լավագույն խումբ | Իրենք | Առաջադրված |
BET Her | The Kids Are Alright | Առաջադրված | ||
MTV Video Music Awards[33] | Լավագույն նոր արտիստ | Իրենք | Առաջադրված | |
Տարվա բեկումնային արտիստ | Իրենք | Առաջադրված | ||
MTV Europe Music Awards[34] | Լավագույն բեկումնային արտիստ | Իրենք | Առաջադրված | |
Soul Train Music Awads[35] | Տարվա ալբոմ | The Kids Are Alright | Առաջադրված | |
2019 | Grammy Award[36] | Լավագույն նոր արտիստ | Իրենք | Առաջադրված |
Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ | The Kids Are Alright | Առաջադրված | ||
Berlin Music Video Award[37] | Լավագույն մոնտաժ | Հաղթանակ | ||
2020 | NAACP Image Awards[38] | Կատակերգական սերիալի երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | Մեծացածները (Հոլիի համար) | Առաջադրված |
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Chloe x Halle» հոդվածին։ |
|