Cirque du Soleil. Հեքիաթային աշխարհ անգլ.՝ Cirque du Soleil: Worlds Away | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2][3] |
Թվական | 2012 և փետրվարի 7, 2013[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնդրյու Ադամսոն[2][5][6][…] |
Պրոդյուսեր | Էնդրյու Ադամսոն[6], Ջեյմս Քեմերոն[6] և Արոն Ուորներ[6] |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Ադամսոն[6] |
Դերակատարներ | Sarah Houbolt?[7] և Dallas Barnett?[7] |
Երաժշտություն | Benoît Jutras? |
Կինոընկերություն | Cirque du Soleil և Reel FX Creative Studios |
Տևողություն | 91 րոպե |
Cirque du Soleil։ Հեքիաթային աշխարհ (անգլ.՝ Cirque du Soleil: Worlds Away), ռեժիսոր Էնդրյու Ադամսոնի կողմից նկարահանված ամերիկյան ֆիլմ 2 սիրահար մարդկանց հեքիաթային պատմության մասին, ովքեր դեռ պետք է անցնեն բավականին փորձությունների միջով, որպեսզի նորից լինեն միասին[8][9][10][11]։ Ֆիլմը պարունակում է գործողություններ՝ շուրջ 7 շոուներիցː Այդ շոուներն են՝ Cirque du Soleil (ցուցադրվել է 2011 թվականին՝ Լաս Վեգասում), O, Mystere, Ka, Love, Zumanity, Viva Elvis և Criss Angel Believe[12]։ Համաշխարհային պրեմիերան եղել է 2012 թվականի օգոստոսի 20-ին՝ Տոկիոյի միջազգային կինոփառատոնում[13]։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 21-ին։
Երիտասարդ Միան, ով ապրում էր Ամերիկայի միջին արևմուտքի մի փոքրիկ քաղաքում, մի անգամ ներկա է գտնվում շրջիկ կրկեսի ներկայացմանը։ Նա տեսնում է մի գեղեցիկ և տաղանդաշատ մարմնամարզիկի, ով այնքան կախարդված էր գեղեցկուհի Միայով, որ հերթական հնարքի ժամանակ նա կատարում է մահացու սխալ՝ չհասցնելով բռնել պարանը, նա ընկնում է բարձրությունից։ Վախեցած Միան վազում է արենա, նրան օգնելու համար, բայց նրանք երկուսով ընկնում են գետնի տակ՝ ուղիղ հեքիաթային աշխարհ՝ Cirque du Soleil։ Լինելով բաժանված, նրանք ճանապարհորդում են այնտեղ՝ մի կրկեսից դեպի մյուսը՝ փորձելով գտնել միմյանց։ Նրանք ճանապարհին հանդիպում են հետաքրքիր և տարօրինակ արարածների։ Ֆիլմի վերջում Միան և օդային մարմնամարզիկը, վերջապես, գտնում են միմյանց, և նկարը ավարտվում է գեղեցիկ օդային համարով, որին մասնակցում էին 2 գլխավոր հերոսները[13][14]։
|